Տարօրինակ միսիս Սևիջը (անգլ.՝ The Curious Savage), Ջոն Պատրիկի կատակերգական պիես Էթել Պ. Սևիջի մասին, մի տարեց կնոջ, որի ամուսինը վերջերս մահացել է և նրան թողել մոտ տասը միլիոն դոլար: Հոգեկան հիվանդների բարությունն ու հավատարմությունը հակադրելով «պատկառելի» հասարակական գործիչների ագահությանը և ունայնությանը՝ նա կասկածի տակ է դնում ընդհանուր ընդունված ողջամտության սահմանումները և ծաղրում հռչակավոր մարդկանց մշակույթը[1]:

Տարօրինակ միսիս Սևիջը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՋոն Պատրիկ
Երկիր ԱՄՆ
Առաջին
ներկայացման վայր
Al Hirschfeld Theatre?

Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1950 թվականի հոկտեմբերի 24-ին, Նյու Յորքում, Մարտին Բեկի թատրոնում (Բրոդվեյ), Թատերական գիլդիայի և Lewis & Young ընկերության կողմից: Էթելի դերում հանդես է եկել Լիլիան Գիշը, բեմադրության ռեժիսորը` Փիթեր Գլենվիլը[2]:

«Տարօրինակ միսիս Սևիջը» պիեսը թարգմանվել է հայերեն 1978 թվականին[3], բեմադրվել է Հայաստանի բեմերում` հայ երկու փայլուն դերասանուհիների՝ Վարդուհի Վարդերեսյանի և Գալյա Նովենցի գլխավոր դերակատարությամբ:

Բովանդակություն

խմբագրել

Առաջին գործողություն

խմբագրել

Ներկայացումը բացվում է առողջարանի հինգ բնակիչներով, ովքեր սպասում են նոր բնակչին: «Խաղաղ մենաստան» (The Cloisters-Քլոյսթերսը) կոչվող կլինիկայի ներկայիս բնակիչները գրեթե նորմալ են՝ բացառությամբ մի փոքրիկ շեղումների: Ֆերի Մեյը (պարզ աղջիկ, ով դժվարությամբ է տարբերում ֆանտազիան ճշմարտությունից) իրեն համարում է անսահման գեղեցկիկ: Ջեֆրին (համերգային երաժիշտ և ռազմական վետերան) կարծում է, որ պատերազմի ժամանակ ավիավթարից փրկվել է, բայց սարսափելի սպիեր ունի դեմքին, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մյուսները սպանվել են առանց քերծվածքի: Ֆլորենսը սիրում է իր տիկնիկին այնպես, կարծես դա իր 5-ամյա կենդանի որդին է (ով մահացել է մանկության տարիներին): Հանիբալը (վիճակագիր, ով կորցրել է բանականությունը, երբ փոխարինվել է էլեկտրոնային հաշվիչով և կորցրել է աշխատանքը) իրեն համարում է ջութակահար, թեև ջութակ նվագել չի կարող։ Միսիս Պեդին, ում ամուսինը տարիներ առաջ ասել էր, որ «լռի», դրանից հետո հազվադեպ է խոսում, բացառությամբ իրեն ատելի բաների երկարատև ցուցակները թվելով (ներառյալ էլեկտրաէներգիան, որից նա հրաժարվել է Մեծ Պահքի համար): Նա կարծում է, որ ինքը մեծ նկարիչ է, թեև նրա նկարչական ոճը պարզունակ է:

Շուտով ներս են մտնում միսիս Սևեյջը (միլիոնատիրոջ այրին) և նրա խորթ զավակները, իսկ հինգ բնակիչները գաղտնալսում են դրսի միջանցքից։ Էթելի երեք խորթ զավակները՝ Տիտոսը (ԱՄՆ սենատոր), Լիլի Բելլը (ինքն իրեն հռչակել է համեստաբարո, պարզամիտ) և Սեմուելը (դատավոր) շոկի մեջ են, երբ իմացել են, որ իրենց խորթ մայրն իր փողերով հուշահամալիր է ստեղծել՝ օգնելու համար, որ սովորական մարդիկ հասնեն իրենց երազանքներին: Իր «էքսցենտրիկ» վարքագծի հիման վրա (ինչպիսիք են՝ դերասանությամբ զբաղվելը և իր ստեղծած «Երջանկության ֆոնդ» հիմնադրամի նպատակները) նրան խելքը թռցրած ներկայացնելով ուղարկել են «Խաղաղ մենաստան», որպեսզի կարողանան գումարը վերցնել նրանից:

Երբ Էթելի երեք խորթ զավակները հեռանում են, հինգ բանտարկյալները ներկայանում են միսիս Սևեյջին։ Միսիս Սևեյջը նրանց պատմում է թատրոնում խաղալու իր համարձակ արարքի մասին, նախքան նրանք բոլորը կգնան հանգստի: Այնուհետև նա միսս Վիլլիին` իր բուժքրոջը և բժիշկ Էմմեթին` իր բժշկին հայտնում է, որ թաքցրել է այն գումարը, որը նրա խորթ երեխաները փորձում են խլել իրանից:

Երկրորդ գործողություն

խմբագրել

«Խաղաղ մենաստանի» բնակիչները Էթելին հարցնում են խորթ զավակների մասին։ Նա բացահայտում է իր տհաճ «ընտանիքի» տխուր պատմությունը: Գալիս են խորթ զավակները՝ փորձելով պարզել Սևիջի հարստության գտնվելու վայրը: Նա խաբում է նրանցից յուրաքանչյուրին` կեղծ հուշումներ տալով հարստության տեղի մասին, և նրանցից յուրաքանչյուրին ուղարկում է վայրի և խելացնոր փնտրտուքի (wild goose, անհույս հետապմդում, ժամանակի վատնում), որտեղ նրանք ի վերջո իրենք իրենց նվաստացուցիչ վիճակների մեջ են դնում: Նրանք վերադառնում են և համոզում Էթելին բացահայտել, թե որտեղ է թաքցրել կարողությունը, որը կես միլիոն դոլարի պարտատոմսերի (negotiable bonds) տեսքով է։ Նրանք գտնվում են արջուկի մեջ, որը նա բերել էր իր հետ: Միսիս Սևիջը պատրաստվում է նրանց հանձնել, միայն թե միսիս Պեդին հանգցնի լույսերը։ Սենյակում խավար է և քաոս: Երբ լույսերը նորից վառվում են, փողն անհետանում է:

Երրորդ գործողություն

խմբագրել

Անձնակազմը սկսում է փնտրել միսիս Պեդիին և պարտատոմսերով թղթապանակը։ Մեծ ջանքերից հետո միսիս Պեդին գտնվում է, բայց նրա մոտ չեն պարտատոմսերը: Բժիշկ Էմմեթը խնդրում է, որ միսս Վիլլիին փնտրի Ֆեյրի Մեյին: Երբ Ֆեյրին խուզարկվելուց հետո վերադառնում է, նա բացականչում է, որ միսիս Պեդիի լոգարանում, վերևում հրդեհ է բռնկվել: Նրան ոչ ոք չի հավատում, և նրանք բոլորը շարունակում են վիճել: Ջեֆրին և Ֆլորենսը երկուսն էլ կեղծ խոստովանություն են անում, թե իրենք են վերցրել են թղթապանակը` փորձելով պաշտպանել նրան, ում կարծում են, որ մեղավոր է:

Այնուհետև Հաննիբալն ասում է բժիշկ Էմմեթին, որ ինքը գիտի, որ մի կին է վերցրել փաթեթը, քանի որ անջատման ժամանակ նրան հրել է օծանելիքով օծված կինը: Նա զգում է Լիլի Բելլի հոտը, բայց ոչ նրա օծանելիքը: Նա ծխի հոտ է առնում նրանից, և միսիս Վիլլիին ներս է բերում այրված թղթապանակը։ Քույրերն ու եղբայրները հեռանում են հիասթափված:

Բժիշկը Էթելին ասում է, որ եթե ցանկանում է, կարող է հեռանալ առողջարանից: Էթելի նոր ընկերներից յուրաքանչյուրը հրաժեշտի նվեր է տալիս նրան: Միսս Վիլլիին բացահայտում է, որ ինքը Ջեֆրիի կինն է և աշխատում է «Խաղաղ մենաստանում» այն հույսով, որ ամուսինը մի օր կհիշի իրեն: Նա նաև բացահայտում է, որ հենց ինքն է վերցրել պարտատոմսերը և պարզապես ձևացրել է, թե այրում է դրանք։ Էթելը, ստանալով պարտարոմսերը հեռանում է «Խաղաղ մենաստանից»՝ իր հինգ նոր ընկերներին երջանիկ և բավարարված պատկերացնելով: Ջեֆրին դաշնամուր է նվագում անթերի: Հաննիբալը ջութակի վրա կատարյալ է: Միսիս Պեդին գլուխգործոց է նկարել: Ֆլորենսը իսկական կենդանի երեխայի հետ է։ Ֆեյրի Մեյը գեղեցիկ է:

Կատակերգական այս պիեսի հիմնական թեման հիվանդների և միսիս Սևիջի խորթ երեխաների միջև հակադրությունն է: Պիեսի վերջում հանդիսատեսը մտածում է, թե ովքեր են իրական խենթերը[4]։

Դրամատուրգ Ջոն Պատրիկը իր պիեսի առաջաբանում ասում է, որ «Տարօրինակ միսիս Սևիջը» պիեսում կարևոր է, որ «Խաղաղ մենաստանի» հնազանդ բանտարկյալները խաղացվեն ջերմությամբ և արժանապատվությամբ:

  Այս կատակերգությունը կենդանություն կստանա միայն այն դեպքում, եթե ընթերցողը կամ դերասանը կարողանան խորապես թափանցել հեղինակի մտահղացման մեջ: Ամեն կարգի չափազանցություններն այնտեղ, որտեղ դրանց կարիքը չկա, կխախտեն պիեսի ամբողջականությունն ու իմաստը և վատ ճաշակ կհաղորդեն: Կարևոր է, որ սիրով ու հարգանքով ներկայացվեն «Խաղաղ մենաստանում» բնակվող համակրելի հիվանդները:
Նրանց «տունը» գժանոց չէ: Եվ այդ հաճելի մարդիկ էլ խելագար չեն: Այս կերպարների մեկնաբանման ամենափոքր չափազանցումը կզրկին նրանց հմայքից ու կաղավաղի ողջ իմաստը: Կատակերգության իմաստն է՝ այդ մարդկանց հակադրել միսիս Սևիջի զավակներին և դրսի խելահեղ աշխարհին: Այս ելակետից շեղումը՝ հանուն ծիծաղելի դրությունների, կաղավաղի կատակերգության իմաստը. ոչ հեղինակը, ոչ էլ դերակատարները չեն հասնի իրենց նպատակին[3]:
- Ջոն Պատրիկ
 

Կերպարներ

խմբագրել

Բնակիչներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. John Patrick. «The Curious Savage». www.dramatists.com. ISBN -13: 978-0-8222-0260-8. Վերցված է 2024-07-23-ին. {{cite web}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. The Curious Savage ibdb կայքում
  3. 3,0 3,1 Ջոն Պատրիկ, «Տարօրինակ միսիս Սևիջը», «Կուլտուր-լուսավորական աշխատանք» ամսագիր, 1978, թիվ 2 և 3 էջեր 36-49 (հայ.), թարգմ. Մ. Բերոյան
  4. «The Curious Savage: Audition Information». Theatre III (անգլերեն). Վերցված է 2024-07-23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել