Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան, հանրային համալսարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որն առաջարկում է ճարտարագիտական և համապատասխան բնագավառի դասընթացներ։
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1951 |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տիրանա |
Կայք | upt.al |
![]() ![]() Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան, Ալբանիա | |
![]() |
Պատմություն
խմբագրելՏիրանայի պոլիտեխնիկական համալսարանն Ալբանիայի ամենահին և մեծությամբ երկրորդ համալսարանն է Տիրանայի համալսարանից հետո։ Հիմնադրվել է 1951 թվականին, ունի մոտ 10000 ուսանողներ Ալբանիայից, Կոսովոյից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մոնտենեգրոյից։ Տիրանայի համալսարանի հետ միասին համարվում են Ալբանիայի ամենաազդեցիկ համալսարանները։ 2012 թվականին Ալբանիայի անկախության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանն Ալբանիայի նախագահ Բույար Նիշանիի կողմից պարգևատրվել է կրծքանշանով[2]։ Համալսարանը հավատարմագրված է Բարձրագույն կրթության հավատարմագրման Ալբանիայի հանրային գործակալության կողմից (APAAHE)[3]:
Ֆակուլտետներ
խմբագրելՀամալսարանն ունի 6 քոլեջ և 2 հետազոտական ինստիտուտներ[4]՝
- Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ[5]
- Մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ
- Երկրաբանության և հանքային գործի ֆակուլտետ
- Էլեկտրատեխնիկայի ճարտարագիտության ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ
- Ճարտարապետության և ուրբանիզացման ֆակուլտետ
- Երկրագիտության ինստիտուտ
- Էներգետիկայի, ջրի և շրջակա միջավայրի ինստիտուտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ «Conference: "UPT at the 100th Anniversary of Independence». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «APAAHE Official Website (English)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Fakultete dhe Institute». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ http://www.fti.edu.al Faculty of Information Technology
Արտաքին հղումներ
խմբագրել- Universiteti Politeknik i Tiranes – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան» հոդվածին։ |