Տինկա Կուրտի
Տինկա Կուրտի (ալբ․՝ Tinka Kurti, դեկտեմբերի 17, 1932, Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն), ալբանացի դերասանուհի, Ալբանիայի ժողովրդական արտիստուհի։ Նրա աշխատանքային գործունեությունն ընդհանուր առմամբ կազմում է 60 տարի, նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում և խաղացել է ավելի քան 150 թատերական ներկայացումներում։
Տինկա Կուրտի ալբ․՝ Tinka Kurti | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1932 (91 տարեկան) |
Ծննդավայր | Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելՏինկան ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում (այդ ժամանակ Հարավսլավիայի մաս) խառնազգ ընտանիքում. նրա հայրն ալբանացի էր, իսկ մայրը՝ հունգարուհի[1]։ Նա եղել է ընտանիքի ավագ երեխան։ Նրա մանկական տարիներին ընտանիքը տեղափոխվել է Ալբանիայի հյուսիսում գտնվող Շկոդեր քաղաքը։ Շկոդերում է նա անցկացրել է իր կյանքի մեծ մասը և թատերական գործունեության սկիզբը։
1947 թվականին նա հեռացվել է գեղարվեստի դպրոցից և չի կարողաել բարձրագույն կրթություն ստանալ։ Այդ ժամանակ նա որոշել է զբաղվել թատերարվեստով։ 16 տարեկանում՝ 1948 թվականին, նա առաջին անգամ հանդես է եկել «Dasma Shkodrane» ներկայացման մեջ փոքր դերով[2]։ Հետագայում մի քանի տարվա ընթացքում նա վերև է բարձրացել կարիերայի աստիճաններով։
Տինկան որոշել է կանգ չառնել միայն թատրոնով և փորձել իրեն նաև կինեմատոգրաֆիայում։ 1958 թվականին նրան ընտրել են «Տանա» ֆիլմի գլխավոր դերի համար։ Հաջորդող ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է, նրա անունը հավերժ անմահացրել են ալբանական մշակույթում։
Նրա պատվին են անվանակոչվել երկու կինոթատրոններ (Տիրանայում և Դուրրասում) և դպրոց (Լեկբիբաժ գյուղում)։
2003 թվականին ալբանացի ռեժիսոր Էսատ Տելիտին վավերագրական կենսագրական ֆիլմ է նկարահանել Տինկայի կյանքի մասին, որը պարզապես կոչվել է «Տինկա»[2]։
Ես չեմ վախենում ծերությունից, չեմ վախենում մահից։ Բայց ես վախենում եմ «ուղեղի ծերությունից», և երբ դա կգա, ես մտածում եմ, որ կրկնակի կմեռնեմ։ Դրա համար էլ ուզում եմ աշխատել։ - Տինկա Կուրտի
|
Ֆիլմագրություն
խմբագրել- Բոտա՝ 2014
- «Ne Kerkim te Kujt« — 2012
- «Gjalle!» (Ո՛ղջ)՝ 2009
- «Familjet» (Ընտանիքներ)՝ 2009
- «Ne dhe Lenini» (Լենինը և մենք)՝ 2009
- «Mira»՝ 2008/II
- «Etjet e Kosoves» (Կոսովոյի հուսահատ փնտրտուք)՝ 2006
- «Nata» (Գիշերը)՝ 1998
- «Zemra e Nënës» — 1995
- «Në emër të lirisë» (Մոր սիրտը)՝ 1987
- «Hije që mbeten pas» (Ստվերներն անհետանում են ետևից)՝ 1985
- «Besa e kuqe» (Կարմիր ուխտ)՝ 1982
- «Qortimet e vjeshtë» (Աշնան հանդիմանանք)՝ 1982
- «Si gjithë të tjerët» (Մնացած բոլորի նման)՝ 1981
- «Mengjeze te reja» (Նոր առավոտներ)՝ 1980
- «Nusja» (Հարսնացուն)՝ 1980
- «Gjeneral gramafoni» (Գլխավոր գրամոֆոնը)՝ 1978
- «Vajzat me kordele të kuqe» (Կարմիր ժապավեններով աղջիկը)՝ 1978
- «Emblema e dikurshme»՝ 1976
- «Cifti i lumtur» (Երջանիկ զույգը)՝ 1975
- «Lumë drite» (Լույսի գետ)՝ 1975
- «Operacion Zjarri» (Կրակ գործողություն)՝ 1973
- «Yjet e netëve të gjata» (Երկար գիշերների աստղեր)՝ 1972
- «Guximtarët» (Խիզախը)՝ 1970
- «Տանա»՝ 1958
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lajmetshqip (2010 թ․ հուլիսի 21). «Tinka Kurti: Ju rrëfej origjininën time hungareze» (ամերիկյան անգլերեն). Lajmet shqip. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Tinka Kurti Shkela cdo bestytni per puthjen e pare te filmit shqiptar» (ալբաներեն). Shqiperia. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.