Տկանավ կամ տկալաստ, հայկական ավանդական լաստ՝ պատրաստված կենդանիների տիկերից[1][2]։

Տկալաստով Եփրատն անցնելը, Ղևոնդ Ալիշանի «Նշմարք հայկականք» գրքից, 1870

Պատմություն խմբագրել

Հայերը հնագույն ժամանակներից օգտվում են տարբեր ջրային փոխադրամիջոցներից։ Միջնադարյան հեղինակներ՝ Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Գրիգոր Նարեկացին, արժեքավոր տեղեկություններ են պարունակում Վանա, Սևան, Ուրմիա լճերում, Տիգրիս և Եփրատ գետերի վերին հոսանքների, Արածանի և Ճորոխ գետերի նավարկության մասին։ Խորը տեղերում տիկերի օգնությամբ անցումներ էին կատարվում[3][4]։

Ըստ Հերոդոտոսի ուսումնասիրության՝ տկալաստը պատրաստում էին կա՛մ միմյանց կապած-ագուցած կա՛մ փայտասեպերով գամած-ամրացված բարակ գերաններից, կամ էլ տափակ ու քառանկյուն տախտակներից կազմած տախտակամած լաստահատակի տակից մի քանի շարքով կապում, ամրացնում էին ոչխարի, այծի, եզան կամ գոմեշի օդալից, հաճախ նաև կպրամած տիկեր, որոնք լաստը հուսալիորեն պահում էին ջրի մակերեսին[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լևոն Պետրոսյան, Հայոց ավանդական փոխադրամիջոցների պատմամշակութային աղերսները։ Հայ ազգագրություն և բանահյուսություն (նյութեր և ուսումնասիրություններ), գիրք 22, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 2007, էջ 249.
  2. Армяне / отв. ред. Л. М. Варданян, Г. Г. Саркисян, А. Е. Тер-Саркисянц. — Ин-т этнологии и антропологии им. Н. Н. Миклухо-Маклая РАН; Ин-т археологии и этнографии НАН РА. — М.: Наука, 2012. — С. 153. — 648 с. — 600 экз. — ISBN 978-5-02-037563-5.
  3. Петросян, Левон Армянский народный транспорт Archive copy Wayback Machine-ի միջոցով: // «Армянская этнография и фольклор», 1974. Вып. 6. С. 93-158 (հայերեն)
  4. «Ղևոնդ Ալիշան, Նշմարք հայկականք - ՊՐԱԿ Ա.». digilib.aua.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  5. Լեո, Երկերի ժողովածու, Առաջին հատոր, «Հայաստան» հրատ., Ե., 1966, էջ 277.