Ռիչարդ Բեյսհարթ

ամերիկացի դերասան

Ռիչարդ Բեյսհարթ (անգլ.՝ Richard Basehart, օգոստոսի 31, 1914(1914-08-31)[1][2][3], Զանեսվիլլ, Օհայո, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 17, 1984(1984-09-17)[1][2][3], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), թատրոնի, ֆիլմի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։

Ռիչարդ Բեյսհարթ
անգլ.՝ Richard Basehart
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1914(1914-08-31)[1][2][3]
ԾննդավայրԶանեսվիլլ, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 17, 1984(1984-09-17)[1][2][3] (70 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBishop Rosecrans High School?
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինՎալենտինա Կորտեզե
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋեքի Բեյսհարթ
 Richard Basehart Վիքիպահեստում

Երիտասարդություն խմբագրել

Ռիչարդ Բեյսհարթը ծնվել էր լրագրողների բազմազավակ ընտանիքում (ունեցել է մեկ քույր և երեք եղբայր, որոնցից Ռոբերտը մահացել է ինը ամսականում)[5]։ Մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ, այդ պատճառով նրա հայրը, չկարողանալով միաժամանակ զբաղվել երեխաների դաստիարակությամբ և աշխատանքով, ստիպված է եղել նրանց մանկատուն հանձնել[5]։ Տասներկու տարեկանում Ռիչարդը որոշել է շարունակել հոր գործը, որն աշխատում էր THE ZANESVILLE OHIO TIMES SIGNAL շաբաթաթերթում, և դարձել է թերթի թղթակից և ռադիոյի հաղորդավար։ Ավագ եղբոր հետ աշխատել է ջրահեռացման ընկերությունում։ Դրանից բացի նա մասնակցել է հորեղբոր՝ քաղաքապետի նախընտրական քարոզարշավին, որն արդյունքում հաղթել է ընտրություններում[5]։ Միջին դպրոցն ավարտելուց հետո աշխատել է թերթում, բացահայտել է քաղաքային վարչությունում կատարվող խարդախությունները, որի արդյունքում սկսվել է մեծ սկանդալ, և հենց դա էլ եղել է նրա աշխատանքից հեռացման պատճառը (նա հարվածել էր հետաքննությունն կատարող խուզարկուին)[5]։

Գործունեություն խմբագրել

1938 թվականին Ռիչարդ Բեյսհարթն ընդգրկվել է ֆիլադելֆիական Hedgerow Theatre թատրոնի թատերախմբում, որտեղ ելույթ է ունեցել մինչև 1942 թվականը[6]։ Հետո հայտնվե է Բրոդվեյում։ Մի շարք ներկայացումներից հետո հրավիրվել է «Տաք սիրտ» պիեսում կատարելու իսկական շոտլանդացու դեր։ Նրա խաղը բարձր գնահատականի է արժանացել Նյու Յորքի թատերական քննադատների կողմից, որոնք նրան շնորհել են մրցանակ լավագույն սկսնակ դերասանի համար 1945 թվականին[5]։ Կինոյում Բեյսհարթի առաջնախաղը տեղի է ունեցել «Կեղծ ահազանգ» (1947) ֆիլմում, որից կարճ ժամանակ անց պայմանագիր է կնքել 20th Century Fox-ի հետ։ Նկարահանվել է Հաթֆիլդների և Մակկոյների թշնամանքի մասին պատմող «Ռոզաննա Մակկոյ», «Լարվածություն» (երկուսն էլ 1949 թվական), «Տասնչորս ժամ» (ԱՄՆ-ի Ազգային քննադատների խորհրդի կողմից ստացել է մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար), «Որոշում լուսաբացից առաջ» և «Հեռագրային բլուրի վրայի տունը» (երեքն էլ 1951 թվականին) ֆիլմերում։ Վերջինիս նկարահանումների ժամանակ ծանոթացել է իտալացի դերասանուհի Վալենտինա Կորտեզեի հետ, որի հետ և նույն թվականին ամուսնացել է։ Ինը տարի անց նրանք բաժանվել են։ Ամուսնության ընթացքում ծնվել է նրանց որդին՝ դերասան Ջեքի Բեյսհարթը[7]։

Ռիչարդ Բեյսհարթի ամենահայտնի դերը համարվում է Մատոն Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհ» ֆիլմում։ Ռեժիսորը Ռիչարդի այն հարցին, թե ինչու է հենց ինքն ընտրվել այդ դերի համար, պատասխանել է. «Եթե դուք արել եք այն, ինչ «Տասնչորս ժամ» ֆիլմում, ապա Դուք կարող եք ամեն ինչ»[8]։ Բեյսհարթը խաղացել է նաև Ֆելինիի «Խաբեբաները» (1955 թվական) ֆիլմում։

Բեյսհարթը հաջողություն է ունեցել նաև սերիալներում։ Խաղացել է ադմիրալ Նելսոնի դերը «Ճանապարհորդություն դեպի օվկիանոսի հատակը» և Ուիլթոն Նայթի դերը «Ճանապարհների ասպետ» ֆիլմերում։ Նա մասնակցել է նաև «Ծուխ հրացանափողից», «Մթնշաղային գոտի», «Հավայի 5-O», «Բենե Քեյսի» ֆիլմերում և այլն։ «Կոլոմբոյի» «Արվեստի հանդեպ սիրուց»էպիզոդում Հոնոր Բլեքմանի հետ մարմնավորում են թատրոնի երկու դերասաններ, որ սպանել են ներկայացման ռեժիսորին։ Նկարահանվել է մի շարք հեռուստաֆիլմերում։ Բացի դրանից իր խոր և ուժեղ ձայնի շնորհիվ հաճախ կինո- և հեռուստանախագծերում հանդես է եկել որպես պատմող։ 1984 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ եղել է հաղորդավար։ Ռիչարդ Բեյսհարթը մահացել է մի քանի անգամ ինսուլտ տանելուց հետո Լոս Անջելեսում 70 տարեկանում[6]։

Անձնական կյանք խմբագրել

Բեյսհարթն ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին կնոջ՝ Ստեֆանի Քլյայնի մահից հետո ամուսնացել է իտալացի դերասանուհի Վալենտինա Կորտեզեի հետ։ 1960 թվականին նրանից բաժանվելուց հետո ամուսնացել է Դայանա Լոթերիի հետ, որի հետ 1971 թվականին կազմակերպել է կենդանիների պաշտպանության Actors and Others for Animals բարեգործական հիմնադրամը[6]։ Երրորդ ամուսնության ընթացքում դերասանն ունեցել է երկու դուստր՝ Ջենան և Գեյլան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բեյսհարթ» հոդվածին։