Տոմաշ Ռաձինսկի (լեհ.՝ Tomasz Radziński, դեկտեմբերի 14, 1973(1973-12-14)[1][2][3], Պոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհական ծագմամբ կանադացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Կանադայի հավաքականում։

Տոմաշ Ռաձինսկի
Անձնական տվյալներ
Ազգությունը կանադացի
Քաղաքացիությունը  Կանադա,  Լեհաստան և  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 14, 1973(1973-12-14)[1][2][3] (50 տարեկան)
Ծննդավայր Պոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Հասակ 174 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
?-1987 Լեհաստան Cujavia Inowroclaw
1987-1990 Գերմանիա Օսնաբրյուկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1993 Կանադա Նորթ Յորք Ռոկետս 26 (8)
1994 Կանադա St. Catharines Roma 11 (4)
1994-1998 Բելգիա Ժերեմինալ Բեերսխոտ 104 (42)
1998-2001 Բելգիա Անդերլեխտ 77 (52)
2001-2004 Անգլիա Էվերթոն 91 (25)
2004-2007 Անգլիա Ֆուլհեմ 103 (10)
2007-2008 Հունաստան Կսանտի 25 (14)
2008-2011 Բելգիա Լիերս 86 (39)
2012 Բելգիա Վասլանդ-Բևերեն 9 (7)
Ազգային հավաքական
1995-2009 Կանադա Կանադա 46 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Կանադա տեղափոխվելուց առաջ Տոմաշ Ռաձինսկին խաղացել է Լեհաստանում և Գերմանիայում։ 1990 թվականին միացել է «Նորթ Յորք Ռոքեթս» ակումբին, այնուհետև հանդես է եկել «St. Catharines Roma» ակումբում։ 1994 թվականին տեղափոխվել է «Ժերմինալ Բեերսխոտ», որտեղ մասնակցել է 104 խաղի և խփել 40 գոլ։ 1998 թվականին տեղափոխվել է Բելգիայի «Անդերլեխտ», որը հաղթել է Բելգիայի առաջնությունում, իսկ Ռաձինսկին 2000/01 մրցաշրջանում ճանաչվել է լավագույն ռմբարկու՝ դառնալով 23 գոլի հեղինակ։ 2001 թվականին ֆուտբոլիստին գնել է անգլիական «Էվերթոն» ակումբը 6.750.000 եվրոյով։ Հետագայում տեղափոխվել է Լոնդոնի «Ֆուլհեմ» 3 միլիոն եվրոյով։ Նա երեք տարի անցկացրել է այդ ակումբում՝ մասնակցելով 93 խաղի և խփելով 10 գոլ։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Շկոդա Կսանտի» ակումբ։ 2008 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է «Լիերս» ակումբ 250 հազար եվրոյի դիմաց։

2013 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է որպես «Լիերս» ակումբի տեխնիկական տնօրեն։

Հավաքականում խմբագրել

1995 թվականից խաղացել է Կանադայի հավաքականում՝ անցկացնելով 46 հանդիպում և դառնալով 10 գոլի հեղինակ[4]։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
1994/95 Ժերմինալ Բեերսխոտ   Բելգիա 28 6
1995/96 Ժերմինալ Բեերսխոտ   Բելգիա 22 9
1996/97 Ժերմինալ Բեերսխոտ   Բելգիա 23 8
1997/98 Ժերմինալ Բեերսխոտ   Բելգիա 31 19
1998/99 Անդերլեխտ   Բելգիա 22 15
1999/00 Անդերլեխտ   Բելգիա 22 13
2000/01 Անդերլեխտ   Բելգիա 31 23
2001/02 Էվերթոն   Անգլիա 27 6
2002/03 Էվերթոն   Անգլիա 30 10
2003/04 Էվերթոն   Անգլիա 34 8
2004/05 Ֆուլհեմ   Անգլիա 35 6
2005/06 Ֆուլհեմ   Անգլիա 33 2
2006/07 Ֆուլհեմ   Անգլիա 35 2
2007/08 Շկոդա Կսանտի   Հունաստան 21 14
2008/09 Լիերս   Բելգիա 35 17
2009/10 Լիերս   Բելգիա 24 16
2010/11 Լիերս   Բելգիա 30 7
Ընդհանուր 489 181
2011 թվականի հուլիսի 29-ի դրությամբ

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բելգիայի չեմպիոն – 1999/00, 2000/01
  • Բելգիայի գավաթակիր – 1996/97

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Canada — Record International Players» (անգլերեն). rsssf.com. Վերցված է 26.12.2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել