Յուրի Բորիսովիչ (Բենցիոնովիչ) Միլներ, (նոյեմբերի 11, 1961(1961-11-11)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ)[4] ձեռնարկատեր, մենեջեր, DST Global-ի սեփականատեր, Mail.Ru Group-ի տնօրենների խորհրդի նախկին համասեփականատեր և նախագահ[5][6][7]։ Միլները տեխնոլոգիական ոլորտի[8] ամենաազդեցիկ համաշխարհային ներդրողներից է։ DST Global-ի ֆոնդերի ընտանիքի միջոցով Միլները ներդրում է կատարել համաշխարհային ամենախոշոր ինտերնետ-ընկերության համար, այդ թվում Facebook, Zynga, Twitter, Flipkart, Spotify, Groupon, JD.com, OlaCabs, AirBnB, WhatsApp, Wish և այլն[9]։ Մելները նաև հանդիսանում է այնպիսի ընկերությունների ներդրողը, ինչպիսիք են 23andMe, Planet Labs, Xiaomi և այսպես շարունակ։

Յուրի Միլներ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1961(1961-11-11)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան[3] և  Իսրայել
ԿրթությունՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Ուորթոնի դպրոց
Մասնագիտությունձեռնարկատեր և ֆիզիկոս
ԱմուսինJulia Milner?
Ծնողներհայր՝ Boris Milner?
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
 Yuri Milner Վիքիպահեստում

Միլները բազմիցս ճանաչվել է համաշխարհային հեղինակավոր բիզնես-լիդերներից մեկը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի Նոյեմբերի 11-ին գիտնական-տնտեսագետ Բորիս (Բենցիոն) Զախարովիչ Միլների (1929-2013 թվականներ) ընտանիքում։ Մայրը՝ Բեթթի Իոսևնա Միլները (ծնվ. 1930 թվականին), աշխատել է սանիտարահամաճարակբանական լաբորատորիայում[10]։

1985 թվականին ավարտել է ՄՊՀ-ի[11] ֆիզիկայի ֆակուլտետը՝ տեսական ֆիզիկա[6][7] մասնագիտությամբ։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում՝ տեսական ֆիզիկայի բաժնում՝ հետագա Նոբելյան դափնեկիր Վիտալի Գինզբուրգի[12] ղեկավարությամբ։

Իր բիզնեսն սկսել է համակարգիչների վաճառքից[12]։

1990 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Ուորթոնի բիզնեսի դպրոց[6][7][13]։ Լրատվամիջոցները մեջբերում էին նրա խոսքն այն մասն, որ այդ քայլին իրեն դրդել է այն փաստը, որ ֆիզիկայի բնագավառում հիասթափվել է ինքն իրենից[14]։

1992-1995 թվականներին աշխատել է Համաշխարհային բանկում, որտեղ հանդիսացել է որպես ռուսական բանկային համակարգի փորձագետ մասնավոր հատվածի զարգացման բաժնում[6][14]։

1995-1998 թվականներին զբաղեցրել է «Альянс-Менатеп»[6][14] ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը (Միխայիլ Խադարկովսկու[12] ներդրումային-բրոքերային ընկերության խմբում)։ 1996 թվականի դեկտեմբերից աշխատել է որպես «Менатеп»[7] բանկի փոխնախագահ և ներդրումային կառավարման ղեկավար։ 1997 թվականի փետրվարից դարձել է «Менатеп»[6] բանկի փոխնախագահ և ներդրումային կառավարման ղեկավար։

1997-2000 թվականներին եղել է New Trinity Investments[7] ներդրումային ֆոնդի գործադիր տնօրեն։

Այդ ընթացքում Morgan Stanley հոլդինգի վերլուծաբան Մերի Միկերի՝ համացանցում բիզնեսի հեռանկարների և դրանց իրավիճակի մասին տեսությունը կարդալուց հետո Միլները հանգեց ինտերնետ ընկերություն ստեղծելու մտքին։ Ներդրումների համար նա դիմեց Մենաթեփից իր հին ծանոթ Գրիգորի Ֆինգերին, որն այդ ժամանակ ղեկավարում էր New Century Holding (NCH)[12] ամերիկյան ներդրումային ֆոնդի ռուսական մասնաճյուղը։ Ֆոնդը համաձայնվեց ԱՄՆ-ում ներդնել 4,5 մլն դոլլար պայմանով, որ անձնական միջոցներից Միլները և Ֆինգերը ԱՄՆ-ում կներդնեն 750 հազարական դոլլար։ 1999 թվականին Միլները, Ֆինգերը և NCH-ը ստեղծեցին NetBridge[12] ընկերությունը։

2000 թվականին Միլները դարձել է «Нетбридж ծառայություն» (netBridge)[6] ՍՊԸ-ի տնօրենը (այլ տեղեկություններով՝ նա այդ ընկերությունը գլխավորում էր 1991 թվականից)։ Օգտագործելով տարբեր ամերիկյան ինտերնետ-մոդելների իրագործման սկզբունքը ռուսական ոլորտում՝ ընկերությունը ստեղծեց մի շարք նախագծեր, ինչպիսիք են, օրինակ, Molotok.ru ինտերնետ աճուրդը, անվճար վեբ-հյուրընկալում Boom.ru-ն և ինտերնետ-խանութ 24×7-ը։ Ինտերնետ-ձեռնարկատեր Հերման Կլիմենկոն սեփականաշնորհեց List.ru ծառայությունը։

2001 թվականի փետրվարին Եվգենի Գոլանդի և նրա գործընկերների[12] netBridge և Port.ru ընկերությունները, տիրապետելով Mail.ru պորտալի ակտիվներին, հայտնեցին միավորման[6][7] մասին։ Միլները դարձավ նոր՝ Mail.ru ընկերության գործադիր տնօրեն (Port.ru իրավաբանական անվանումը պահպանվեց)։

2003 թվականի հունվարից մինչև 2005 թվականը զբաղեցրել է «Նավթային կոնցեռն[6][7] ղեկավար ընկերություն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնը (ընկերությունը պատկանում էր Իգոր Լինշիցին)։ Նշվում էր, որ տվյալ պահին «Նավթային կոնցեռնը» հանդիսանում է «Лукойл-Нефтехим», «Шестой телеканал», «АтомЭнергоСбыт» և Mail.ru ընկերությունների համասեփականատեր։ 2003 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Միլները հանդիսանում է «АтомЭнергоСбыта»-ի[6] տնօրենների խորհրդի անդամ։ Ընդ որում, SmartMoney շաբաթաթերթը ավելի ուշ՝ 2007 թվականին, պատմելով Միլների ակտիվների պատմության մասին, գրում է, որ «Նավթային կոնցեռնն» առաջացել է «... Mail.ru բաժնետերերի շրջանում գրեթե աննկատ»։ Այդ ժամանակից նա հիշատակվում է որպես «Mail.ru» փոստային ընկերության նախագահ։ «Նավթային կոնցեռնը» լքել է 2005 թվականին[6][7]։

2005 թվականին NCH-ն դուրս եկավ ռուսական ինտերնետ-նախագծերից[12], իսկ Միլները հիմնադրեց Digital Sky Technologies (DST)[7] ներդրումային ֆոնդը։ 2006 թվականին դարձավ Digital Sky Technologies-ի[6] խորհրդի նախագահ։

2008 թվականին ծանոթացել է Ալիշեր Ուսմանովի հետ, ով օգոստոսին արդեն դարձել էր DST-ի բաժնետեր[15]։

2009 թվականի հունվարին Կալիֆորնիայի Պալո-Ալտո քաղաքում ծանոթացել է Մարկ Ցուկերբերգի[12] հետ։ 2009 թվականի մայիսի 26-ին ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ DST-ը 200 մլն ԱՄՆ դոլլարով գնել է Ֆեյսբուք[12] բաժնետոմսերի 1,96%-ը։

2009-2011 թվականներին Միլները ընդգրկվել է արդիականացման հանձնաժողովի մեջ, որը հաստատել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը[16]։

2010 թվականի սեպտեմբերի 16-ին Digital Sky Technologies (DST) ներդրումային ընկերությունը փոխեց իր անվանումը «Mail.ru Group»-ի[17][18]։ Ընկերության տնօրինման տակ անցան Mail.ru, «Одноклассники», ICQ, «В контакте» սոցցանցերի բաժնեմասերի փոքրամասնությունը, ОСМП, e-port, ինչպես նաև մի քանի ռուսական այլ ակտիվներ[18]։ Միջազգային ակտիվները՝ Facebook սոցցանցի բաժնետոմսերը (10 %), Zynga սոցցանցերի խաղերի արտադրումը և Groupon զեղչային ծառայությունն անցան DST Global[18] ընկերությանը։ Յուրի Միլները դարձավ Mail.ru Group-ի տնօրենների խորհրդի նախագահ։

2010 թվականի նոյեմբերին Mail.Ru Group-ն անց կացրեց բաժնետոմսերի նախնական հանրային տեղաբաշխում Լոնդոնի ֆոնդային բորսային։

2012 թվականի մարտի 14-ին Միլները հեռացավ Mail.ru Group-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից։ Նրա տեղը խորհրդում զբաղեցրեց Դմիտրի Գրիշինը։ Խոշոր ինտերնետ-ընկերության սկզբնաղբյուրի կարծիքով՝ Միլների հեռանալը Mail.ru Group-ից կապված էր այն բանի հետ, որ վերջինս ցանկանում էր ամբողջությամբ կենտրոնանալ արտասահմանյան նախագծերի[19] վրա։

Միլները նաև հանդիսանում է «Առաջին հանրային տենդերը Ռուսաստանում. «Красный Октябрь»-ի դասընթացներ» գրքի հեղինակը։ Գիրքը նվիրված է «Красный Октябрь» հրուշակեղենային գործարանի բաժնետոմսերի վաճառքի բաց տենդերի անցկացմանը (որի հեղինակն անձամբ ինքն էր, երբ աշխատում էր որպես «Альянс-Менатеп»-ի գործադիր տնօրեն)[14]։

Համաշխարհային ինտերնետ ներդրող խմբագրել

2011 թվականի հունվարի 29-ին Միլները հայտարարեց, որ 150 հազար ԱՄՆ դոլլարի չափով ներդրում է կատարում Y Combinator[20] ծրագրի յուրաքանչյուր սկսնակ մասնակցի համար։

2011 թվականի օգոստոսի 2-ին DST Global-ը ներդրել է 800 մլն ԱՄՆ դոլլար Twitter-ին[21]։

2011 թվականի սեպտեմբերին DST Global-ը Silver Lake-ի հետ համատեղ հայտարարեց Alibaba Group-ի բաժնետոմսերը նախկին ներդրողներից ու ընկերության աշխատակիցներից[22] 1,6 միլիարդ ԱՄՆ դոլլարով գնելու մասին։

DST Global-ը ներդրել է 125 մլն ԱՄՆ դոլլար WhatsApp-ին[23]։

2014 թվականի մայիսին էլեկտրոնային առևտրի հնդկական Flipkart ընկերությունը 210 մլն ԱՄՆ դոլլար ստացավ ներդրողների կողմից։ DST Global-ը դարձավ այս փուլի[24] առաջատար ներդրողը։

2015 թվականի մարտին առցանց առևտրի բրիտանական Farfetch ընկերությունը DST Global-ից և գործող ներդրողների խմբից ստացավ 86 մլն ԱՄՆ դոլլար։ Այս ընկերության վարկանիշը կազմում էր 1 միլիարդ ԱՄՆ դոլլար[25]։

2017 թվականի ապրիլին մամուլում արված հայտարարության համաձայն՝ հնդկական առցանց ծառայության OlaCabs տաքսիների պատվերը ստացավ 315 մլն ԱՄՆ դոլլար DST Global-ի և ներդրողների գործող խմբի կողմից[26]։

Ներդրումներ գիտության մեջ խմբագրել

Առաջադիմական մրցանակ խմբագրել

2012 թվականի օգոստոսի սկզբին Միլները հայտարարեց Breakthrough Prize in Fundamental Physics (Առաջադիմական մրցանակ հիմնարար ֆիզիկայից) ինստիտուտի հիմնադրման մասին։ Հիմնադրման ժամանակ գլխավոր մրցանակը կազմում էր 3 մլն ԱՄՆ դոլլար։ Նոր մրցանակը դարձավ գիտական ամենախոշոր մրցանակը պատմության մեջ, որն ավելի քան 2,5 անգամ գերազանցում էր ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակին[27]։ 2013 թվականին Մարկ Ցուկերբերգի (Facebook-ի հիմնադիրը), Պրիսցիլլա Չանի, Սերգեյ Բրինի (Google-ի համահիմնադիր) և Էնն Վոժիցկու (23andMe-ի հիմնադիր) հետ համատեղ դարձավ Breakthrough Prize in Life Sciences-ի (Մրցանակ բժշկության բնագավառում ունեցած նվաճումների համար) հիմնադիրը։ Նույն թվականին Մարկ Ցուկերբերգի հետ հայտարարեց Breakthrough Prize in Mathematics-ի (Մրցանակ մաթեմատիկայի բնագավառում ունեցած նվաճումների համար) հիմնադրման մասին։ Այդ մրցանակաբաշխության դափնեկիրները պարգևատրվեցին 3 մլն ԱՄՆ դոլլարով[28]։

Breakthrough Prize-ի պարգևատրման որոշումը կայացնում էր ընտրական հանձնաժողովը, որը բաղկացած էր նախորդ տարիների մրցանակաբաշխությունների դափնեկիրներից։ Առաջադրման գործընթացը հասարակության համար բաց է հետևյալ կայքում www.breakthroughprize.org[29]: 2016 թվականի դրությամբ որպես մրցանակ ավելի քան 170 մլն ԱՄՆ դոլլար էր վճարվել 70 գիտնականների և 4 գիտական խոշոր խմբերի։

Breakthrough Prize-ի մրցանակները հանձնվում են ամեն տարի տոնական արարողությամբ, որն անց է կացվում Կալիֆորնիայի Մաունթին-Վյու քաղաքում։ Տարբեր տարիների տոնակատարության վարողները եղել են Մորգան Ֆրիմանը[30], Սեթ Մաքֆարլեյը[31] և Քևին Սփեյսին[31]։ Արարողության համահեղինակն է Vanity Fair ամսագիրը, իսկ արարողությունն ուղիղ եթերով հեռարձակում է NatGeo հեռուստաալիքը[32]։

Առաջադեմ նախաձեռնություններ խմբագրել

2018 թվականի հուլիսին Միլները հայտարարեց Breakthrough Initiatives (առաջադեմ նախաձեռնություններ) ծրագրի մեկնարկի մասին, որը գիտական բարեգործական նախագծերի շարք էր։ Այն ուղղված էր տիեզերքում կյանքի գոյության խնդրի ուսումնասիրմանը։ Ծրագիրը հայտարարված էր Լոնդոնյան թագավորական հասարակությունում։ Մամուլի ասուլիսին ներկա էին Սթիվեն Հոքինգը, բրիտանական թագավորական աստղագետ Մարտին Ռիսը, SETI-ի հիմնադիր Ֆրենկ Դրեյքը և Էնն Դրույանը՝ «Տիեզերք. տարածություն և ժամանակ» փաստագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերը և Կարլ Սագանի[33] այրին։

Ծրագրի շրջանակներում իրականացվում է 2 նախագիծ՝ Բեկումնային լսողություն և Բեկումնային աստղագիտություն։

Բեկումնային լսողությունը ծրագիր էր, որի նպատակն էր փնտրել գիտակցությամբ օժտված ոչ երկրային կյանք տիեզերքում։ Այս ծրագիրը նախատեսված էր 10 տարվա համար և դրա բյուջեն կազմում էր 100 մլն ԱՄՆ դոլլար[34][35][36][37][38]։ Ծրագրում ներգրավված էր 2 ռադիոաստղադիտակ։ Ծրագիրը հովանավորում էր Սթիվեն Հոքինգը[39]։

2016 թվականի ապրիլի 12-ին Սթիվեն Հոքինգի հետ Միլները հայտարարեց Բեկումնային աստղագիտություն գիտահետազոտական և ինժեներական նախագծի իրականացման սկզբի մասին, ըստ որի՝ պետք է մշակեին միջաստղային տիեզերական թռչող սարքեր։ Տիեզերանավերի այդ ձևը, հեղինակների գնահատմամբ, պետք է կարողանար ճանապարհորդություն կատարեր դեպի Ալֆա-Ցենտավրա աստղային համակարգ, որը Երկիր մոլորակից հեռու է 4,37 լուսատարի։ Ընդ որում՝ ծրագրի նպատակը ոչ թե կոնկրետ ճամփորդությունն էր, այլ դրա հիմքում ընկած դրույթների հնարավորության ապացուցումը։ Այդ գործընթացին հասնելու աշխատանքի շրջանակներում ենթադրվում են նաև այլ օգտակար պահեր ժամանակակից աստղագիտության խնդիրների համար, ինչպես նաև Արեգակնային համակարգի հետազոտության և երկնաքարերից պաշտպանվելու համար[40][41][42][43]։ Նախագծի ղեկավարն էր Փիթ Ուորդենը։ Տնօրենների խորհրդի մեջ մտնում էին Սթիվեն Հոքինգը, Մարկ Ցուկերբերգը և Յուրի Միլները։ Ավի Լյոբի գլխավորած գիտական խորհրդատուների անձնակազմի մեջ մտնում էին 25 առաջատար գիտնական մասնագետներ, որոնց թվում Մարտին Ռիսը, Նոբելյան դափնեկիր աստղաֆիզիկոս Սոլ Պերլումուտտերը, Էնն Դրույանը, ինչպես նաև մաթեմատիկ Ֆրիմեն Դայսոնը՝ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտից[40][44][45]։

Առաջատար երիտասարդական մարտահրավեր խմբագրել

2015 թվականի սեպտեմբերին Միլները և Պրիսցիլլա Չենը Breakthrough Prize-ի (Առաջադիմական մրցանակ) և Khan Academy-ի (Խան ակադեմիա) հետ համատեղ հայտարարեցին 13-18 տարեկան դպրոցականների մրցակցության մեկնարկի մասին՝ «Առաջատար երիտասարդական մարտահրավեր»։ Մրցակցությանը մասնակցելու համար դպրոցականները պետք է պատրաստեին և YouTube-ում տեղադրեին 3 րոպեանոց հոլովակ, որը պետք է գիտական թեորիաներ բացատրեր ֆիզիկայից, մաթեմատիկայից կամ բժշկությունից։ Մրցակցության հաղթողը պետք է ստանար 250 000 ԱՄՆ դոլլար կրթաթոշակ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու համար։ Հաղթած դպրոցականի ուսուցիչը ստանալու էր 50 000 ԱՄՆ դոլլարի չափով դրամական պարգև, իսկ դպրոցը՝ 100 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ ժամանակակից գիտական լաբորատորիա[46]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • Ժամանակակից 100 ամենամեծ գործարար միտքը (միակ ռուսը ցանկում), Forbes, 2017 սեպտեմբեր[47].
  • Հարյուրամյակի 100 ամենաազդեցիկ ռուսը, Forbes, 2017 օգոստոս[48].
  • «The World’s 50 Greatest Leaders» (наиболее значимые мировые лидеры), Fortune, 2017 մարտ[49].
  • «The Midas List 2017 (Ամենալավ ձեռնարկատիրական ներդրումըЛучшие венчурные инвесторы)», Forbes, 2017 ապրիլ[50].
  • «The Wired 100—2016», Wired, 2016 օգոստոս[51].
  • «Տեխնոլոգիայի աշխարհի 100 ամենահարուստ մարդը», Forbes, 2016 օգոստոս[52].
  • «Time 100—աշխարհի 100 առավելագույն ազդեցիկ մարդիկ 2016» (категория "Титаны"), Time, 2016 ապրիլ[53].
  • «The Midas List 2016 (լավագույն ձեռնարկատիրական ներդրողներ)»,Forbes, 2016 ապրիլ[54].
  • «The Midas China List 2016 (Չինաստանի լավագույն ձեռնարկատիրական ներդրողներ)», Forbes, 2016 ապրիլ[55].
  • «New Establishment List 2015», Vanity Fair, 2015 սեպտեմբեր[56].
  • «Wired 100», Wired, 2015 օգոստոս[57].
  • «The Midas List 2014 (լավագույն ձեռնարկատիրական ներդրողներ)» Forbes, 2015 ապրիլ[58].
  • «New Establishment List 2014», Vanity Fair, 2014 սեպտեմբեր[59].
  • «The Midas List 2013», Forbes, 2013 մայիս[60].
  • «Power Map: 500 most powerful people on the planet» (Մոլորակի 500 առավելագույն ազդեցիկ մարդիկ), Foreign Policy, 2013 մայիս[61].
  • «Most Influential 50» (աշխարհի 50 առավելագույն ազդեցիկ գործարարներ), Bloomberg Markets, 2012 սեպտեմբեր[62].
  • «The Silicon Valley 100», Business Insider, 2012 փետրվար[63].
  • «Top 50 Digital Power Players», The Hollywood Reporter, 2012 հունվար[64].
  • «Businessperson of the Year — Top 50», Fortune, 2011 նոյեմբեր[65].
  • «Տարվա մարդը», GQ (Ռուսական հրատարակություն), 2011 հոկտեմբեր[66].
  • «Vanity Faiŕs New Establishment List 2011», Vanity Fair, 2011 սեպտեմբեր[67].
  • «Տարվա կոմերսանտ», Коммерсант, 2011 հուլիս[68].
  • «The 100 Most Creative People», Fast Company, 2011 մայիս[69].
  • «The Midas List of Tech’s Top Investors», Forbes, 2011 ապրիլ[70].
  • «World’s Billionaires», Forbes, 2011 մարտ[71].
  • «Վերտուալ իրականության տնօրենները», Forbes, 2011փետրվար[72].
  • «Տարվա գործարար» — Ведомости, 2010 դեկտեմբեր[73].
  • «The Smartest People in Tech» (50 ամենաակնառու գործարարներ, 46-րդ տեղը, միակ ռուսը ցանկում), Fortune, июль 2010[74].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.bloomberg.com/news/articles/2022-10-10/vc-yuri-milner-says-he-has-renounced-russian-citizenship
  4. Фонд содействия подготовке к 300-летнему юбилею Санкт-Петербурга. — Санкт-Петербургские ведомости, 30.05.2003. — № 319.
  5. Ведомости (2012 թ․ մարտի 14). «Юрий Мильнер окончательно ушел из Mail.ru Group». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 (չաշխատող հղում) Статья Юрий Мильнер в справочнике Ведомости.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 (չաշխատող հղում) Статья МИЛЬНЕР Юрий Борисович Արխիվացված 2010-12-06 Wayback Machine в справочнике Коммерсантъ.
  8. Sam Gustin TIME Tech 40: The Most Influential Minds in Tech (en-US) // Time. — ISSN 0040-781X.
  9. Yuri Milner(անգլ.) // Wikipedia. — 2017-08-09.
  10. Парми Олсон, Миллиардер, который подружился с интернетом / Инопресса — Parmy Olson, The Billionaire Who Friended the Web / Forbes, 10 марта 2011 г.
  11. Выпускники физического факультета. — МГУ имени М. В. Ломоносова. Личное дело Ю. Б. Мильнера хранится в архиве МГУ (Ф. 3, Оп. 5, Л. д. 21369)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Игуменов В., Дорохов Р. Рука Москвы // Forbes : журнал. — 15.9.2010.
  13. Действующие лица. Юрий Мильнер, руководитель холдинга «netBridge». — Business online.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Новый зампред МЕНАТЕПа — Коммерсант, 11.02.1997. — № 8». Коммерсантъ. 11 февраля 1997. Արխիվացված է օրիգինալից 03.03.2015-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  15. Голицына А., Цуканов И. «Наступает эра людей с математическим складом ума», — Юрий Мильнер, генеральный директор DST Global, председатель совета директоров Mail.ru Group // Ведомости : газета. — 28.12.2010. — № 246 (2764).
  16. Граник И. Утром — деньги, венчуром — стулья; Кто чем занят в комиссии по модернизации. Действующие лица // Коммерсантъ № 135 (4435), 28.7.2010, стр. 1
  17. Фонд Digital Sky Technologies переименован в Mail.ru Group — РИА Новости, 16.9.2010.
  18. 18,0 18,1 18,2 Голицына А. DST сменила название // Ведомости : газета. — 16.09.2010.
  19. «Ведомости». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  20. Arrington, Michael. «Start Fund: Yuri Milner, SV Angel Offer EVERY New Y Combinator Startup $150k». TechCrunch. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  21. «Twitter confirms investment from Facebook, Zynga investor DST». VentureBeat. 2011 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  22. Rusli, Evelyn M. «Silver Lake and DST Begin Tender Offer for Alibaba Shares». nytimes.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  23. Parmy Olson. «Yuri Milner's Unparalleled Global Tech Gold-Mining Machine». Forbes.
  24. «Forbes India Magazine - DST Global pumps $210 million into Flipkart». forbesindia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  25. «Online fashion company Farfetch raises $86 million from DST Global, others». Reuters. 2015 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  26. «Ola Cabs raises fresh funds as it seeks to outrun Uber». Financial Times.
  27. Fundamental Physics Prize Արխիվացված 2012-08-04 Wayback Machine.
  28. «Цукерберг и Мильнер вручили крупнейшую научную премию в мире». РБК. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «Breakthrough Prize: About». Breakthrough Prize. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  30. «Morgan Freeman, Mark Zuckerberg and Yuri Milner host the 'Breakthrough Awards'». YouTube. 2016 թ․ դեկտեմբերի 5.
  31. 31,0 31,1 Seth MacFarlane's Breakthrough Prize Monologue. YouTube. 2014 թ․ դեկտեմբերի 17.
  32. «FOX and National Geographic to air Breakthrough Prize ceremony this December, celebrating top scientists and students». 21st Century Fox Social Impact (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  33. «Сегодня Юрий Мильнер объявил о том, что вложит 100 миллионов долларов в инициативу Breakthrough Intelligence» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  34. Feltman, Rachel (2015 թ․ հուլիսի 20). «Stephen Hawking announces $100 million hunt for alien life». The Washington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  35. Merali, Zeeya (2015 թ․ հուլիսի 20). «Search for extraterrestrial intelligence gets a $100-million boost. Russian billionaire Yuri Milner announces most comprehensive hunt for alien life». Nature News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  36. Rundle, Michael (2015 թ․ հուլիսի 20). «$100m Breakthrough Listen is 'largest ever' search for alien civilisations». Wired. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  37. Sarah Knapton (2015 թ․ հուլիսի 20). «Stephen Hawking: it is time to hunt for alien civilisations». The Daily Telegraph (անգլերեն). telegraph.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  38. Как потратить $ 100 млн? Выбросить в космос Արխիվացված 2016-07-03 Wayback Machine // Новая газета, № 78, 24 июля 2015
  39. «Стивен Хокинг и Юрий Мильнер объявили о новых поисках внеземной жизни». РИА Новости (ռուսերեն). 20150720T1457+0300Z. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  40. 40,0 40,1 «Breakthrough Starshot». breakthroughinitiatives.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  41. Борис Штерн Под "Звёздным парусом" к Альфе Центавра // Троицкий вариант-Наука. — 2016. — № 204. — С. 1-2.
  42. Paul Gilster Breakthrough Starshot: Mission to Alpha Centauri(անգլ.) // Centauri Dreams - Imagining and Planning Interstellar Exploration. — 2016.
  43. Дмитрий Мамонтов Межзвёздный полёт Breakthrough Starshot: проект Мильнера и Хокинга // Популярная механика. — 2016. — № 7.
  44. Dennis Overbye Reaching for the Stars, Across 4.37 Light-Years(անգլ.) // The New York Times. — 2016. — С. A12.
  45. Jesse Emspak No Breakthrough Yet: Stephen Hawking's Interstellar 'Starshot' Faces Challenges(անգլ.) // Space.com. — 2016.
  46. «Учреждённый Мильнером и Цукербергом фонд объявил конкурс видеороликов для школьников с призовым фондом $400 тысяч». vc.ru (ռուսերեն). 2016 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  47. «Юрий Мильнер вошел в список 100 величайших бизнес-умов современности по версии Forbes». www.forbes.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  48. «Цена известности: Forbes составил список 100 самых влиятельных россиян столетия». www.forbes.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  49. «The World's 50 Greatest Leaders». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  50. «The Midas List». Forbes.
  51. «The Wired 100». Wired.
  52. «The 100 Richest Tech Billionaires In The World In 2016». Forbes.
  53. «The 100 Most Influential People». Time.
  54. «The Midas List». Forbes.
  55. «The Midas China List». Forbes.
  56. «New Establishment Summit». Vanity Fair.
  57. «Most influential people in European tech». Wired.
  58. «The Midas List». Forbes.
  59. «New Establishment Summit». Vanity Fair.
  60. «The Midas List». Forbes.
  61. «ForeignPolicy - Power Map». Foreign Policy. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  62. «Most Influential 50 in Global Finance List: Bloomberg Markets». Bloomberg.com. 2011 թ․ սեպտեմբերի 7.
  63. «The Silicon Valley 100: 1-100». Business Insider. 2012 թ․ փետրվարի 2.
  64. Top 50 Digital Power Players Արխիվացված 2015-09-01 Wayback Machine, The Hollywood Reporter
  65. «2011 Businessperson of the Year - 18. Yuri Milner (19) - FORTUNE». archive.fortune.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  66. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  67. «The New Establishment 2011 - Yuri Milner». Vanity Fair.
  68. «Ъ-FM - "Коммерсантъ" одарил бизнесменов щедрой рукой». kommersant.ru.
  69. «3. Yuri Milner». Fast Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  70. «#25 Yuri Milner Digital Sky Technologies». Forbes.
  71. David Prosser. «Yuri Milner». Forbes.
  72. «ФОТО: Хозяева виртуальной реальности - Forbes.ru». forbes.ru.
  73. «ВЕДОМОСТИ - Бизнесмен года – Юрий Мильнер, основатель Mail.ru Group и DST Global». vedomosti.ru.
  74. «The smartest people in tech». CNN. 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Միլներ» հոդվածին։