Տիրամայրը մեխակներով

գեղանկար, Ռաֆայել

«Տիրամայրը մեխակներով», մանրանկար (279×224 մմ), որը պատկերում է Տիրամորը և Մանկանը։ Վերագրվում է Ռաֆայելի ստեղծագործությունների ֆլորենցյան շրջանին (մոտ. 1506—07 թթ.): 2004 թվականից պատկանում է Լոնդոնի ազգային պատկերասրահին։

Տիրամայրը մեխակներով
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի[1]
տարիմոտ 1500[2]
բարձրություն27,9 սանտիմետր
լայնություն22,4 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[3]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
սեփականատերՎինչենցո Կամուչինի
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
կայք
Ծանոթագրություններ
 Madonna of the Pinks Վիքիպահեստում

Իբրև գեղարվեստական կոմպոզիցիա՝ այն ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի «Տիրամայր Բենուա» կամ «Ծաղիկներով Տիրամայրը» կտավի ազդեցությամբ[4]։ Պատկերները տեղադրված են առավել գորշ միջավայրում, որը խորհրդանշում է Քրիստոսի ծննդից հետո հեթանոսական աշխարհի կործանումը։ Տիրամոր և Մանկան ձեռքերում մեխակներ են, որոնք կանխագուշակում են արյունահեղությունը և Քրիստոսի չարչարանքները։

Լեոնարդո «Տիրամայր Բենուա» կամ «Ծաղիկներով Տիրամայր»

Ինչպես Ալդոբրանդինի ընտանիքի հավաքածուի «Աստվածներ խրախճանքը» և մյուս կտավները, այս կտավը ևս անցել է Վինչենցո Կամուչչինիի ձեռքով՝ նախքան (в 1853 году) Ալնիկ դղյակում՝ դուքս Նորթումբերլենդի հավաքածուում հայտնվելը[4]։ Տարիներ շարունակ այս նկարը համարվել է Ռաֆայելի նկարի կրկնօրիանակը։ Միայն 1991 թվականին մշակութաբան Նիկոլաս Պեննին (Ազգային պատկերասրահի տնօրենը) մշակութային աշխարհին ապացուցեց, որ իրենց մոտ գտնվում է բնօրինակը[5]։ Վերջին տարիներին ի հայտ են եկել այս փաստարկը վիճարկող հրապարակումներ։

2004 թվականին դուքս Նորթումբերլենդը հայտնել է կտավը վաճառելու իր մտադրության մասին։ Ազգային պատկերասրահն այս առիթով տագնապ է հնչեցնում իր կայքում և զանգվածային լրատվամիջոցներում. Ռաֆայելի վրձնին պատկանող վերջին գլուխգործոցը, որը մասնավոր հավաքածուի մաս է կազմում, կարող է գնվել օտարերկրացիների կողմից և լքել երկրի սահմանները[6]։ Շնորհիվ բարեգործների և դուքսի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ պատկերասրահին հաջողվում է կտավը ձեռք բերել 35 մլն ֆունտով[7]։ Հետագայում կատարված ծախսերը վերականգնելու նպատակով՝ նկարը ցուցադրության է հանվել Միացյալ թագավորության մի շարք քաղաքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել