Տերարիում, (լատ․՝ terra - ցամաք, հող), ցամաքային ոչ մեծ կենդանիների, հիմնականում սողունների և երկկենցաղների պահպանության տեղ։ Տերարիումի պատրաստման համար օգտագործում են արկղեր, որոնց պատերը մասամբ ապակեպատ են կամ ցանցապատ։ Հատակին փռում են ավազ, հող, մանր քարեր, մամուռ, ճիմ և բույսեր աճեցնում։ Տերարիումի հատակին ամրացված է ոչ խորը անոթ՝ ջրի համար։ Տերարիումը լուսավորվում և տաքացվում է էլեկտրական լամպով, անհրաժեշտ է նաև բնական ցերեկային (ցանկալի է արևի) լույսը։ Տերարիումներում ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց կենդանիները հարմարվել են բնության մեջ։ Այն կենդանիները, որոնց զետեղում են տերարիումներում, մարմնի կայուն ջերմաստիճան չունեն, իսկ շատերն առհասարակ ի վիճակի են ապրելու միայն տաք միջավայրում։ Ուստի տերարիումներում միշտ պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճան։ Լինում են շատ մեծ տերարիումներ, որտեղ ապրում են, օրինակ, վիշապօձեր կամ վարաններ (հսկա մողեսներ)։ Փոքր տերարիումները հարմար են գորտերի կամ մողեսների համար։ Ամպոտ ու ցուրտ օրերին տերարիումի բնակիչները կարող են դառնալ դանդաղաշարժ կամ առհաարակ «քնել»։ Այդպիսի օրերին տերարիումները հիմնականում տաքացվում են լամպով և ստեղծվում է անհրաժեշտ ջերմաստիճանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական Սովետական հանրագիտարան. Երևան. 1987.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 663