Տիրան Թավիջյան

հայ դաշնակահար

Տիրան Թավիջյան (Դավիթյան, փետրվարի 18, 1977(1977-02-18)[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), դաշնակահար։

Տիրան Թավիջյան
Ծնվել էփետրվարի 18, 1977(1977-02-18)[1] (47 տարեկան)
Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունդաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Տիրան Թավիջյանը ծնվել է 1977 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում։

Սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, նվագել է հարվածային գործիքներ, հետաքրքրվել ջազային երաժշտությամբ։

Եղբոր՝ Կարապետի հետ հանդես է եկել «Թավիջյան եղբայրներ» դուետում։

1995 թվականից եղել է հոր հիմնադրած «Garo & Paramecium» խմբի դաշնակահար, երգերի հեղինակ, գործիքավորող։ Խմբի հետ շուրջ 400 համերգներով շրջագայել է Եվրոպայում. հանդես է եկել նշանավոր երաժիշտներ Ջո Զավինուլի, Բրենդֆորդ Մարսալիսի, Մակկոյ Թայների, Բ. Բրադրզի և ուրիշների հետ։

Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ավստրիայում, Էստոնիայում, Խորվաթիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում և այլուր մասնակցել է միջազգային ջազային փառատոնների։

Որպես գործիքավորող՝ համագործակցել է մի շարք հանրահայտ փոփ երգիչների հետ, մասնակցել երաժշտական նախագծերի։

Հեղինակ է կինոերաժշտության։ 2013 թվականին եղբոր հետ Երևանում հանդես է եկել հայկական ջազի 75-ամյակին նվիրված համերգում։

Եղբոր հետ ձայնագրել է «Tavitjan Brothers Trio» սկավառակը։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Մեծ Բրիտանիայի «Սոնի» միջազգային երաժշտական մրցույթի 1-ին մրցանակ, 2012
  • Եղբոր հետ՝ «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչում
  • Մակեդոնիայի ՄՆ «Անկախ արտիստ» կոչում, 2002

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։