Տիգրան Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ալեքսանի Ալեքսանյան, (ապրիլի 1, 1906[1], Արոս, Էրզրումի վիլայեթ - սեպտեմբերի 7, 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1956)։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Տիգրան Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1906[1] Արոս, Էրզրումի վիլայեթ |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1977[1] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1955) և պրոֆեսոր (1956) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելՏիգրան Ալեքսանյանը ծնվել է 1906 թվականին Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառի Արոս գյուղոմ։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտը։ 1937-1940 թվականներին աշխատել է Կուսհրատի, 1946-1947 թվականներին` Պետրատի դիրեկտեր, 1954-1955 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչ, 1940-1941, 1959-1976 թվականներին` ԵԲԻ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ Գիտական հետազոտությունները վերաբերվում են արդի բուրժուական փիլիսոփայության և սոցիոլոգիայի քննադատությանը[2]։
Մահացել է 1977 թվականին Երևանում։
Երկեր
խմբագրել- «Մախիզմը և ժամանակակից բուրժուական փիլիսոփայությունը» (1959)
- «Արդի բուրժուական սոցիոլոգիա» (1965)