«Տղան մեր քաղաքից» (ռուս.՝ «Парень из нашего города»), խորհրդային գեղարվեստական սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ստոլպերը[2][3][4] Կոնստանտին Սիմոնովի համանուն պիեսի հիման վրա։

Տղան մեր քաղաքից
ռուս.՝ Парень из нашего города
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ[1]
Թվական1942
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորԱլեքսանդր Ստոլպեր և Բորիս Իվանով
Սցենարի հեղինակԿոնստանտին Սիմոնով
ԴերակատարներՆիկոլայ Կրյուչկով և Լիդիա Սմիրնովա
ՕպերատորՍամուիլ Ռուբաշկին
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն84 րոպե

Սյուժե խմբագրել

Սարատովում բնակվո Սերգեյ Լուկոնինը (Նիկոլայ Կրյուչկով) 1932 թվականի ամռանը մարզկենտրոնից մեկնում է հեռավոր Օմսկ՝ սովորելու տանկային դպրոցում։ Սարատովում մնում է նրա հարսնացուն՝ Վարենկան, որը շուտով դերասանուհի է դառնում։ 1936 թվականին Սերգեյը մեկնում է Իսպանիա՝ մասնակցելու պատերազմի, որտեղ գերի է ընկնում գերմանացիների մոտ և իրեն ներկայացնում որպես ֆրանսիացի, սակայն գերմանացիները, ճանաչելով նրան ակցենտով, փորձում են ստիպել խոստովանել, որ նա ռուս է։ Այնուամենայնիվ, հանգամանքները այնպես են դասավորվում, որ Սերգեյը կարողանում է փախչել։ Նորից նա սկսում է մասնակցել մարտերի, որոնցում փորձում է բացահայտել խորհրդային տանկերի հնարավորությունները։

1941 թվականին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, և նա, ինչպես և միլիոնավոր խորհրդային մարդիկ, հայտնվում է ռազմաճակատում, այնտեղ հանդիպում է հին ծանոթի՝ այն գերմանացու հետ, որը նրան հարցաքննում էր Իսպանիայում։

Երգեր խմբագրել

  • «Броня крепка, и танки наши быстры…», երաժշտ․՝ Պոկրաս եղբայրներ, տեքստը՝ Բորիս Լասկինի
  • «Жди меня», երաժշտ․՝ Նիկոլայ Կրյուկով, խոսք՝ Կ. Սիմոնով, երգում է Վերա Կրասովիցկայան,
  • «Романс Вари» («Меркнут звёзды, свеча догорает…»), երաժշտ․՝ Ն. Կրյուկով, խոսք՝ Նատալյա Կոնչալովսկայա

Դերերում խմբագրել

  • Նիկոլայ Կրյուչկով[5]Սերգեյ Լուկոնին
  • Նիկոլայ Բոգոլյուբով – Արկադի Անդրեևիչ Բուրմին
  • Լիդիա Սմիռնովա – Վարյա Լուկոնինա-Բուրմինա, Արկադի Բուրմինի քույրը, Սերգեյ Լուկոնինի կինը
  • Վլադիմիր Կանդելակի – Վանո Գուլիաշվիլի
  • Նիկոլայ ՄորդվինովԱլեքսեյ Պետրովիչ Վասնեցով, Օմսկի տանկային դպրոցի ղեկավար
  • Նինա Զորսկայա – Ժենյա
  • Վ. Ստեպանով – Սևոստյանով
  • Վալերի Մեդվեդև – Պետկա «Վոլժանին»
  • Ալեքսանդր Ռումնև – թարգմանիչ
  • Պյոտր Լյուբեշկին – Սաֆոնով
  • Անատոլի Ալեքսեև – Վոլոդյա
  • Նիկոլայ Խրաշչիկով – կապավոր (լուսագրերում նշված չէ)
  • Գեորգի Գեորգիու – բժիշկ-օրդինատոր (լուսագրերում նշված չէ)
  • Գրիգորի Շպիգել – գերմանացի սպա (լուսագրերում նշված չէ)
  • Տատյանա Գուրեցկայաբուժքույր հիվանդանոցում (լուսագրերում նշված չէ)
  • Ալեքսեյ Դոլինին – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Պյոտր Շապոշնիկով – վիրավոր հոսպիտալում (լուսագրերում նշված չէ)
  • Ալեքսանդր Բարանով – տանկիստ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Կոնստանտին Սիմոնով, Ալեքսանդր Ստոլպեր
  • Ռեժիսորներ՝ Բորի Իվանով, Ալեքսանդր Ստոլպեր, Ալեքսանդր Պտուշկո
  • Բեմադրող օպերատորներ՝ Սերգեյ Ուրալով, Սամուել Ռուբաշկին
  • Բեմադրող նկարիչներ՝ Առնոլդ Վայսֆելդ, Իոսիֆ Շպինել
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կրյուկով
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Կոնստանտին Սիմոնով, Նատալյա Կոնչալովսկայա
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ս. Կլյուչևսկի
  • Ռեժիսորի օգնական՝ Խակիմ Դավլեթբեկով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0033801/
  2. О фильмах военных замолвили слово в Верхнеуслонской библиотеке
  3. ««Киноюбиляры 2007 года» пройдут в Музее истории белорусского кино». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  4. «Свердловская область. С 1 по 3 августа на Среднем Урале пройдут "Дни казахскогокино"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  5. Броня на пленке. 10 отечественных фильмов о танках

Արտաքին հղումներ խմբագրել