Տիսմենիցա (ուկրաիներեն՝ Тисмениця), քաղաք Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Տիսմենիցայի շրջանում, շրջկենտրոն։

Քաղաք
Տիսմենիցա
ուկրաիներեն՝ Тисмениця
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումշրջկենտրոն
ՄարզԻվանո-Ֆրանկովսկի մարզ
ՇրջանՏիսմենիցայի շրջան
Մակերես38,16[1] կմ²
ԲԾՄ248 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն9 720[2] մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ3436
Փոստային դասիչ77400 - 77403
Ավտոմոբիլային կոդAT / 09
Պաշտոնական կայքtismenitska-vukonavca-vlada.webnode.com.ua
Տիսմենիցա (քաղաք) (Ուկրաինա)##
Տիսմենիցա (քաղաք) (Ուկրաինա)
Տիսմենիցա (քաղաք) (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)##
Տիսմենիցա (քաղաք) (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)

Չճշտված տվյալներով Տիսմենիցա քաղաքում բնակվում էր 9 720 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 38,16 կմ²։

Հայերը Տիսմենիցայում խմբագրել

Տիսմենիցաում հայերը հաստատվել են դեռևս XVI դարի 40-ական թթ., սակայն թուրքերի և թաթարների հաճախակի հարձակումների պատճառով շուտով հեռացել են այլ վայրեր։ Տիսմենիցայում հայերը կրկին հաստատվել են 1679-ին։ Նրանց շնորհվել են բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ ինքնավարություն։ Հայրենակից չքավորներին նյութապես օգնելու և այլ բարեգործական նպատակների համար 1714-ին համայնքում կազմակերպել են Ս. Գրիգոր եղբայրությունը, 1724-ին՝ Ս. Հովակիմի և Ս. Աննայի, 1729-ին՝ Անարատ հղության տիրամոր Աստվածածնի եղբայրությունները։ 1750-ին կառուցվել է Ս. Աստվածածին (նաև՝ Ս. Կայեթան) հայկական եկեղեցին (կանգուն էր մինչև 1950-ական թթ. սկիզբը)։ 1782-ին Տիսմենիցայում ապրել է 375, 1894-ին՝ 130 հայ։ Հայ համայնքը քայքայվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
  3. Հայկական սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 594։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիսմենիցա (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 12