Գագիկ Հովհաննիսյան
Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան (ապրիլի 21, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 2015, Ստավանգեր, Նորվեգիա[1][2]), շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (1970-2015), ՀՀ վաստակավոր լրագրող (2012)։
Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1947 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 27, 2015 (68 տարեկանում) |
Մահվան վայր | Սթավանգեր, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1968) |
Մասնագիտություն | շախմատային մեկնաբան լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի շախմատի ֆեդերացիա |
Անդամություն | Հայաստանի շախմատի ֆեդերացիա |
Կենսագրություն Խմբագրել
1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1970 թվականից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 1972 թվականից՝ «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 1972 թվականից՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան։ 1995 թվականից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամ։ 1971 թվականից դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, եղել է դոցենտ[3]։ 2012 թվականին դարձել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Եղել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակը և վարողը[4][5]։
Եղել է 51 շախմատային գրքերի, մամուլում ավելի քան 5300 հրապարակումների և շուրջ 3200 հեռուստատեսային ելույթների հեղինակ։
Մրցանակներ Խմբագրել
- Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ, 2012
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող (2012)[6]
- Մովսես Խորենացու մեդալ, 2007
- ԵՊՀ-ի ոսկե մեդալ, Գրիբոյեդովի մեդալ, 2010
- Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ, 2005
- 1998-1999 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն
- «Շախմատային Օսկար»-ի, ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր, 1995
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառ դարձել է հյուրանոցում հնչած տագնապը
- ↑ Մահացել է «Շախմատ-64 հաղորդաշարի հեղինակ Գագիկ Հովհաննիսյանը»
- ↑ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Գագիկ Հովհաննիսյան
- ↑ «Գագիկ Հովհաննիսյան «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-21-ին։ Վերցված է 2015-06-27
- ↑ «Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2015-06-27
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին