Մեյխանա (Meyxana), ադրբեջանական բանահյուսության ժանրային տեսակ, գրական-երաժշտական ստեղծագործություն, որը կատարվում է առանց գործիքային ուղեկցության՝ ակապելլա։ Կատարողը կամ կատարողները իմպրովիզացիա են անում ժողովրդին հուզող որևէ կոնկրետ թեմայով[1][2]։ Մեյխանան հաճախ համեմատվում է հիփ-հոփի հետ, անվանվում է նաև ադրբեջանական ժողովրդական ռեփ[3]։ Ստեղծագործության կատարման ժամանակ երբեմն օգտագործվում են սինթեզատոր, հարվածային մեքենայական գործիքներ։

Մեյխանայի տները երգվում են, ոչ թե արտասանվում։ Արագ, իմաստալից, հստակ ու դիպուկ ստեղծագործելը մեյխանչիի վարպետության կարևորագույն հայտանիշն է[4]։ Կարևոր է նաև, որ նա կարողանա իր շունչն այնպես կարգավորել, որ ստեղծագործությունը կատարի առանց անհարկի ընդհատման[5]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Մեյխանա եզրույթը պարսկական ծագում ունի. պարսկերենից թարգմանած՝ նշանակում է գինետուն (mey= գինի, khane== տուն).[6]: Մեյխանայի վարպետներին անվանում են Söz Ustadı (խոսքի վարպետ)[7]։

Ազդեցությունը խմբագրել

Մեյխանան մեծ ժողովրդականություն ունի և զգալի ազդեցություն է գործում մշակույթի, նորաձևության և ընդհանրապես հասարակական կյանքի վրա։ Այն, իր ենթատեսակներով հանդերձ, մեծապես նպաստել է ադրբեջանական հիփ-հոփի առաջացմանն ու զարգացմանը 1990-ական թվականներին[8]։ Իր ծագման առաջին իսկ օրից մեյխանան դիտվել է որպես հասարակական-քաղաքական ընդվզման դրսևորում[9]։

2012 թվականի մայիսի 30-ին ընդդիմության ակտիվիստները Twitter-ում հակապուտինյան հեշթեգ տեղադրեցին, որտեղ օգտագործել էին Ադրբեջանի Աստարայի շրջանի մեյխանչի եղբայրներ Ինթիգամ ու Էհթիրամ Ռուստամովների՝ յություբյան միլիոնավոր դիտումներ ապահոված ստեղծագործության հանրահայտ բառերը. #путинтыктотакойдавайдосвидания, որը դարձավ համացանցային meme և լայն տարածում գտավ ողջ աշխարհում[10][11][12][13]։ 2012 թվականի հունիսին էլ ռուս ռեփեր Տիմատին իր մի քանի գործընկերների հետ պատրաստեց Davaydosvidaniya diss track-ը, որ ուղղված էր Ֆիլիպ Կիրկորովի դեմ[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. |titolo= Encyclopaedia of the Muslim World|cognome= Bahl|nome= Taru|autore2= Syed, M. H.|editore= Anmol Publications PVT|città= |isbn = 9788126114191|url= http://books.google.com/books?id=MJTdr3JI46wC&pg=PA25%7Cp=(չաշխատող հղում) 25}}
  2. Мейхана - это не «хулиганский жанр», а часть азербайджанского фольклора - режиссер Абдуль Махмудов Արխիվացված 2013-10-14 Wayback Machine (Russian)
  3. |cognome= Aghayev|nome= Shamil|titolo= МЕЙХАНА - ОНА И В ИЗРАИЛЕ МЕЙХАНА|url= http://gorskie.ru/kultura/trad10.htm%7Ceditore=(չաշխատող հղում) gorskie.ru|accesso= 23 dicembre 2010|urlmorto= sì|urlarchivio= https://web.archive.org/web/20100830232934/http://gorskie.ru/kultura/trad10.htm%7Cdataarchivio%3D 30 agosto 2010}}
  4. |title=Meyxana fars, yoxsa türk folklorudur?|url=http://www.sherg.az/2009/04/04/get=16109%7Cpublisher=sherg.az%7Caccessdate=23(չաշխատող հղում) December 2010|archive-url=https://web.archive.org/web/20110706131244/http://www.sherg.az/2009/04/04/get%3D16109%7Carchive-date%3D6 July 2011|url-status=dead}}
  5. |last=Najafova|first=Konul|title="Söz qalası"ndakı "qaydasız söyüşmə" haqqında bir neçə söz...|url=http://medeniyyet.az/site/?name=content&content=2364%7Caccessdate=23 December 2010}}(չաշխատող հղում)
  6. |titolo= Meykhana - The poetics of time and space|cognome= Zakaria|nome= Zuzu|anno= 2012|editore= University of Oslo, Department of Culture Studies and Oriental Languages, Faculty of Humanities|città= |url= https://www.duo.uio.no/handle/10852/34226%7Cp=(չաշխատող հղում) 4}}
  7. |cognome= Sariyeva|nome= Irada|titolo= Yerin görünür, ay Nizami Rəmzi...|url= http://www.baki-xeber.com/new/2009/09/03/get=32925%7Caccesso=(չաշխատող հղում) 23 dicembre 2010|urlmorto= sì|urlarchivio= https://web.archive.org/web/20110707205841/http://www.baki-xeber.com/new/2009/09/03/get%3D32925%7Cdataarchivio%3D 7 luglio 2011}}
  8. Dayirman - Rap Music for a New Generation
  9. DAYIRMAN: COMBINING RAP, TRADITION, AND FRUSTRATION IN AZERBAIJAN
  10. «Video Inspires Anti-Putin Twitter Trend». The Moscow Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  11. «"Путин, ты кто такой? Давай, до свидания": фраза стала мировым хитом Twitter». Newsru.com (Russian). Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Посвященный Путину хэштег вышел на лидирующие позиции в рейтинге тегов Twitter». Newsng.ru (Russian). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Фраза "Путин, ты кто такой? Давай, до свидания" стала мировым хитом Twitter». Piter.tv (Russian). Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Тимати ответил всему шоу-бизнесу. dni.ru (Russian). Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Тимати раскритиковал шоу-бизнес. internovosti.ru (Russian). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Meyxana.Net
  • Dеgеlsin.Com(չաշխատող հղում)
  • Meyxana.iatp.az
  • Rəhimova A. Жанр мейхана в азербайджанской музыке = Azərbaycan musiqisində meyxana janrı. (ադրբ.)