Տոդոր Կաբլեշկով (Тодор Каблешков) (հունվարի 13, 1851(1851-01-13), Կոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա[1][2] - հունիսի 16, 1876(1876-06-16), Գաբրոբո, Բուլղարիա[2]), 19-րդ դարի բուլղարացի հեղափոխական և ապրիլյան ապստամբության առաջնորդներից մեկը։

Տոդոր Կաբլեշկով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1851(1851-01-13)
ԾննդավայրԿոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա[1][2]
Մահացել էհունիսի 16, 1876(1876-06-16) (25 տարեկան)
Մահվան վայրԳաբրոբո, Բուլղարիա[2]
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունհեղափոխական
 Todor Kableshkov Վիքիպահեստում

Ծնվել է Կոպրիվշտիցայում հարուստ ընտանիքում, սովորել է իր հայրենի քաղաքում, ապա 1864-1867 թվականներին՝ Պլովդիվում, իսկ 1867 թվականին հիմնադրել է Զորա կրթական հասարակությունը։ Նա շարունակել է իր կրթությունը Ստամբուլի Գալաթասարայի վարժարանում, սակայն հիվանդության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Կոպրիվշտիցա։ 1873 թվականին Էդիրնեում աշխատել է որպես հեռագրային օպերատոր, այնուհետև Պազարջիկի մոտակայքում գտնվող կայանի աշխատող, որտեղ զբաղվել է մշակութային և կրթական գործունեությամբ։

Կաբլեշկովը 1876 թվականին սկզբին վերադարձել է Կոպրիվշտիցա և ներգրավվել հեղափոխական աշխատանքին։ Նա նշանակվել է Կոպրիշտիցայի տեղական հեղափոխական կոմիտեի ղեկավար և Պանագյուրիշտե հեղափոխական շրջանի փաստաբանի տեղակալ։ Նա առաջինն էր 1876 թվականի ապրիլի 20-ին հայտարարել ապրիլյան ապստամբության մասին և Պանագյուրիշտեի հեղափոխական շրջանի հայտնի արյունոտ նամակի հեղինակն է։ Կաբլեշկովը Կոպրիվշտիցայի ռազմական խորհրդի ղեկավարն էր և ջոկատի առաջնորդը Պանայոտ Վոլովի հետ միասին, որի հետ նա շրջել է մոտակա գյուղերը։

Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ճնշում գործադրելու հետևանքով, Կաբլեշկովը փախչել է մի փոքրիկ խմբի հետ Ստարա Պլանինայի լեռներ։ Նա կալանավորվել է Տրոյանի մոտ և հետագայում խոշտանգվել Լաչովի և Վելիկո Տիռնովոյի բանտերում։ Տոդոր Կաբլեշկովը, ի վերջո, ինքնասպանություն է գործել Գաբրովոյի ոստիկանության գրասենյակում 25 տարեկան հասակում[3]։

Տոդոր Կաբլեշկովը հիշվում է որպես բուլղար խիզախ հեղափոխականներից մեկը, հատկապես հաշվի առնելով այն երիտասարդ տարիքը, երբ նա մտավ հեղափոխական շարժման մեջ։ Նրա տունը Կոպրիվշտիցայում այժմ վերածվել է թանգարանի, այն տեղում, որտեղ Կաբլեշկովը որոշել է ապստամբություն սկսել, կառուցվել է հուշարձան[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.funtrivia.com/en/History/Bulgaria-14204.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.plovdivguide.com/_m1699/Photo-Galleries/Koprivshtitsa-19
  3. Perry, Duncan M. (1993). Stefan Stambolov and the Emergence of Modern Bulgaria, 1870-1895. Duke University Press. էջ 31. ISBN 0-8223-1313-8.
  4. Bousfield, Jonathan; Dan Richardson (2002). The Rough Guide to Bulgaria. Rough Guides. էջ 1858288827. ISBN 0-8223-1313-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոդոր Կաբլեշկով» հոդվածին։