Բացել գլխավոր ցանկը

«Տարբերակ» (անգլ.՝ Rendition), 2007 թվականի ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Գևին Հուդի կողմից: Ֆիլմի հիմքում ընկած էր մի դեպք, որ տեղի է ունեցել Խալեդոմ ալ-Մասրիի հետ, ում սխալմամբ առևանգել են և հանձնել ԿՀՎ-ին՝ նրան համարելով սեպտեմբերի 11-ի դեպքերի մասնակից։

Picto infobox cinema.png
Տարբերակ
Rendition
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքաղաքական թրիլեր և դրամա
Թեմաահաբեկչություն
Թվականսեպտեմբերի 7, 2007[1] և նոյեմբերի 22, 2007[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳևին Հուդ
ՊրոդյուսերՍթիվ Գոլին
ԴերակատարներՕմար Մեթվոլի, Ջեյք Ջիլլենհոլ, Ռիզ Ուիզերսփուն, Փիթեր Սարսգաարդ, Ալան Արկին, Մերիլ Սթրիփ, Սիմոն Աբգարյան, Ջ. Կ. Սիմոնս, Յիգալ Նաոր, Aramis Knight?, Rosie Malek-Yonan?, Zineb Oukach?, Բոբ Գանտոն և Wendy Phillips?
ՕպերատորԴիոն Բիբի
ԵրաժշտությունPaul Hepker?
Պատմվածքի վայրՀԱՀ և Եգիպտոս
Նկարահանման վայրՄարոկկո
ԿինոընկերությունLevel 1 Entertainment? և Anonymous Content
Տևողություն121 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Եգիպտացի ինժեներ Անվարա Էլ-Իբրահիմին, որ ապրում էր Չիկագոյում իր մայրիկի, հղի կնոջ՝ Իզաբելայի և փոքր որդու հետ, կապում են հանցավոր կազմակերպության հետ որոշակի ձայնագրությունների պատճառով, որոնցում ասվում է, որ Ռաշիդ անունով հայտնի ահաբեկիչը մի քանի անգամ զանգահարել է տվյալ համարով։ ՀԱՀ-ում տեղի ունեցած գիտաժողովից վերադառնալու ժամանակ նրան ձերբակալում են և ուղարկում գաղտնի օբյեկտ, որտեղ նա հարցաքննվում և խոշտանգվում է։ Իզաբելան այս ամենի մասին չի իմանում, իսկ Անվարի՝ ՀԱՀ-ից մեկնելու մասին գրությունները ոչնչացնում են:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Ռիզ Ուիզերսփուն Իզաբելա Ֆիլդս Էլ-Իբրահիմ Իզաբելա Ֆիլդս Էլ-Իբրահիմ
Ջեյկ Ջիլենհոլ Դուգլաս Ֆրիմեն Դուգլաս Ֆրիմեն
Մերիլ Սթրիփ Կորին Ուիտման Կորին Ուիտման
Օմար Մետվալի Անվար Էլ֊Իբրահիմի Անվար Էլ֊Իբրահիմի
Իգալ Նաոր Աբասի Ֆավալ Աբասի Ֆավալ
Ալան Արկին սենատոր Խոկինզ սենատոր Խոկինզ
Պիտեր Սասգարդ Ալան Սմիթ Ալան Սմիթ
Արամիս Նայտ Ջերեմի Էլ-Իբրահիմի Ջերեմի Էլ-Իբրահիմի
Բոբ Գանտոն Լարս Ուիտման Լարս Ուիտման
Ջոնաթան Կիմբլ Սիմոնս Լի Մեյրիս Լի Մեյրիս

ԱրձագանքներԽմբագրել

Ֆիլմը ստացել է խառը արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ստացել է 47% վարկանիշ 153 գրախոսությունների հիման վրա[3]։ Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է չորս աստղ՝ գրելով, որ ֆիլմում հարց է բարձրանում խոշտանգումների և անձնական պատասխանատվության մասին և միևնույն ժամանակ մեղմ մոտեցում է ցուցաբերվում բարոյական կողմերի նկատմամբ[4]։ Միևնույն ժամանակ Պիտեր Տրեվերսը բարձր է գնահատել ֆիլմը, սակայն նշել է, թե դրամայի տեսանկյունից ֆիլմը ձախողում է[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել