Տերեփուկ Ալեքսանդրի

բույսերի տեսակ
Տերեփուկ Ալեքսանդրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Տերեփուկ (Centaurea)
Տեսակ Տերեփուկ Ալեքսանդրի (C. alexandrina)
Միջազգային անվանում
Centaurea alexandrina

Տերեփուկ Ալեքսանդրի (լատին․՝ Centaurea alexandrina), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ճիպոտանման, բազմիցս ճյուղավորված, նոսր տերևակալած ցողուններով բազմամյա բույս է։ Տերևները 1-2 փետրաձև բաժանվաժ են և ունեն գծային-նշտարաձև սեգմենտներ։ Զամբյուղները երկարավուն-ձվաձև են։ Ծածկոցի թերթերը՝ սպիտաավուն կամ դարչնագույն։ Ծաղիկները սպիտակ կամ վարդագույն են։ Սերմնիկներ ունեն 2 մմ երկարություն։ Պատուսի երկարությունն հասնում է 1-1,55 մմ-ի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր, Նյուվադի)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 400-1000 մ բարձրությունների վրա՝ չոր քարքարոտ լանջերին, չոր հուներում, գետերի ափերի ավազանների վրա, կաղնու և գիհու նոսր անտառներում, ֆրոգանոիդներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Այն համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր, ընդգրկված չէ նաև GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեփուկ Ալեքսանդրի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեփուկ Ալեքսանդրի» հոդվածին։