Տիկ
Տիկ, անասունների (այծ, ձի և այլն) ամբողջական մորթուց պատրաստված պարկ՝ հեղուկներ (ջուր, գինի, օղի, կումիս, թան և այլն) և սննդամթերք (պանիր, ժաժիկ և այլն) պահելու համար։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Bota_de_vino.jpg/250px-Bota_de_vino.jpg)
Անցյալում տարածված է եղել աշխարհի շատ երկրներում։ Հին Արևելքում օդով լցված տիկերով լողացել են գետերում, դրանք ամրացվել են լաստանավերին՝ բեռնատարողությունը բարձրացնելու և սուզվելու վտանգից զերծ պահելու համար։ Հաճախ օգտագործվել են ռազմական կամուրջներ կառուցելիս՝ իբրև բարձրացնող ուժ։ Օդով լցված տիկերը գործածվում են նաև որպես երաժշտական հատուկ գործիքի մաս։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 7)։ ![]() |