Սրճարան «Տորտոնի» (իսպ.՝ Café Tortoni), հայտնի սրճարան Բուենոս Այրեսում, տեղակայված է Ավանիդա դե Մայո (Մայոի պողոտա), 825 հասցեում։ Բացվել է 1858 թվականին ֆրանսիացի ներգաղթյալի կողմից։ Սրճարանն իր անունը ստացել է ի պատիվ Իտալիայի բուլվարում տեղակայված Փարիզյան սրճարանի, որը 19-րդ դարում եղել է ֆրանսիական բոհեմի հավաքավայր։ «Տորտոնին» UCityGuides-ի կողմից ճանաչվել է աշխարհի 10 ամենագեղեցիկ սրճարաններից մեկը[1]։

Սրճարան
Տորտոնի
Café Tortoni
ԵրկիրԱրգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես
Ավենիդա դե Մայո, 825
Շինարարության սկիզբ1858
Քարտեզ
Քարտեզ

Հայտնի այցելուներ խմբագրել

Սրճարանի այցելուների թվում եղել են Ալֆոնսինա Ստորնին, Բալդոմերո Ֆերնանդես Մորենոն, Խուանա դե Իբարբուրուն, Արթուր Ռուբինշտեյնը, Ռիկարդո Վինեսը, Ռոբերտո Արլտը, Խոսե Օրտեգա ի Գասետը, Խորխե Լուիս Բորխեսը, Մոլինա Կամպոսը, Բենիտո Կինկելա Մարտինը, Մարսելո Տորկուատո դե Ալվիրը, Կառլոս Գարդելը, Ժուան Մանուել Ֆանխիոն, Ալբերտ Այնշտայնը, Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Հիլարի Քլինթոնը, Ռոբերտ Դյուվալը, Խուան Կառլոս I Բուրբոնը և այլն[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Top 10: Most BEAUTIFUL CAFES in the World, " UCityGuides. Accessed Dec. 4, 2012.
  2. Delgado, pag. 60

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորտոնի» հոդվածին։