Տետիշերի

հին եգիպտական թագուհի

Տետիշերի (անգլ.՝ Tetisheri), եգիպտական տասնյոթերորդ արքայատոհմի վերջի և տասնութերորդ արքայատոհմի սկզբի թագավորական ընտանիքի մայրապետ։

Տետիշերի
Tetisheri 2.jpg
Ծնվել է՝մ.թ.ա. 16-րդ դար
Մահացել է՝Մ.թ.ա. 1540-ականներ
Վախճանի վայրԹեբե, Լուքսոր, Եգիպտոս
DB320
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնյոթերորդ արքայատոհմ
քաղաքական գործիչ
ԵրեխաներԱհհոտեպ I, Սեկենենրա Սաա II, возможно Կամոս և Սիտջեհուտի

ԸնտանիքԽմբագրել

Տետիշերին եղել է Տջեննայի ու Նեֆերուի դուստրը։ Նրա ծնողների անունները հայտնի են TT320 արքայական գաղտնարանում հայտնաբերված մումիաների փաթաթաններից[1]։ Չնայած իր ոչ թագավորական ծագմանը՝ Սենախտենրեն նրան ընտրել է դառնալու իր կինն ու մեծ թագուհին։ Հանդիսացել է Սեկենենրե Տաայի, թագուհի Ահհոտեպ I-ի ու հավանաբար նաև փարավոն Կամոսի մայրը[1]։

Փարավոն Ահմոս I-ն Աբիդոսում ստելա է կանգնեցրել, որում հայտարարվել է Տետիշերիի համար բուրգի և «տան» կառուցման մասին։ Ահմոսը թագուհու մասին խոսել է որպես «Իմ մոր մայր և իմ հոր մայր, մեծ թագավորի կին և թագավորի մայր Տետիշերի»(Ջեյմս Հենրի Բրեստեդ)[2]։

Հուղարկավորություն, հուշադամբարան և բուրգԽմբագրել

Տետիշերին հավանաբար հուղարկավորվել է Թեբեում ու հետագայում վերահուղարկավորվել TT320 արքայական գաղտնարանում[1]։ Թեբեում ոչ մի դամբարան դեռևս վերջնականապես բացահայտված չէ որպես Տետիշերիինը, թեև նրանը համարվող «Անհայտ կին B» անվանված մումիան ընդգրկվել է արքայական գաղտնարանում վերահուղարկավորված արքայական ընտանիքին պատկանող այլ մումիաների թվում[3]։

Փարավոն Ահմոսն Աբիդոսում իր իսկ ընդարձակ դամբարանի կենտրոնում նրա պատվին հուշադամբարան կամ կենոտաֆ է կանգնեցրել։ Ցեխախորանարդիկներից պատրաստված այս կառույցը հայտնաբերվել է 1902 թվականին Եգիպտոսի ուսումնասիրման միության կողմից և պարունակել է ստելա, որտեղ մանրամասն ներկայացվել է Ահմոս I-ի ու վերջինիս քույր-կնոջ՝ Ահմոս-Նեֆերտարիի կողմից Տետիշերիին նվիրված բուրգի ու սրբավայրի կառուցման մասին[4]։

 
Բրիտանական թանգարանում գտնվող Տետիշերիի նախկին խորհրդանշական արձանիկը, որն այժմ կեղծիք է համարվում

Այժմ Բրիտանական թանգարանում գտնվող Տետիշերի թագուհու արձանիկը Վ․ Դեյվիսը կեղծված է համարել՝ ելնելով թագուհու նմանատիպ արձանի ստորին հատվածի մակագրության ստրկական նմանակման վրա։ Սակայն որոշ գիտնականներ կասկածի տակ են դրել այս վերագրումը և հարցեր են բարձրացրել բուն արձանի, այլ ոչ թե մակագրության հնարավոր իսկության վերաբերյալ:

Տես նաևԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Aidan Dodson and Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, 2004.
  2. Breasted, 1906. Ancient Records of Egypt, section: v. 2. The eighteen dynasty, p.14-17. James Henry Breasted, 1906, University of Chicago Press.
  3. Partridge, Robert. Faces of Pharaohs, The Rubicon Press, 1994, p. 28.
  4. Porter and Moss, Topographical Bibliography of Ancient Egyptian Hieroglyphic Texts, Statues, Reliefs and Paintings, Volume V. Upper Egypt: Sites. (1st ed.) 2004, pg 91-92.