Տելեմաք Խաչատրյան

հայ պատմաբան, հնագետ
(Վերահղված է Տելեմակ Խաչատրյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տելեմաք Սուրենի Խաչատրյան (ապրիլի 27, 1932(1932-04-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 1989(1989-02-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1976 թ.), պրոֆեսոր (1979 թ.):

Տելեմաք Խաչատրյան
Ծնվել էապրիլի 27, 1932(1932-04-27)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 27, 1989(1989-02-27) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունհնագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան, Երևանի պետական համալսարան և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1956)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1976) և պրոֆեսոր (1979)

Կենսագրություն խմբագրել

Տելեմաք Խաչատրյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1956-1976 թվականներին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, հնագիտության բաժնի վարիչ, 1982-1987 թվականներին՝ տնօրեն։ 1976-1982 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, 1987-1989 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող[1]։

Աշխատանքները վերաբերում են հիմնականում Շիրակի՝ բրոնզի ու վաղ երկաթի դարերի մշակույթին[2][3]։

Երկեր խմբագրել

  • Артикский некрополь, Ереван, 1979.
  • Древняя культура Ширака III-I тыс. до н. э., Ереван, 1975.
  • Материальная культура древнего Артика, Ереван, 1963.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան, Խաչատրյան, Տելեմակ Սուրենի, 1932-1989 (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Խաչատրյան, Տելեմակ Սուրենի». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելեմաք Խաչատրյան» հոդվածին։