Տիգրան Պագալյան
Տիգրան Պագալյան (1911, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 1994, ԱՄՆ), հայ դերասան, թատերագիր։
Տիգրան Պագալյան | |
---|---|
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | 1994 |
Մահվան վայր | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան և դրամատուրգ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1911 թվականին, Ալեքսանդրիայում, Տիգրանակերտից գաղթած ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Պողոսյանի ազգային վարժարանում[1]։ Հայտնի է, որ 1931 թվականին մեկնել է Ամերիկա և այնտեղ աշխատել է ամերիկահայ տարբեր թատերախմբերի հետ։ Բեմական կյանքից հեռացել է 1929 թվականին։ Մահացել է 1994 թվականին, 65 տարեկան հասակում։
Նրա կյանքի և ստեղծագործական գործունեության մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել[2]։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԴերասան
խմբագրել1931 թվականին Պագալյանը մեկնել է Ամերիկա և այնտեղ բնակվելու 40 տարիների ընթացքում որպես սիրողական դերասան խաղացել է ամերիկահայ մի շարք թատերախմբերում, ինչպես, օրինակ, Անդրանիկ թատերախմբում, Խաչիկ Չուխաճյանի, Գևորգ Սիմոնովի, Էդուարդ Պողոսյանի խմբերում, նաև` Նյու Յորքի դրամատիկում։ Վերջին անգամ բեմական գործունեությունը վկայվել է 1926-1927 թվականներին։ Ժամանակի մամուլը շատ վկայություններ չի թողել նրա թատերական գործունեության մասին։
Թատերագիր
խմբագրելՏիգրան Պագալյանն աչքի է ընկել նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ Աշխատել է մի շարք սփյուռքահայ պարբերականների հետ։ Ամերիկայում ապրելու առաջին տարիներին թղթակցել է Կահիրեի «Արև», Ալեքսանդրիայի «Արաքս» պարբերականներին։ Հետագայում եղել է նաև «Լրաբեր» թերթի թղթակիցը` գրելով Հայաստանի համար բարենպաստ մի շարք հոդվածներ։