Սպասիր ինձ (բանաստեղծություն)

«Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня»), Կոնստանտին Սիմոնովի բանաստեղծությունը։ Գրվել է 1941 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին[1]։ Նվիրված է դերասանուհի Վալենտինա Սերովային։

Սպասիր ինձ
ռուս.՝ Жди меня
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեզիա
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԿոնստանտին Սիմոնով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունվարի 14, 1942

Ստեղծման պատմություն խմբագրել

 
1944 թվական, ԽՍՀՄ դաշտային փոստի պատկերազարդ միակողմանի փոստային քարտ «Սպասիր ինձ, և ես կվերադառնամ…» (ռուս․՝ «Жди меня и я вернусь!…») գրությամբ

Կոնստանտին Սիմոնովն ընթերցողին ուղղված նամակում (1969 թվական) գրել է. «Սպասիր ինձ» բանաստեղծությունը ոչ մի հատուկ պատմություն չունի։ Պարզապես ես գնացի պատերազմ, իսկ կինը, որին ես սիրում էի, թիկունքում էր։ Եվ ես նրան նամակ գրեցի բանաստեղծության ձևով...»[2]:

Սկզբում բանաստեղծությունը նախատեսված չէր հրապարակման համար, որովհետև չափազանց անձնական է։ Այնուամենայնիվ, Սիմոնովը բազմիցս ընթերցել է այն իր ընկերների համար։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1941 թվականի հոկտեմբերին հյուսիսային ճակատում, երբ նա բանաստեղծությունը կարդացել է իր ընկերոջ՝ ֆոտոթղթակից Գրիգորի Զելմի համար, և նրա համար հեղինակը նոթատետրից արտագրել է բանաստեղծություն՝ նշելով ամսաթիվը՝ «13 հոկտեմբերի 1941 թվական, Մուրմանսկ»։ 1941 թվականի դեկտեմբերի 9-ին Սիմոնովը բանաստեղծություն կարդացել է ռադիոեթերում[2]։

Արձագանքների հիման վրա 1941 թվականի վերջին և 1942 թվականի սկզբին, այնուամենայնիվ, հեղինակը համաձայնել է բանաստեղծությունը տալ տպագրության։ Սիմոնովը փորձել է բանաստեղծությունը հրապարակել «На штурм» (44-րդ բանակի տպագիր օրգան) թերթում և «Красная звезда»-ում, որտեղ աշխատել է, սակայն երկու հրատարակություններն էլ նրան մերժել են։ Առաջին անգամ այն տպագրվել է «Պրավդայում» 1942 թվականի հունվարի 14-ին երրորդ էջում։

Ինչպես նշել է գրականագետ Մարիետա Չուդակովը, Սիմոնովի բանաստեղծության հայտնվելը մամուլում ընկալվել է որպես գրաքննության սահմանափակումների խախտում, քանի որ նախորդ ժամանակաշրջանի պաշտոնական պոեզիայում առանձնապես ուժեղ անձնական սիրո թեման չի խրախուսվել[3]։

Գրականագետ Ի. Կուկուլինի կարծիքով՝ Սիմոնովի համար օրինակ կարող էին ծառայել ֆոլկլորային հմայական խոսքերը, արծաթե դարի ռուսական պոեզիայի որոշ ստեղծագործություններ[4], ինչպես նաև Ալեքսանդր Կոչետկովի «Բալլադ ծխեցված վագոնի մասին» ստեղծագործությունը, որը գրվել է 1932 թվականին և փոխանցվել է ձեռքից ձեռք պատերազմի տարիներին[5]։

Պատերազմի տարիներին բանաստեղծությունն անհավանական ժողովրդականություն է վայելել։ Կուկուլինը գրում է. «Սպասիր ինձ»-ը ոչ միայն նման էր հմայախոսության իր ժանրով, այլև գործում էր որպես այդպիսին սոցիալական պրակտիկայում։ Այս բանաստեղծության բազմակի ընթերցումը ինքնին հոգեբանական գործառույթ է ունեցել։ Բժիշկ Սլավա Մենդելևնա Բեսկինան, որը պատերազմի ժամանակ աշխատում էր ռազմաճակատային հոսպիտալներում, հիշում էր, որ վիրավոր զինվորները, երբ նրանց ուժեղ ցավ էին զգում, անգիր էին արտասանում «Սպասիր ինձ»[5]։

Ֆիլմերում խմբագրել

Բանաստեղծության համար երաժշտություն է գրել Մատվել Բլանտերը։

  • «Տղան մեր քաղաքից» ֆիլմում հնչում է որպես երգ Վերա Կրասովիցկայայի կատարմամբ։
  • 1943 թվականին Կենտրոնական Միացյալ կինոստուդիայի կողմից (Ղազախֆիլմ) նկարահանվել է «Սպասիր ինձ» ֆիլմը։ Կոնստանտին Սիմոնովը Ալեքսանդր Ստոլպերի հետ միասին հանդես է եկել որպես սցենարիստ, իսկ գլխավոր դերերից մեկը կատարել է Վալենտինա Սերովան, որը նաև կատարել է երգը։
  • «Մայիս» ֆիլմում գլխավոր հերոս Եվգենի Պեչալինը բանաստեղծությունից մի հատված է արտասանում այն զինակոչիկի առաջ, ով փորձում է իրեն նռնակով պայթեցնել։
  • «Ստվերներն անհետանում են կեսօրին» (ռուս.՝ «Тени исчезают в полдень») հեռուստասերիալում Վարյա Մորոզովան մշակույթի տան բեմում արտասանում է «Սպասիր ինձ» բանաստեղծությունը[6]։

Թարգմանություններ խմբագրել

  • 1942 թվականին ավստրիացի բանաստեղծ Էրիխ Ֆրիդը, որը 1938 թվականին երկրից փախել էր Լոնդոն, բանաստեղծությունը թարգմանել է Ն. Դվորեցկայայի անգլերեն թարգմանությունից[7]։ Թարգմանությունը հրատարակվել է հակաֆաշիստական «Երիտասարդ Ավստրիային» պարբերականում 1942 թվականի նոյեմբերի 7-ին։
  • 1943 թվականին բանաստեղծությունը թարգմանվել է եբրայերեն Աբրահամ Շլենսկու կողմից, իսկ դրա համար երաժշտություն է գրել Սոլոմոն Դոյչերը, որը նաև հայտնի է որպես Շլոմո Դրորի[8][9]։ Ստացված երգը հայտնի է Իսրայելում մինչ օրս[10]։
  • Վիետնամերեն առաջին թարգմանությունը կատարել է բանաստեղծ Տո Խիուն 1947 թվականին։ Ի պատասխան այս թարգմանությանը Կ. Սիմոնովը գրել է «Ընկեր Տո Խիուին, ով թարգմանել է «Սպասիր ինձ»-ը» (ռուս․՝ «Товарищу То Хыу, который перевел „Жди меня“», 1971): Բանաստեղծությունը թարգմանվել է նաև վիետնամցի այլ բանաստեղծների կողմից՝ Հո Նգոկ Սոն, Լե Զանգ, Վան Չունգ։
  • Բանաստեղծությունը չինարեն թարգմանել է Ցաո Ցզինգխուան։
  • 2010 թվականին Զեև Գեյզելը հրատարակել է բանաստեղծության եբրայերեն նոր թարգմանությունը և կատարել այն Մ. Բլանտերի երաժշտությամբ։
  • Բանաստեղծությունն ուկրաիներեն թարգմանել են Իրինա Ֆիսակը և Յուրի Գոնչարենկոն[11]։
  • Հայտնի են թուրքերեն երեք թարգմանություններ՝ Աթիլա Թոքաթլըի (թարգմանություն ֆրանսերենից), Աթաոլ Բեհրամօղլուի (ռուսերենից), Քանշաուբի Միզիև-Ահմետ Նեժդեթի (ռուսերենից, «Էսկի» ամսագիր)։

Մատենագիտություն խմբագրել

  • Ичин Корнелия, Йованович Миливое. «Лили Марлен» Х. Лейпа и «Жди меня» К. Симонова: опыт сближения с первого взгляда несближаемого // Ичин Корнелия, Йованович Миливое. Элегические раскопки. — Белград: Издательство филологического факультета в Белграде, 2005. — С. 67—88. — ISBN 86-80267-84-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ինչպես նշում է ուսումնասիրող Մ. Չուդակովան, «1941 թվականի հուլիսի 27-ին Սիմոնովը վերադարձել է Մոսկվա։ ...Նա պատրաստվում էր նորից մեկնել ռազմաճակատ ․․․այդ ուղևորության համար մեքենայի պատրաստման համար անհրաժեշտ էր մեկ շաբաթ», և հենց այդ շաբաթվա ընթացքում էլ գրվել է այդ բանաստեղծությունը։ М. Чудакова. «Военное» стихотворение Симонова «Жди меня…» (июль 1941 г.) в литературном процессе советского времени
  2. 2,0 2,1 Стихотворению Константина Симонова — 70 лет // РГ
  3. М. О. Чудакова. «Военное» стихотворение Симонова «Жди меня…» (июль 1941 г.) в литературном процессе советского времени // «Новое литературное обозрение». — 2002. — № 58.
  4. Гумилёв, Николай Степанович, стихотворение «Жди меня»
  5. 5,0 5,1 И. Кукулин. Легализованное заклинание в интерьере советского бидермайера: о возможных жанровых, стилистических и социокультурных истоках стихотворения К. Симонова «Жди меня» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine // «Уроки истории. XX век», 30.09.2014.
  6. «Выступление Вари из хф Тени исчезают в полдень СССР, 1971». YouTube.
  7. Erick M. «Möglicht nah am Original». Erich Fried, Poet, Translator and would-be Performer // German-speaking Exilesb in the Performing Arts in Britain after 1933 / Ed. C. Brinson, R. Dove. — Leiden: Brill, 2013/ — P. 108, 121.
  8. «(את חכי לי (טקסט בלבד - כתב יד (Жди меня (только текст — рукопись))» (եբրայերեն). Национальная библиотека Израиля, каталог. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. Семён Додик (2012). «Стихи жди меня - холокост и Израиль» (եբրայերեն). Проза.ру. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. «Удивительная история песни «Ат хаки ли»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Жди меня...» / К. Симонов; пер.: І. ФІсак, Ю. Гончаренко // Всесвітня література в сучасній школі: щомісячний науково-методичний журнал. — 2016. — № 2. — С. 37—38.

Արտաքին հղումներ խմբագրել