Տերեփուկ Թամանյանի
Տերեփուկ Թամանյանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ենթատրիբա | Centaureinae |
Ցեղ | Տերեփուկ (Centaurea) |
Տեսակ | Տերեփուկ Թամանյանի (C. tamanianiae) |
Միջազգային անվանում | |
Centaurea tamanianiae | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող |
Տերեփուկ Թամանյանի (լատին․՝ Rhaponticoides tamanianae), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՄինչև 80 սմ բարձրությամբ բազմամյա, գեղազարդային բույս է։ Ցողունները ստորին մասում կարմրավուն-ծիրանագույն են։ Տերևները փետրաձև բաժանված են, մոխրագույն-դժգույն-կանաչ, նեղ բլթակներով, կռճիկանման-սղոցաեզր։ Ծաղկաբույլերը փուխր են, վահանիկանման։ Զամյուղները համարյա գնդաձև են և ունեն 20-30 մմ տրամագիծ։ Եզրի ծաղիկներն ունեն պարուրաձև ոլորված բլթակներ։ Սերմնիկը և պապուսը համարյա սև կամ մուգ-դարչնագույն են[1]։
Տարածվածություն
խմբագրելՀանդիպում է Շիրակի (Կրաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-1900 մ բարձրությունների վրա, տափաստանում, տափաստանային թփերի մացառուտներում, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
խմբագրելԿրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է և կազմված է 2 լոկալիտետներից։ Գյուղատնտեսական գործունեության պատճառով ենթադրվում է պոպուլյացիաների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.