Տի կտո՞ տակոյ, դավայ դասվիդանիյա


«Տի կտո՞ տակոյ, դավայ դասվիդանիյա» (ռուս.` Ты кто такой? Давай, до свидания!, թարգ.` «Ո՞վ ես դու, գնա՛, ցտեսություն»), ՅուԹյուբ վիդեոկայքում հայտնված տեսահոլովակ, որտեղ ադրբեջանական հարսանիքի ժամանակ թալիշ եղբայրներ Ինտիքամ և Էհթիրամ Ռուստամովները կատարում են իմպրովիզ (մեյխանա)` անընդհատ կատարման մեջ օգտագործելով ռուսերեն «Տի կտո՞ տակոյ, դավայ դասվիդանիյա» արտահայտությունը։ Հոլովակը ձայնագրվել էր 2011 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ Ադրբեջանի հարավում գտնվող Թանգերուդ գյուղում և հետագայում Յութուբում հավաքում է 3 միլիոնից ավելի դիտում՝ չնայած ունենալով պարզունակ բովանդակություն[1]։ Երգի կատարման շրջանակներում թալիշեցի մեյխանիստները փոխադարձորեն փորձում են վիրավորել բաքվեցի մեյխանիստներին։

Արտաքին տեսաֆայլեր
Օրիգինալ հոլովակը

Քաղաքական հղումները խմբագրել

 
Նախագահ Սերժ Սարգսյանի ընտրության շուրջ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, 2013

Արտահայտությունն առաջին անգամ հանդիպում է Ռուսաստանյան մեքենատերերի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆլինի Թվիթեր էջում, որտեղ նա գրել էր. «Վաղը մեքենայիս վրա մի այսպիսի ցուցանակ կտեղադրեմ. «Պու՛տին, ո՞վ ես դու, գնա՛, հաջողություն»[2]։ Ես այդպես մարդկանց մոտ ժպիտ կհարուցեմ»։ Դրանից հետո Թվիթերում լայն տարածում է գտնում ռուսերեն #путинтыктотакойдавайдосвидания հեշթեգը, դառնալով այդ միկրո–բլոգգինգային հարթակի ամենաշրջանառվող պիտակներից[3] և տարածվելով Ռուսաստանից և ռուսալեզու օգտագործողների շրջանակից դուրս։ Հետագայում այդ արտահայտությունը մեծ տարածում է գտնում ռուս ցուցարարների ցուցանակներում[4]։

Երգը Յութուբում բեռնող, ազգությամբ թալիշ Հիլալ Մամեդովը 2012 թ.-ի հունիսի 21-ին բերման է ենթարկվում ոստիկանության կողմից՝ թմրանյութերի անօրինական կերպով պահելու մեղադրանքով։ Ըստ Մամեդովի հարզատների՝ վերջինս երբեք չէր առնչվել թմրադեղերի հետ, ուստի նրա ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ էր կրում։ Ոմանք ձերբակլությունը կապում էին այն տարբերակի հետ, թե «Ո՞վ ես դու, գնա՛, հաջողություն» արտահայտությունն ուղղված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին[5][6]։

Ռուս ռեփեր Տիմատին իր ռեփ կատարումներից մեկի կրկներգում օգտագործում է արտահայտությունը (նույն տոնայնությամբ, ինչպես օրիգինալ հոլովակում)։ Երգում Տիմատին փորձում է վիրավորել Ֆիլիպ Կիրկորովին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ты кто такой,давай до свидания! (Տի կտո՞ տակոյ, դավայ դասվիդանիյա)». YouTube. 25.01.2012. Վերցված է 23 հունիսի, 2012 թ.-ին.
  2. «Վիդեոն դառնում է հակապուտինյան հակումների ներշնչանք». The Moscow Times. 31 մայիսի, 2012 թ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 14 հունիսի, 2012 թ.-ին.
  3. «Հակապուտինյան հեշթեգը Թվիթերում ստանում է միջազգային տարածում» [Anti-Putin hashtag trends worldwide after inspiration from viral video] (անգլերեն). Սթորիֆուլ. Վերցված է 2012 թ. հուլիսի 5-ին.(չաշխատող հղում)
  4. ««Давай, до свидания»» (ռուսերեն). Էն Տե Վե. Վերցված է 18 հունիսի, 2012 թ.-ին.
  5. Ադրբեջանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լրագրողը ձերբակալվում է անօրինական թմրամթերք պահելու մեղադրանքով
  6. Թալիշեցի Լրագրողը ձերբակալվում է թմրանյութեր պահելու մեղադրանքով