Օդրի Դալթոն

դերասանուհի

Օդրի Դալթոն (անգլ.՝ Audrey Dalton, հունվարի 21, 1934(1934-01-21), Դուբլին, Իռլանդական ազատ պետություն), իռլանդացի դերասանուհի։ Ծնվել է Դուբլինում, Իռլանդիայի Հանրապետության հերոս Էմեթ Դալթոնի ընտանիքում։ Երբ ընտանիքը դեռ ապրում էր Իռլանդիայում, նա սովորել է Դուբլինի Սուրբ Սրտի վանքին կից դպրոցում, իսկ Լոնդոն տեղափոխվելուց հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։

Օդրի Դալթոն
անգլ.՝ Audrey Dalton
Ծնվել էհունվարի 21, 1934(1934-01-21) (90 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդական ազատ պետություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1952)[1]
Քաղաքացիություն Իռլանդիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

1952 թվականին դերասանուհին տեղափոխվել է ԱՄՆ[2], որտեղ մեկ տարի անց գաղտնի ամուսնացել է Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող և բեյսբոլիստ Ջեյմս Հ. Բրաունի հետ, որը հինգ երեխաների հայր է դարձել։ Նույն տարում առաջնելույթ է ունեցել «Իմ զարմիկ Ռեյչելը» մելոդրամում։ Մեկ տարի անց Օդրի Դալթոնը հայտնվել է «Տիտանիկ» աղետ-ֆիլմի գլխավոր դերերից մեկում, որն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն սցենարի համար։ Դրան հաջորդել են դերերը «Կազանովայի մեծ գիշերը» (1954 թվական), «Թմբուկի մարտը» (1954 թվական), «Անառակ որդին» (1955 թվական), «Առանձին սեղանների շուրջ» (1958 թվական) և «Պարոն ծաղրաբան» (1961 թվական) ֆիլմերում։

Դերասանուհին նաև ակտիվ կարիերա է ունեցել հեռուստատեսությունում, որտեղ նա հայտնվել է «Մեծ հովիտ», «Բոնանզա», «Կրաֆտի հեռուստաթատրոն», «Ծուխ փողից», «Փերի Մեյսոն» և «Կին ոստիկան» հեռուստասերիալներում։ 1977 թվականին Դալտոնը և Բրաունը ամուսնալուծվել են, 1979 թվականից մինչ օրս ամուսնացած է ինժեներ Ռոդ Ֆ. Սիմենսի հետ, ում հետ ամուսնացած է մինչև այժմ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել