Տիյտ Սոկ (էստTiit Sokk, նոյեմբերի 15, 1964 թ.), էստոնացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող, բասկետբոլային մարզիչ։

Տիյտ Սոկ
Tiit Sokk

Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Տիյտ Սոկ
Tiit Sokk
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1964 (59 տարեկան)
Ծննդավայր Տարտու, Էստոնական ԽՍՀ
Ազգություն Էստոնիա Էստոնացի
Հասակ 1,91 մ
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՏալիննա Կալև (1979–1984)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԴինամո Մոսկվա (1984–1986)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԷստոնիաՏալիննա Կալև (1986–1992)
ՀունաստանՊանատինաիկոս (1992–1996)
ԷստոնիաՏալիննա Կալև (1996–1997)
ՀունաստանԱրիս (1997–1998)
Որպես մարզիչ
ԷստոնիաՆիբիտ (1998–2008)
ԷստոնիաԷստոնիայի ազգային հավաքական (2004–2007; 2009–այժմ)
ԷստոնիաԿալև/Կրամո (2010, մարզչի օգնական)
ԷստոնիաՏՏՈՒ Կալև (2010-այժմ)
Մրցանակներ

  • ԽՍՀՄ չեմպիոն (1991)
  • Էստոնիայի չեմպիոն (1984, 1985, 1992)
  • Հունաստանի գավաթակիր (1993, 1996)
Մեդալներ

Օլիմպական խաղեր
 Ոսկի - Սեուլ 1988
Աշխարհի առաջնություն
 Արծաթ - Մադրիդ 1986
 Արծաթ - Բուենոս Այրես 1990
Եվրոպայի առաջնություն
 Բրոնզ - Հարավսլավիա 1989

Հանդես է եկել ԽՍՀՄ տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ Սեուլի 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերում, ինչպես նաև արծաթե մեդալ 1986 և 1990 թվականների ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություններում։ «Տալիննա Կալև» ակումբի կազմում 1991 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Հանդես է եկել նաև հունական «Պանատինաիկոս» և «Արիս Սալոնիկ» ակումբներում։ Վերջինիս կազմում մեկ մրցաշրջան խաղալուց հետո Տիյտը 1998 թվականին հեռանում է բասկետբոլիստի կարիերայից։

1988 թվականին ճանաչվել է Էստոնիայի տարվա լավագույն տղամարդ մարզիկ։ Նույն թվականին իր ծննդավայրում հիմնել է բասկետբոլի դպրոց։ Բասկետբոլիստի կարիերայից հեռանալուց հետո Սոկը մարզել է մի շարք էստոնական ակումբներ, ինչպես նաև 2004 թվականից մինչ օրս մարզում է Էստոնիայի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը։

Սոկն ունի երկու որդի՝ Տանել և Ստեն-Տիմու անուններով, ովքեր նույնպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ են և համապատասխանաբար հանդես են գալիս Էստոնիայի բասկետբոլի առաջնության «Կալև/Կրամո» և «Տարտու Ռոք» ակումբներում։

2011 թվականի օգոստոսին Սոկն առաջադրվել է Էստոնիայի բասկետբոլի փառքի սրահ։

Ակումբային նվաճումներ խմբագրել

Տալլինա Կալև

  • ԽՍՀՄ չեմպիոն - 1991
  • Էստոնական ԽՍՀ չեմպիոն - 1984, 1985
  • Էստոնիայի չեմպիոն - 1992

Պանատինաիկոս ԲԱ

  • Հունաստանի առաջնություն
  • Հունաստանի բասկետբոլի գավաթակիր - 1993, 1996

Գրականություն խմբագրել

  • «Ռուսական բասկետբոլի 100-ամյակը. պատմություններ, իրադարձություններ և մարդիկ». տեղեկատու / Հեղինակ-կազմող՝ Կվասկով Վ. Բ., «Սովետսկիյ սպորտ» — էջ 274։ ISBN 5-9718-0175-9 (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիյտ Սոկ» հոդվածին։