Տիգրան Ռասմաճյան
Ռասմաճյան Տիգրան Հակոբի (հուլիսի 13-ին 1862 թվական, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ մանկավարժ։ Կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Լայպցիգի և Ենայի համալսարաններում։ Փիլիսոփայի թեկնածու 1896 թվականին։ Որպես ուսուցիչ և տեսուչ աշխատել է Ալեքսանդրապոլում, Երևանում, Թիֆլիսում։ Դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, համալսարանում, կոնսերվատորիայում։ Հեղինակ է մի շարք դասագրքերի և գիտամանկավարժական աշխատությունների։ Ա․ Չիլինկարյանի և Ավետիք Իսահակյանի հետ կազմել է հայոց լեզվի «Դասընկեր» դասագիրքը։
Տիգրան Ռասմաճյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1862 (162 տարեկան) |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |