Տեա Գուեչի (իտալերեն՝ Tea Gueci, դեկտեմբերի 26, 1999(1999-12-26), Պալերմո, Իտալիա), իտալացի շախմատիստ, ՖԻԴԵ-ի կանանց վարպետ (2014), շախմատի Իտալիայի կանանց առաջնության հաղթող (2012)։

Տեա Գուեչի
Gueci,Tea 2019 Radenci.jpg
Պետություն(ներ)Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 26, 1999(1999-12-26) (22 տարեկան)
ԾննդավայրՊալերմո, Իտալիա
Կոչումկանանց ՖԻԴԵ-ի վարպետ[1] և կանանց միջազգային վարպետ[2]
Ներկայիս վարկանիշ2261
ՖԻԴԵ համար872342
365chessTea_Gueci
Chesstempo համար79226
ICCF համար79226
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2014[3]

ԿենսագրությունԽմբագրել

Տեա Գուեչին ծնվել է 1999 թվականի դեկտեմբերի 26-ին Պալերմոյում։ Շախմատ խաղալ սկսել է 7 տարեկանում։ 2009 թվականին հաղթել է շախմատի Իտալիայի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում։ Առաջին հաղթանակից հետո տարբեր տարիքային խմբերում Իտալիան ներկայացրել է շախմատի Եվրոպայի պատանեկան հինգ առաջնություններում և շախմատի աշխարհի պատանեկան հինգ առաջնություններում։ 2011 թվականին Բրազիլիայում անցկացված մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[4]։

2012 թվականին Ակվի Տերմեում հաղթել է Իտալիայի կանանց շախմատի առաջնությունում և դարձել այդ մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը[5]։ Հաջորդ տարի՝ Եվրոպայի շախմատի կանանց առաջնությանը մասնակցելուց հետո, դարձել է Իտալիայի կանանց շախմատի փոխչեմպիոն և մինչև 20 տարեկան տարիքային խմբի աղջիկների շրջանում Իտալիայի շախմատի առաջնության հաղթող։

Իտալիայի հավաքականը ներկայացրել է Թրոմսյոյի շախմատային օլիմպիադայում (2014, +2, =2, -3)[6] և Վարշավայում անցկացված Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում (2013, +2, =1, -2)[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. FIDE FIDE Standard Ratings as of 30 June 2019 — 2019.
  2. FIDE FIDE Standard Ratings as of 31 July 2019 — 2019.
  3. OlimpBase
  4. «Tea Gueci — Scacchi a Palermo»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին։ Վերցված է 2017-09-01 
  5. Record della dodicenne Tea
  6. Bartelski Wojciech։ «OlimpBase :: Women's Chess Olympiads :: Tea Gueci»։ www.olimpbase.org 
  7. Bartelski Wojciech։ «OlimpBase :: European Women's Team Chess Championship :: Tea Gueci»։ www.olimpbase.org 

Արտաքին հղումներԽմբագրել