Տիֆ (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Տիֆ» (ռուս.՝ Тиф), Անտոն Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի մարտի 23-ին «Պետերբուրգյան թերթում» (№ 80) «Սավառնող գրառումներ» բաժնում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Տիֆ
ռուս.՝ Тиф
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել էմարտի 21 (ապրիլի 2), 1887
Հրատարակվել էմարտի 23 (ապրիլի 4), 1887

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Պավլովիչ Չեխովի «Տիֆ» պատմվածքը գրվել է 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի մարտի 23-ին «Պետերբուրգյան թերթում» № 80, «Սավառնող գրառումներ» բաժնում Ա. Չեխոնտե ստորագրությամբ, 1888 թվականին տպագրվել է «Պատմվածքներ» ժողովածուում, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի հրատարակություններում։ «Պատմվածքներ» ժողովածուի համար հեղինակը պատմվածքում որոշ փոփոխություններ է կատարել։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է անգլերեն, բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն, սլովակերեն, ֆիններեն, ֆրանսերեն և չեխերեն։

Պատմություն խմբագրել

Պատմվածքի մտահղացումը կապված է Չեխովի Պետերբուրգ ուղևորության հետ։ Չեխովի եղբայրը, Ալեքսանդրը գրողին կանչում է այնտեղ, տիֆով հիվանդ կնոջը բուժելու համար։ Չեխովը գրում է «Պետերբուրգը ինձ վրա թողեց մահվան քաղաքի տպավորություն։ Ես այնտեղ մտա վախվորած երևակայությամբ, ճանապարհին հանդիպեցի երկու դագաղի, իսկ եղբորս տանը տիֆ գտա։ Տիֆից գնացի Լեյկինի մոտ և իմացա, որ «հենց նոր» լեյկինյան դռնապանը մահացավ որովայնային տիֆից։ Գնում եմ ցուցահանդես, այնտեղ էլ, հակառակի նման, հանդիպած բոլոր կանայք սգի մեջ են»։

Քննադատություն խմբագրել

Քննադատ Դ. Պ. Գոլիցինին պատմվածքը դուր եկավ։ Հեղինակին ուղղված նամակում նա գրում է «Վերջերս ես առաջին անգամ ընթերցեցի Ձեր «Տիֆ» պատմվածքը և պետք է Ձեզ ասեմ, որ այն հիասքանչ է[1]։ Ընդհանրապես, որքան ես հասկանում եմ, Դուք «սյուժեի», և յուրատեսակ թեմաների հիանալի շնորհ ունեք, որոնք լեփ լեցուն են Ձեր գլխում»։

Վ. Ա. Տիխոնովը Չեխովի ստեղծագործությունը համարում էր ամենախորերից մեկը «Մարդը, որին բաժին է հասել «Սուրբ գիշերվա» գեղեցկությունը, կարող է նաև պոետ լինել, ներշնչանքով լցված, զգայուն, նուրբ, բայց պոետ։ Խորունկ և նուրբ դիտորդը կհասկանա «Թշնամիներին» և «Վհուկին» և շատ այլ բաներ։ Դիտորդն առանց հետքի չի կարող անցնել «Տափաստանով»։ Հոգեբանը և «Ճանապարհին» և «Տանը» կհետևի մարդկային հոգու գալարումներին։ Հոգեախտաբանը չափից շատ կտանջվի և «Տիֆ», և «Նոպա»»[2]։

Ի. Ա. Բունինը, նշելով հոգեբանական վերլուծության խորությունը, պատմվածքը դասում է Չեխովի լավագույն ստեղծագործությունների շարքին։ Նա նշում է «Իհարկե, բժշկի աշխատանքը նրան այդ առումով ավելի շատ բան է տվել»։ Բացասական արձագանքներից է քննադատ Կ. Կ. Արսենևի կարծիքը, որը պատմվածքը դասում է այն ստեղծագործությունների շարքին, որոնք «բավականին աղքատ են և բովանդակությամբ և առանձին բնատեսարաններով, ինչը կազմում է պարոն Չեխովի ակնարկների գլխավոր ուժը»[3]։

Քննադատ Կ. Գովորովը գտնում էր, որ Չեխովի խնդիրն էր ցուցադրել «ապաքինման հանկարծական փոփոխությունները»։ Այդ խնդիրը գրողի համար պարզվում է «մանկական» էր։ Քննադատ Մեդվեդսկին բացահայտում է « հոգեբանության նկատմամբ հեղինակի լրիվ անկարողությունը»[4]։

Գործող անձիք խմբագրել

  • Կլիմով, երիտասարդ պորուչիկ
  • Կատյա, Կլիմովի քույրը, տասնութ տարեկան աղջիկ
  • Բժիշկ, ամրակազմ սևամորուք տղամարդ

Սյուժե խմբագրել

Պատմվածքը սկսվում է երիտասարդ պորուչիկ Կլիմովի փոստային գնացքով Պետերբուրգից Մոսկվա ուղևորության նկարագրությամբ։ Նա իրեն նորմալ չէր զգում, բերանում չորություն կար, գլխում մշուշ էր, մտքերը սավառնում էին գանգից դուրս։ Վագոնում նրա կողքին նստած էր ֆինն կամ շվեդ։ Կլիմովը մտածում էր ինչպիսի «գարշելի ժողովուրդ էին դրանք, միայն երկրի վրա տեղ են զբաղեցնում, ինչի համար են դրանք»։ Նա նաև ցանկանում էր մտածել «ֆրանսիացիների և իտալացիների մասին, սակայն հիշողությունները այդ ժողովուրդների մասին նրա մոտ պատկերացում էր առաջացնում, չգիտես ինչու միայն երգեհոնահարների մասին, մերկ կանանց և արտասահմանյան յուղանկարատպության մասին»։ Ֆիննը փորձում էր նրա հետ զրուցել, բայց սպան վկայակոչում էր հիվանդությունը։ Երբ գնացքը տեղ հասավ սպան բեռնակիր վարձեց և տուն հասավ։ Նրա մոտ բժիշկ կանչեցին, սակայն նա գնալով ավելի վատ էր զգում։ Քույրը աղոթում էր նրա առողջության համար։ Մի քանի օր հետո Կլիմովը մոռացությունից դուրս եկավ և նա ավելի լավ էր զգում։ Մորաքույրն ասաց, որ նրա մոտ բծավոր տիֆ էր եղել։ Այդ ժամանակ նա սկսեց որոնել քրոջը, Կատյային, սակայն պարզվեց, որ նա Կլիմովից վարակվել էր տիֆով և մահացել։ Այդ տեղեկությունից առողջացման բերկրանքը պորուչիկի մոտ փոխվեց անդառնալի կորստի զգացողությամբ։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Тиф (рассказ)// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 294, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Fièvre typhoïde traduit par Édouard Parayre, Bibliothèque de la pléiade, Édition Gallimard, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Из архива А. П. Чехова. М., 1960, стр. 180
  2. Записки ГБЛ, вып. 8, 1941, стр. 67
  3. К. Арсеньев. Современные русские беллетристы. — «Вестник Европы», 1888, № 7, стр. 261
  4. К. Говоров. Рассказы А. Чехова. — «День», 1889, № 485, 13 октября

Արտաքին հղումներ խմբագրել