Տարազույգ կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Տարազույգ կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Thersamonolycaena dispar


Տարազույգ կապտաթիթեռ (լատին․՝ Thersamonolycaena dispar), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Ոչ խոշոր թիթեռ է, որի արուի աջևի թևի երկարությունը 16-19 մմ է, իսկ էգինը՝ 18-22 մմ։ Նեղ սև երիզով և դիսկալ մանրագծերով արուի թևերի ընդհանուր գուներանգն ալ կարմիր է, իսկ էգի՝ եզրային երիզով, պոստդիսկալ, դիսկալ և միջին բծերով առջևի թևերն՝ ալ կարմիր։ Մարգինալ պտերից կազմված կարմիր զոլով իրար միացած հետին թևերը գորշագույն են, իսկ պոստդիսկալ և մարգինալ բծերով ստորին կողմը՝ մոխրաերկնագույն է, լավ զարգացած դիսկալ և պոստդիսկալ պտերի շարքերով առջևի թևերը բաց կարմիր են, իսկ արտաքին եզրը՝ բաց մոխրագույն[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված են Եվրոպայում, Կովկասում, Ադրբեջանում (Սևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջ), Թուրքիայում (Սև ծովյան ափ) Միջին Ասիայում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Հայաստանում հայտնի է Ռոմանովի ամփոփագրում նշված միակ վայրից՝ Լիճք (Զանգեզուրի լեռնաշղթա)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է բացատներում, անտառներում և մեզոֆիլ մարգագետիններում։

Հայաստանի պայմաններում կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Եվրոպայում զարգացման ընթացքում տալիս են երեք սերունդ։ Առաջին սերնդի հասուն առանձնյակները հայտնվում են մայիսի վերջին, ձմեռում են երրորդ, չորրորդ հասակի թրթուրները[1]։

Պահպանություն

խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակի և դրա փոփոխության միտումների և վտանգման հիմնական գործոնների մասին տվյալներ չկան։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.