Տերևների տուն

պատմական թանգարան Տիրանայում

Տերևների տուն (ալբ․՝ Shtëpia me Gjethe, հայտնի է նաև որպես Գաղտնի հսկողության թանգարան, ալբ․՝ Muzeu i Përgjimeve të Sigurimit të Shtetit), պատմական թանգարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Տերևների տուն
ալբ․՝ Shtëpia me Gjethe
Տեսակթանգարան
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունՏիրանայի գավառ և Տիրանա
ՎայրՏիրանա
Կայքmuzeugjethi.gov.al
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը բացվել է 2017 թվականի մայիսի 23-ին մի շենքում, որը կոմունիստական ​​ժամանակաշրջանում ծառայել է որպես Սիգուրիմիի՝ այն ժամանակվա ալբանական գաղտնի ոստիկանության շտաբ։

Թանգարանի մուտքի ցուցանակին գրված է․

  «Նվիրված է այն անմեղ մարդկանց, ովքեր լրտեսվել, ձերբակալվել, հետապնդվել, դատապարտվել և մահապատժի են ենթարկվել կոմունիստական ​​ռեժիմի ժամանակ[1]  

Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում և ստացել է «Տերևների տուն» անվանումը՝ շնորհիվ մագլցող բույսի, որը ծածկում է նրա ճակատային հատվածը։ Թանգարանն ունի 31 սենյակ[2]։

Թանգարանը տեղակայված է երկհարկանի առանձնատանը, որը կառուցվել է 1931 թվականին։ Շենքն ի սկզբանե եղել է Ալբանիայի առաջին մասնավոր մանկաբարձական կլինիկան և գերմանական օկուպացիայի ժամանակ զբաղեցրել է գեստապոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և մինչև կոմունիստական ​​ռեժիմի անկումը (1991), այնտեղ էր գտնվում Ալբանիայի գաղտնի ոստիկանության` Սիգուրիմիի շտաբը, որը զբաղվում էր ռեժիմի ենթադրյալ հակառակորդների գաղտնալսմամբ[3][4][5]։

2020 թվականին «Տերևների տունը» արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին՝ երկու հիմնական անվանակարգերից մեկում՝ Եվրոպայի խորհրդի թանգարանային մրցանակ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Morton, Elise. «House of leaves: Albanian secret service facility opens as museum». The Calvert Journal. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  2. Planet, Lonely. «Former Albanian secret service HQ opens to the public in Tirana». Lonely Planet News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  3. «New Sigurimi Museum Recalls Albania's Sinister Past». www.balkaninsight.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  4. «House of Leaves Tirana, Tirana Museums, House of leaves museum». www.visit-tirana.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  5. Times, Tirana (2017 թ․ մայիսի 24). «Notorious communist surveillance 'House of Leaves' opens up as remembrance museum». Tirana Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  6. «THE "HOUSE OF LEAVES" (TIRANA, ALBANIA) WINS 2020 MUSEUM PRIZE». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևների տուն» հոդվածին։