Տոլիմայի գեղարվեստի թանգարան
Տոլիմայի գեղարվեստի թանգարան[2] (իսպ.՝ Museo de Arte del Tolima, MAT), գեղարվեստի թանգարան Կոլումբիայի Իբագե քաղաքում՝ Տոլիմա վարչական կենտրոնում՝ հիմնադրված 2003 թվականին մի խումբ նկարիչների կողմից[3]․ հիմնադիրների թվում էին Դարիո Օրտիսը, Խուլիո Սեզար Կուտիվան և Մարգարետ Բոնիլիա Մորալեսը։ Պատկերասրահում ներկայացված են ինպես ժամանակակից կոլումբիացի նկարիչների[4], այնպես էլ լատինաամերիկյան արվեստի ստեղծագործություններ։ Թանգարանն անցկացնում է ժամանակավոր՝ խմբային և անհատական ցուցահանդեսներ։
Տոլիմայի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Կոլումբիա[1] |
Տեղագրություն | Իբագե |
Վայր | Իբագե |
Հիմնադրվել է | դեկտեմբեր 2003 |
Կայք | museodeartedeltolima.com.co |
Պատմություն և նկարագրություն
խմբագրելՏոլիմա դեպարտամենտի թանգարանը (MAT) հիմնադրվել է Իբագո քաղաքում 2003 թվականի դեկտեմբերին․ նրա ստեղծման նախաձեռնողները դարձել են մի խումբ տեղացի նկարիչներ, որոնց թվում էին Դարիո Օրտիս Ռոբլեդոն, Խուլիո սեզար Կուլտիվա Ռւիվերոսը։ Նախագծին օժանդակել է նահանգի նահանգապետը՝ Գիլերմո Ալֆոնսո Հարամիլո Մարտինեսը։ МАТ-ի շենքը բացվել է 2003 թվականի դեկտեմբերի 19-ին, այն կառուցվել է տեղացի ճարտարապետ Խոսե Ռոբերտո Բուենավենտուրայի (José Roberto Buenaventura) նախագծով, որը հաղթող է ճանաչվել ճարտարապետական մրցույթի արդյունքում՝ կազմակերպված Կոլումբիայի ճարտարապետների միության կողմից (Sociedad Colombiana de Arquitectos)։
Տոլիմայի թանգարանի մշտական հավաքածուն կազմված է մոտ 500 արվեստի ստեղծագործությունից՝ ստեղծված Կոլումբիայում։ Հավաքածուի մեջ են մտնում ինչպես նախակոլումբյան արվեստի ցուցանմուշները, այնպես էլ ներկայումս ապրող հեղինակների, հավաքածուում կա նաև ժամանակակից լատինաամերիկյան արվեստի մի քանի ստեղծագործություն։ Առանձին սրահը, որը նվիրված է 19-րդ դարի վերջի աշխատանքներին, ներկայացնում է Ռիկարդո Ասեվեդո Բերնալի (1867—1930), Ֆրանցիսկո Անտոնիո Կանոյի (1865—1935) և Էպիֆանիո Գարայի գործերը։ 20-րդ դարի ստեղծագործությունների հավաքածուն իր մեջ ներառում է Ալեխանդրո Օբրեգոնի, Էդգար Նեգրետի, Էդուարդո Ռամիրես Վիլամիզարի, Լեոնորա Քարինգտոնի և Կարլոս Կրուս Դիեսի (1923—2019) աշխատանքները։
Բացի մշտական հավաքածուի ներկայացումից, թանգարանն անցկացնում է նաև ժամանակավոր ցուցահանդեսներ. իր բացման պահից նա անցկացրել է ինչպես կոլումբիացի, այնպես էլ արտասահմանյան հեղինակների ստեղծած ստեղծագործությունների արդեն ավելի քան հարյուր ցուցահանդես։ Այսպես, Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքների ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Իբագայում 2008 թվականին, այցելել է ավելի քան 60 000 քաղաքացի և զբոսաշրջիկ։ Թանգարանը կազմակերպում է նաև այլ գեղարվեստական միջոցառումներ․ այսպես, «Տոլիմայի լուսանկարների սալոն»-ը (Salón tolimense de fotografía) անցկացվել է նրա հարկի տակ ավելի քան երկու տասնյակ անգամ, իսկ «Իբագոյում քանդակագործության միջազգային սիմպոզիումը» (Simposio Internacional de escultura ciudad de Ibagué) կայացել է 2010 թվականին։ Բացի այդ, MAT-ն ունի նաև «ընդարձակ» կրթական ծրագիր, որն անցկացվում է «La Red Nacional de Museos de Colombia» կառավարական ծրագրի շրջանակներում և նախատեսված է տարածաշրջանային համայնքի համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Ибаге». bigenc.ru. Большая российская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Museo de Arte del Tolima podría desaparecer». caracol.com.co (իսպաներեն). Caracol Radio. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Andrew Dier Moon Medellín: Including Colombia's Coffee Region. — Avalon Publishing, 2017. — С. 109. — 310 с. — ISBN 9781631215919
Գրականություն
խմբագրել- Botero en Ibague / Museo de Arte del Tolima. — Colombia, 2008. — 119 с. — ISBN 9789589864807
- Carlos Salas Museo de Arte del Tolima. Un sueño en desarrollo. (Spanish) // Arteria: informaciones, opiniones y todo lo que necesita saber sobre el arte en Colombia. — 2010. — В. 6. — № 25.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Museo de Arte del Tolima — MAT: Public Institution». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.