Տիմոֆեյ Դեդեօղլու
Տիմոֆեյ Վլադիմիրի Դեդեօղլու (ռուս.՝ Тимофей Владимирович Дедеоглу, մարտի 4, 1898[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1989, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զինվորական, գվարդիայի գեներալ-մայոր (1942 թվական), ԽՄԿԿ անդամ (1921)։
Տիմոֆեյ Դեդեօղլու | |
---|---|
մարտի 4, 1898[1] - 1989 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1922 թվականին ավարտել է Կարմիր հրամանատարների դպրոցը (Խարկով), 1940 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային, 1942 թվականին՝ Կ․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայի (Ուֆա) դասընթացները։ 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին կռվել է Դենիկինի, Վրանգելի, սպիտակ լեհերի դեմ։ Ծառայել է Ի․ Ցակիրի 45-րդ դիվիզիայում, ապա՝ Գ․ Կոտովսկու բրիգադում։ 1939 թվականին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Բելառուսիայի, 1940 թվականին՝ Բեսարաբիայի վերագրմանը։ Խորհրդա-գերմանական ռազմաճակատի գործողությունների ժամանակ մարտնչել է Հարավ-Արևմտյան, Կենտրոնական, Հարավային և Առաջին բելառուսական ռազմաճակատներում։ Եղել է հեծյալ դիվիզիայի հրամանատար, հեծյալ կորպուսի հրամանատարի տեղակալ։ Ետպատերազմյան տարիներին ծառայել է Օդեսայի ռազմական օկրուգում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5-րդ, Սուվորովի 2-րդ, «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 324)։ |