Տյանկոնաբե (ճապ.՝ ちゃんこ鍋) - ճապոնական խոհանոցի կերակրատեսակ, որը իրենից ներկայացնում է նաբեմոնոի տարատեսակ՝ այսինքն, կճուճում պատրաստաված կերակուր բազմազաթիվ բաղադրիչներով։ Այն մեծ քանակով օգտագործում են սումոյի ըմբիշներն իրենց հատուկ քաշի ավելացման սննդակարգի շրջանակներում։ «Նաբե» նշանակում է փոքրիկ կաթսա, իսկ «տյանկո» բառի ստուգաբանության վերաբերյալ ընդհանուր կարծիք չկա։

Տյանկոնաբե
ちゃんこ鍋
Տյանկոնաբեի բաղադրիչները
Ճապոնական խոհանոց
Ծագում
Ենթատեսակnabemono?
Առաջացման երկիրՃապոնիա Ճապոնիա
 Chankonabe Վիքիպահեստում

Բաղադրամաս խմբագրել

Ճաշատեսակի հիմքում ընկած է դասին կամ հավի արգանակով ապուր, ուր ավելացնում են սակե կամ միրին՝ բուրմունքի համար։ Տյանկոնաբեն հիմնականում բաղկացած է շատ սպիտակուց պարունակող բաղադրիչներից (հավի միս, ձուկ (տապակած գնդիկների տեսքով), տոֆու, տավարի միս, բանջարեղեն (դայկոն, պեկինյան կաղամբ և այլն)։ Ճապոնիայում տյանկոնաբեն համարվում է օգտակար ուտելիք և մատուցվում է մեծ քանակներով գարեջրի և բրնձի հետ, յուրացված կալորիաների մեծացման նպատակով (համարվում է որ տյանկոնաբեյից ստացված կալորիաները փոխարինում են 5-6 այլ ճաշատեսակներից ստացված կալորիաներին)։

Տյանկոնաբեյից առաջացած արգանակը կարող է նաև օգտագործվել լապշա սոմեն կամ ուդոն պատրաստելիս։ Ճաշատեսակը չունի հստակ բաղադրատոմս և հաճախ օգտագործվում է այն բոլոր բաղադրիչները որոնք հասանելի են խոհարարին։ Սումոյի դպրոցներում տյանկոնաբեն մատուցվում է ավանդական՝ ըստ ավագության սկզբունքի։ Րիկիսիները և ցանկացած հեյաի հյուրերը ստանում են առաջինը ուտելու իրավունքը և այնքան, որքան ուզում են, իսկ կրտսեր ըմբիշները ստանում են այն ինչ մնացել է։

Պատրաստում խմբագրել

Ճաշատեսակը շատ հանրաճանանչ է ռեստորաններում, որտեղ այն մատուցում են նախկին ըմբիշները, ովքեր մասնագիտացված են այդ կերակրատեսակը պատրաստելու մեջ։ Առաջին տյանկոնաբեյի պատրաստման մասնագիտացված ռեստորանը՝ «Կավասակի-տյանկո» բացվել էր դեռ 1937 թվականին Տոկիոի արևելյան հատվածում։ Մրցաշարերի ժամանակ մատուցվող տյանկոնաբեն պատրաստվում է բացառապես հավի մսից՝ քանզի համարվում է, որ ըմբիշը միշտ պետք է կանգնած լինի ոչ թե չորս՝ այլ երկու ոտքի վրա ինչպես հավը։ Այդ իսկ պատճառով խոզի և տավարի միսը ընդունելի չեն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Independent Lens - Sumo East and West». PBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.