Տիչինա Առնոլդ

ամերիկացի դերասանուհի

Տիչինա Ռոլանդա Առնոլդ (անգլ.՝ Tichina Rolanda Arnold, հունիսի 28, 1969(1969-06-28)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է «Բոլորն ատում են Քրիսին» սերիալում կատարած դերով։

Տիչինա Առնոլդ
Ծնվել էհունիսի 28, 1969(1969-06-28)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Ժանրերժամանակակից R&B, սոուլ և գոսպել
Ամուսին(ներ)Լեյմոն Բրյուստեր և Rico Hines?
tichinaarnold.com

Կենսագրություն խմբագրել

Առնոլդը ծնվել է Նյու Յորքի Քուինս քաղաքում, միջին դասի ընտանիքում։ Նրա մայրը եղել է սանիտարական բաժնի աշխատակից, հայրը՝ ոստիկան[2]։ Ունի քույր։ Առլոնդը սովորել է երաժշտության, արվեստի և դերասանական վարպետության բարձրագույն դպրոցում[3]։ Դեռ չորս տարեկան հասակում Առնոլդի տաղանդն ուշադրության է արժանացել եկեղեցում նրա ելույթների շնորհիվ։ Երբ նա դարձել է ութ տարեկան, մայրը և քեռին առաջարկել են մասնակցել լսումների, և նա ստացել է իր առաջին դերը Բրուքլինի թատրոնում։ Նա շարունակել է ելույթ ունենալ թատրոնում և ակումբներում։ Այնուհետև հեռուստատեսային ֆիլմերում կատարել է էպիզոդիկ դերեր։

1998 թվականին Տիչինա Առնոլդը հիմնադրել է գլխարկների դիզայնի «China Moon Rags» սեփական ֆիրման[4], որի արտադրության գլխարկներից կրել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են նրա լավագույն ընկերուհի Տիշա Քեմփբելը, Ջանեթ Ջեքսոնը, Վիվիկա Ֆոքսը, Ռեջինա Քինգը, Քրիստինա Ագիլերան[5]։ Նա դադարեցրել է գլխարկների արտադրությունը, երբ դուստր է ունեցել[6]։ Տիչինա Առնոլդի և երաժշտական պրոդյուսեր Քարվին Հագինսի (Carvin Haggins) դուստրը՝ Ալիշա Քայը (Alijah Kai), ծնվել է 2004 թվականի մարտի 16-ին։

Կարիերա խմբագրել

1986 թվականին Տիչինան հայտնվել է էպիզոդիկ դերում (Քրիստիալ, երաժշտական համար կատարող երեք աղջիկներից մեկը) Ֆրենկ Օզի «Սարսափների կրպակ» ֆիլմում։  Այս փոքրիկ դերից հետո Առնոլդի կարիերան շարունակել է վերելք ապրել կայուն կերպով, նա հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «ինչպես ես հայտնվեցի Պոլ Մազուրսկու քոլեջում», «Խանութի տեսարաններ», որում նկարահանվել է Վուդի Ալլենի հետ (1991)։ 1987 թվականի փետրվարին ստացել է առաջին մեծ աշխատանքը հեռուստատեսությունում՝ կատարելով շարունակական դեր Նադեժդա Ռայնի սերիալում։ Քննադատները բարձր են գնահատել նրա դերը, և 1988 թվականին Տիչինան ներկայացվել է «Էմմի» մրցանակի։

Առնոլդը ճանաչման է արժանացել Մարտին Լոուրենսի «Մարտին» (1992-1997) սիթքոմում կատարած դերի շնորհիվ։ 2005 թվականից մինչեւ 2009 թվականը նկարահանվել է «Բոլորն ատում են Քրիսին» կատակերգությունում՝ կատարելով գլխավոր դեր։

Չնայած այնքան էլ հայտնի չեն Առնոլդ Տիչինայի աշխատանքները երաժշտության ոլորտում, նա հաջողության է հասել նաև որպես երաժիշտ։ Նա գրել և կատարել է «Movin Up» դուետը, որն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard Club Play հիթ-շքերթում։ Առնոլդն օգտագործում է China Ro կեղծանունը, որն ստացվել է իր անվան վերջին մասից և երկրորդ անունի առաջին երկու տառերից։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ The Brass Ring Մերի / Mary
1984 ֆ House of Dies Drear Pesty
1986 ֆ Սարսափների փոքր խանութ Little Shop of Horrors Кристал / Crystal
1987-1989 ս Ryan’s Hope Zena Brown
1988 ֆ Starlight: A Musical Movie Էվելին Ռութ / Evelyn Ruth
1989 ֆ Ինչպես ես հայտնվեցի քոլեջում How I Got into College Վերա Քուք / Vera Cook
1989 ս Քոսբիի շոուն The Cosby Show Делорес / Delores
1989-1991 ս Իմ բոլոր երեխաները All My Children Շարլա Վալենթայն / Sharla Valentine
1990 ս Օրենք և կարգ Law & Order Леона / Leona
1991 ֆ Տեսարաններ խանութում Scenes From a Mall տոմսավաճառ
1992-1997 ս Մարտին Martin Պամելա Ջեյմս / Pamela 'Pam' James
1997 ֆ Fakin' Da Funk Թրեյսի / Tracy
1998 ս Ջեյմի Ֆոքսի շոուն The Jamie Foxx Show Կարլա / Carla
1999 ֆ A Luv Tale Վենդի / Wendi
1999 ս Pacific Blue Դանա Բրաուն / Dana Brown
1999 ս Նորմի շոուն The Norm Show միսս Մյորֆի / Mrs. Murphy
2000 ֆ Պար սեպտեմբերին Dancing in September Robber
2000 ֆ Մեծ մայրիկի տունը Big Momma’s House Рита / Ritha
2001-2005 ս One on One Նիքոլ Բարնս / Nicole Barnes
2002 ֆ Քաղաքացու կնիք Civil Brand Այշա / Aisha
2002 ֆ Yo Alien Ray Goods
2002 ս Հոգևոր սնունդ Soul Food Ադինա / Adina
2004 ս Ուշադրություն, ուշադրություն Listen Up! Կիարա / Kiara
2005 ֆ Եկեղեցական երգչախումբ Preaching to the Choir Desiree
2005 ֆ Երկակի խաղ Getting Played կին ռեստորանում
2005-2009 ս Բոլորն ատում են Քրիսին Everybody Hates Chris Ռոշել / Rochelle
2007 ֆ Իրական վարազներ Wild Hogs Կարեն Դևիս / Karen Davis
2007 ֆ Գետտո The Boondocks / Նիկոլ
2008 ֆ Drillbit Taylor լուսանկարչության ուսուցիչ
2008 ֆ Hope & Redemption: The Lena Baker Story Լենա Բեքեր / Lena Baker
2009 ֆ Առանց անսամբլի Dance Flick мать Рэя
2009 ս Շերրի Sherri Ռասելի մայրը
2009 ս Եղբայրներ Brothers Սինտիա / Сynthia
2010 ս Երկու թագավոր Pair of Kings Նենսի / Nancy
2011 ս Դաստիարակելով Հոուփին Raising Hope Սիլվիա / Sylvia

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Առաջադրված Արդյունք
1988 Daytime Emmy Award Outstanding Ingenue in a Drama Series Ryan's Hope Առաջադրված
1989 Սերիալների դայջեստ Լավագույն կին սկսնակ։ Daytime Առաջադրված
1996 Image Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում Մարտին Հաղթանակ
2006 BET Awards Լավագույն դերասանուհի Առաջադրված
Teen Choice Awards TV — Choice Parental Unit Բոլորն ատում են Քրիսին Հաղթանակ
TV — Choice Actress: Comedy Առաջադրված
Image Awards Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում Հաղթանակ
2007 Առաջադրված
2008 Առաջադրված
2009 Առաջադրված
2010 Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2005 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  3. Tichina Arnold Biography - Yahoo! Movies
  4. The Search Engine that Does at InfoWeb.net Արխիվացված 2008-08-20 Wayback Machine
  5. http://thecrusade.net/2005/09/the-ru-report-175/ Արխիվացված 2011-07-24 Wayback Machine September 2005 Interview
  6. http://realgossip101.blogspot.com/2008/01/tichina-arnold-on-motherhood-gay-rumors.html Essence Magazine 2008 Interview

Արտաքին հղումներ խմբագրել