Տարաս Ռիբաս
Տարաս Միխայլովիչ Ռիբաս (ուկրաիներեն՝ Тарас Рибас, մարտի 14, 1919, Ստարիե Սանժարի, Նովի Սանժարիի շրջան, Ուկրաինա - ապրիլի 30, 1977, Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող[1][2]։
Տարաս Ռիբաս | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1919 |
Ծննդավայր | Ստարիե Սանժարի, Նովի Սանժարիի շրջան, Ուկրաինա |
Վախճանվել է | ապրիլի 30, 1977 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լուգանսկ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Լուգանսկի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Taras Rybas Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏարաս Ռիբասը ծնվել է 1919 թվականին Պոլտավայի մարզի Ստարիե Սանժարի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1937 թվականին սովորել է Նովոչերկասկի ինժեներական ինստիտուտում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, ծառայել է հակաօդային պաշտպանությունում։ 1952 թվականին ավարտել է Լուգանսկի մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ինստիտուտը։ 14 տարի աշխատել է «Լուգանսկայա պրավդա» քաղաքական թերթում, այլ թերթերի խմբագրություններում և մարզային հրատարակչությունում։ Եղել է Ուկրաինայի գրողների միության Լուգանսկի կազմակերպության պատասխանատու քարտուղարը[3]։
Մահը
խմբագրելՄահացել է 1977 թվականի մարտի 12-ին Կիևից գնացքով վերադարձի ճանապարհին։
Ստեղծագործություններ
խմբագրելՏպագրվել սկսել է 1946 թվականից։ Առանձին հրատարակությամբ լույս են տեսել Ռիբասի վեպերը, պատմվածքներն ու վիպակները։
Պատմվածքներ
խմբագրել- «Հանդիպումներ», 1955
- «Մարիյկա», 1959
- «Երկինքը կպարզվի», 1962
- «Ուրախ լեռը», 1968
- «Բնակարանամուտ», 1969
- «Երկինքը պարզ կլինի» (1962)
- «Հուսահատություն» (1966)
Վեպեր
խմբագրել- «Զոհված որդին», 1965
- «Կամիր ձյունը», 1974
- «Ջինջ աղբյուների ձայնը» (1977)
Ակնարկ
խմբագրել- «Հրապուրանք»
Հիշատակ
խմբագրելՌիբասի անունով են կոչվում փողոցներ Ստարոբելսկում և Լուգանսկում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Փոքր քաղաքի մեծ մարդը
- ↑ Տարաս Միխայլովիչ Ռիբաս
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Ռիբաս» հոդվածին։ |