Ռուսաստանի տափօղակով հոկեյի հավաքականը (ռուս.՝ Сборная России по хоккею с шайбой) ստեղծվել է 1992 թվականին և ներկայացնում է Ռուսաստանըտափօղակով հոկեյի միջազգային մրցաշարերում։ Ռուսաստանի ազգային հավաքականը աշխարհի ամենաուժեղ թիմերից է, որը Կանադայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Միացյալ Նահանգների ազգային հավաքականների հետ միասին ընդգրկված է «հոկեյի մեծ վեցյակում»։ 1993, 2008, 2009, 2012 և 2014 թվականների աշխարհի չեմպիոն[1][2]։