Բացել գլխավոր ցանկը

Տելեցկոյե, Ալթինկոլ, Ոսկե լիճ, լիճ Ալթայի հյուսիս-արևելքում, ՌԽՖՍՀ Ալթայի երկրամասում։ Գտնվում է Ալթինտու և Կորբու լեռնաշղթաների միջև, տեկտոնական իջվածքում, 435 մ բարձրության վրա։ Մակերեսը 223 կմ2 է, երկարությունը՝ 77,7 կմ, լայնությունը՝ մինչև 5,2 կմ, միջին խորությունը՝ 174 մ (առավելագույնը՝ 325 մ)։ Հատակը ծածկված է գորշ տիղմով, ափերը զառիվեր են, ժայռոտ։ Լիճ է թափվում մոտ 70 գետ, արտահոսում՝ Բիյա գետը։ Գետի սնումը խառն է։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ջրերը քաղցրահամ են, հարուստ թթվածնով։ Թափանցիկությունը 6—14 մ է։ Հաճախակի են քամիները, ալիքի բարձրությունը՝ մինչև 2 մ։ Լճի մոտ է Ալթայի արգելանոցը։ Լճում զարգացած է սպորտային ձկնորսությունը։

Picto infobox map.png
Տելեցկոյե
Телецкое

'
Կոորդինատներ Կոորդինատներ: 51°31′45″ հս․ լ. 87°42′53″ ավ. ե. / 51.52917° հս․. լ. 87.71472° ավ. ե. / 51.52917; 87.71472
Հայելու բացարձակ բարձրությունը 434[1] մ
Երկարություն 78[1] կմ
Լայնություն 0,6-5,2[1] կմ
Ավազանի մակերեսը 223[1] կմ²
Ծավալը 40[1] կմ³
Ամենամեծ խորությունը 325[1] մ
Միջին խորությունը 174[1] մ
Պարզությունը 14[1] մ
Թափվող գետերը Չուլիշման
Սկիզբ առնող գետերը Բիյա
Տելեցկոյե լիճ նկարը տիեզերքից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633 CC-BY-SA-icon-80x15.png

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ oopt անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: