Տիտանիկ (ֆիլմ, 1953)
«Տիտանիկ» (անգլ.՝ Titanic), ռեժիսոր Ժան Նեգուլեսկոյի ամերիկյան սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ։ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն սցենար» անվանակարգի դափնեկիր։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1953 թվականի ապրիլի 11-ին։
Տիտանիկ անգլ.՝ Titanic | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ աղետի մասին, դրամա, մարտաֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1953 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ժան Նեգուլեսկո |
Պրոդյուսեր | Չարլզ Բրեքեթ |
Սցենարի հեղինակ | Չարլզ Բրեքեթ, Walter Reisch? և Richard L. Breen? |
Դերակատարներ | Քլիֆթոն Ուեբ, Բարբարա Սթենվիկ, Ռոբերտ Վագներ, Օդրի Դալթոն, Harper Carter?, Թելմա Ռիթեր, Բրայան Ահերն, Ռիչարդ Բեյսհարթ, Allyn Joslyn?, Էդմունդ Պուրդոմ, Ֆրենսիս Բերգեն, Pat Aherne?, Համիլթոն Քեմփ, Harry Cording?, Մեյ Մարշ, Michael Rennie?, Nicolas Coster?, William Johnstone?, Christopher Severn?, Gordon Richards? և John Fraser? |
Օպերատոր | Ջոզեֆ ՄակԴոնալդ |
Երաժշտություն | Sol Kaplan? |
Մոնտաժ | Լուիս Ռ. Լոֆլեր |
Պատմվածքի վայր | Ատլանտյան օվկիանոս |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 100 րոպե |
1953 թվականի կինոնկարը փաստավավերագրական չէ, բայց դետալների անճշտությունների և փաստացի սխալների քանակով («Տիտանիկը» բախվել է սառցաբեկորին աջ կողմով, և ոչ թե ձախ, ինչպես ցույց է տրված) այն գերազանցում է «Տիտանիկի» աղետի մասին բոլոր ֆիլմերը, այդ թվում 1943 թվականի գերմանական քարոզչական ֆիլմը և 1996 թվականի կանադական հեռուստաֆիլմը։ Այնուամենայնիվ, այն համարվում է աղետային ժանրի ֆիլմ։
Սյուժե
խմբագրելԿյանքից անբավարարված տիկին Ջուլիա Սթյորջեսը (Բարբարա Սթենվիկ) ամուսնուց գաղտնի որոշում է լքել Եվրոպան և մեծ մարդատար նավով` «Տիտանիկ»-ով, ուղևորվել օվկիանոս դեպի իր հայրենիք` Միչիգան։ Ընդ որում նա իր հետ տանում էր իր երեխաներին՝ 17-ամյա աղջկան` Աննեթին և 10-ամյա տղային` Նորմանին։ Նրա ամուսինը` Ռիչարդը (Կլիֆթոն Ուեբ), վերջին րոպեներին իմանալով կնոջ պլանների մասին, որոշում է բռնել նրան, սակայն նավի բոլոր տոմսերը վաղուց վաճառվել էին։ Չցանկանալով երեխաների հետ կապը խզել, նա 3-րդ կարգի տոմս է գնում բասկ էմիգրանտներից, որպեսզի ընտանիքի հետ գա Ամերիկա։
Այդ ժամանակ տեղի է ունենում XX դարի սկզբի մեծագույն ծովային աղետը։
Դերերում
խմբագրել- Կլիֆթոն Ուեբ — Ռիչարդ Ուորդ Ստյորջես
- Բարբարա Սթենվիկ — Ջուլիա Ստյորջես
- Օրդի Դալթոն — Աննեթ Ստյորջես
- Հարպեր Քարթեր — Նորման Ստյորջես
- Ռոբերտ Վեգներ — Գիֆ Ռոջերս
- Ռիչարդ Բեյսհարթ — Ջորջ Ս. Խիլի
- Թելմա Ռիթեր — Մոդ Յանգ
- Էլին Ջոսլին — էրլ Միկեր
- Բրայան Ահերն — կապիտան է. Ջ. Սմիթ
- Ուիլյամ Ջոնսթոուն — Ջոն Ջեկոբ Ասթոր
- Ֆրենսիս Բերգեն — Մադլեն Ասթոր
Պարգևներ և նոմինացիաներ
խմբագրել«Օսկար» մրցանակաբաշխություն (1954 թվական):
- Պարգև - լավագույն սցենար — Չարլզ Բրեկեթ, Ուոլտեր Ռաիշ, Ռիչարդ Լ. Բրին։
- Անվանակարգ - բեմադրող-նկարչի և սև ու սպիտակ նկարչի լավագույն աշխատանք — Լաիլ Ռ. Ուիլեր, Մորիս Ռենսֆորդ (բեմադրողներ), Ստյուարդ Ա. Ռեիսս (բեմանկարիչ)։
Ամերիկայի ռեժիսիորների գիլդիան (1954 թվական):
- Անվանակարգ - Outstanding Directorial Achievement in Motion Pictures — Ժան Նեգուլեսկո։