Տարիկ Ալ-Հաշիմի (արաբ․՝ طارق الهاشمي‎‎, 1942, Բաղդադ, Իրաքի թագավորություն)[1], իրաքցի քաղաքական գործիչ։ Մինչև 2009 թվականի մայիս նա աշխատել է որպես Իրաքի իսլամական կուսակցության գլխավոր քարտուղար։ 2005 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունում Ադիլ Աբդել Մահդիի հետ մեկտեղ կատարում Էր Իրաքի փոխնախագահի պարտականությունները, այնուհետև նույն պաշտոնը վարել է 2011-2012 թվականներին` արդեն նոր կառավարությունում։ 2011 թվականի դեկտեմբերին Հաշիմին փախել էր Իրաքյան Քուրդիստան, որպեսզի խուսափի կալանքից` «մահվան էսկադրոնի» կազմակերպման համար[2]։ Այնուհետևբ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա[3]։

Տարիկ Ալ-Հաշիմի
արաբ․՝ طارق الهاشمي‎‎
Դիմանկար
Ծնվել է1942
ԾննդավայրԲաղդադ, Իրաքի թագավորություն
Քաղաքացիություն Իրաք
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունAl-Mustansiriya University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններVice President of Iraq?
ԿուսակցությունIraqi Islamic Party?
 Tariq Al-Hashimi Վիքիպահեստում

2012 թվականի սեպտեմբերի 9-ին Իրաքի կենտրոնական քրեական դատարանը նրան հեռակա կարգով մահապատժի է դատապարտել[4]։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ թուրքական իշխանությունները նրան թաքցնում էին[5]։ Մինչև հոկտեմբերի 11-ը նա ստանում էր կառավարական աշխատավարձ[6]։ Նոյեմբերի 1-ին նա կրկին մահապատժի Է դատապարտվում[7]։ Ընդ որում, նա իր մեղքը չի ընդունում և դատավճիռը համարում է անօրինական[8]։ Նա կարծում է, որ իր հետապնդումներն ունեն քաղաքական և կրոնական դրդապատճառներ[3]։ Միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ չի կարող երաշխավորել, որ իր պահակախմբի անդամներից որևէ մեկը չի մասնակցել ահաբեկչական գործողությունների[9] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Biography for Tariq al-Hashimi». Silobreaker (անգլերեն). 15 января 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Тарик Аль-Хашими, вице-президент Ирака: «Иран сеет межрелигиозную рознь»». Euronews. 25 апреля 2012 года.
  3. 3,0 3,1 Вице-президент Ирака Тарек аль-Хашими получил убежище в Саудовской Аравии Արխիվացված 2016-03-31 Wayback Machine
  4. Беглый вице-президент Ирака приговорен к смертной казни
  5. Бывший вице-президент Ирака может остаться в Турции — Эрдоган
  6. Приговоренный к казни вице-президент Ирака продолжал получать зарплату
  7. Беглый вице-президент Ирака аль-Хашими приговорен к смерти второй раз
  8. Приговоренный к смерти вице-президент Ирака не признает приговор
  9. «Религиозно-политический вердикт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.

Հղումներ խմբագրել