Միջազգային ստանդարտավորում

(Վերահղված է Միջազգային ստանդարտից)

Միջազգային ստանդարտները ստանդարտներ են՝ մշակված ստանդարտային կազմակերպությունների կողմից։ Միջազգային ստանդարտացմանը շահագրգիռ են աշխարհի բոլոր երկրները, քանի որ այն նպաստում է գիտատեխնիկական և տնտեսական համագործակցությանը, մեղմացնում կամ բացառում է միջազգային առևտրի արգելքները։ Ստանդարտացման միջազգային երաշխավորությունները պարտադիր չեն որևէ երկրին։ Սակայն ապրանքների կամ ծառայությունների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին կանխորոշում են համաշխարհային շուկայում դրանց հաջող մրցակցությանը։

Միջազգային ստանդարտացման կազմակերպության վառ օրինակ կարող է հանդիսանալ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը` առավել հայտնի որպես ԻՍՕ (անգլ.` International Organization for Standardization, կրճատ՝ ISO)։ Այն ստեղծվել է 1947 թ.-ին և ունի 162 անդամ երկրներ։