Տատյանա Ֆիշերովա

չեխ դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար, քաղաքական գործիչ և քաղաքացիական ակտիվիստ

Տատյանա Ֆիշերովա (առավել հայտնի է որպես Տանյա Ֆիշերովա, հունիսի 6, 1947(1947-06-06)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4] - դեկտեմբերի 25, 2019(2019-12-25)[5][6][4], Čerčany, Բենեշովի շրջան, Կենտրոնաչեխական շրջան, Central Bohemia cohesion region, Չեխիա[7])[9], չեխ դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար, քաղաքական գործիչ և քաղաքացիական ակտիվիստ։ 2002-2006 թվականներին եղել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, 2013 թվականի Չեխիայի նախագահական ընտրությունների թեկնածու[10]։

Տատյանա Ֆիշերովա
չեխ․՝ Taťána Fischerová
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1947(1947-06-06)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[3][4]
Մահացել էդեկտեմբերի 25, 2019(2019-12-25)[5][6][4] (72 տարեկան)
Մահվան վայրČerčany, Բենեշովի շրջան, Կենտրոնաչեխական շրջան, Central Bohemia cohesion region, Չեխիա[7]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Մայրենի լեզուչեխերեն
ԿրթությունJanáček Academy of Music and Performing Arts?
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ, գրող, քաղաքական ակտիվիստ և հեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրThe Drama Club? և Divadlo Jiřího Wolkera?
Ծնողներհայր՝ Jan Fišer?
Զբաղեցրած պաշտոններMember of the Chamber of Deputies of the Parliament of the Czech Republic?, կուսակցության առաջնորդ և նախագահ
ԿուսակցությունKlíčové hnutí? (2018)[8]
ԱնդամությունAmnesty International
Կայքtanafischerova.cz
Commons-logo.svg Táňa Fischerová Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆիշերովան ծնվել է Պրահայում[11]։ Նրա հայրը՝ դերասան և թատրոնի ռեժիսոր Յան Ֆիշերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկվել է Թերեզիենստադտի և Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարներում[11][12] ։

Նա սովորել է Բռնոյի Յանաչեկի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիայում[9][11][13], սակայն, նա չի ավարտել իր ուսումը[11]։ 1960-ական թվականների վերջին նա աշխատել է Պրահայի դրամատիկական ակումբի հետ[11]։ Նորմալացման շրջանում (1973 թվական) հեռացվել է թատրոնից[14]։ Այնուհետև նա չորս տարի աշխատել է Իրժի Վոլկերի թատրոնում[11]։ Այն բանից հետո, երբ նրա որդի Կրիշտոֆը, որի հայրը կոմպոզիտոր Պետր Սքումալն է, ծնվել է ուղեղային կաթվածով, նա լքել է թատրոնը[11][15]։ 1980-ական թվականներին նա աշխատել է որպես ազատ դերասանուհի[14]։ Իր դերասանական կարիերայի ընթացքում նա համագործակցել է չեխական կինոյի նշանավոր դեմքերի հետ, ինչպիսիք են՝ Յան Կաչերը[9][11], Էվալդ Շորմը[9][11], Անտոնին Մաշան, Յարոմի Յիրեշը և Կարել Կախինյան[16]։

1989 թվականին նա ստորագրել է «Několik vět» (մի քանի նախադասություն) միջնորդագիրը, որը պատրաստվել է «Charter 77» ոչ պաշտոնական քաղաքացիական նախաձեռնության կողմից[14]։ Այդ ժամանակ նա սկսել է մասնակցել քաղաքացիական գործունեությանը[14]։

2002 թվականին Ֆիշերովան ընտրվել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանում որպես անկախ թեկնածու՝ առաջադրվելով Unie svobody-DEU (Ազատության միություն՝ Ժողովրդավարական միություն) ցուցակում[9]։ Նա ծառայել է մինչև 2006 թվականը[9][11]։ Այնուամենայնիվ հաջորդ ընտրություններում նրան չի հաջողվել, այս անգամ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատում[11][17]։

2013 թվականի Չեխիայի նախագահական ընտրություններին Ֆիշերովան եղել է երեք կին թեկնածուներից մեկը՝ Զուզանա Ռոյտովայի և Յանա Բոբոշիկովայի հետ միասին[9][18]։ Նրան աջակցել է Կանաչների կուսակցությունը[19]։ Նրա թիմը հավաքել է շուրջ 65,000 հաստատված ստորագրություն քաղաքացիներից և բավարարել նվազագույնը 50,000 քվորումը[20]։ Ընտրությունների առաջին փուլում նա զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 3,23%-ով (166 211 ձայն)[9][21]։ Նա երկրորդ փուլի որակավորում չի ստացել։

Նա եղել է Դագմար և Վացլավ Հավել VIZE 97 հիմնադրամի[11], Չեխիայի Հելսինկյան կոմիտեի խորհրդի[9][11] և Amnesty International-ի անդամ[11][22]։ Երգչուհի Մարտա Կուբիշովայի և կինոռեժիսոր Յան Կախերի հետ նա օգնել է կազմակերպել Չեխական հեռուստատեսությամբ հեռարձակվող ամենամյա բարեգործական համերգների շարքը[9][11][22]։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

  • ''Kohout plaší smrt (1961)[11]
  • Hotel for Strangers (1966)[9][11]
  • Prodloužený čas (Extended Time) (1984)[9]
  • Lev s bílou hřívou (The Lion with the White Mane) (1986)[11]
  • Svědek umírajícího času (1989)[11]
  • Hanele (1999)[9]

Ընտրյալ մատենագրությունԽմբագրել

  • Bílý den ... a jiné příběhy. Prague: Troja, 1999, 119 pp. 80-902-4282-0.
  • Jeden čas seje, jeden plody sbírá. Illustration Ivan Svatoš. Prague: Svatošovo nakladatelství, 2002, 35 pp. 80-238-9785-3.
  • Lydiiny dveře. Illustration Lýdie Hladíková. Prague: Porozumění, 1994, 84 pp. 80-238-1948-8.
  • Táňa Fischerová: nežít jen pro sebe. Prague: Portál, 2002, 133 pp. 978-807-1786-542. (interview with Daniela Brůhová)
  • Láska nevládne, láska tvoří: hledání cest k proměně společnosti. Hranice: Fabula, 2012, 177 pp. 978-808-7635-025. (co-authored with Radomil Hradil).
  • Světliny 2: putování k polednám. Prague: Chvojkovo nakladatelství, 2006, 144 pp. 80-861-8352-1. (co-authored with Ludvík Procházka and Karel Funk).

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Czech National Authority Database
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Zemřela herečka a politička Táňa Fischerová. Prezidentské kandidátce bylo 72 let (չեխերեն)
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 https://www.ahaonline.cz/clanek/zhave-drby/167838/s-postizenym-synem-se-tana-fischerova-72-rozloucila-na-svou-smrt-ho-pripravila.html
  8. https://volby.cz/pls/ps2010/ps111?xjazyk=CZ&xkraj=0&xstrana=27&xv=1&xt=2
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 «Zemřela herečka a politička Táňa Fischerová. Prezidentské kandidátce bylo 72 let»։ Deník N։ 25 December 2019։ Վերցված է 26 December 2019 
  10. «Actress Fischerova joins battle for post of Czech president»։ ČTK։ 6 November 2012։ Վերցված է 3 January 2013 
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 «Zemřela herečka, aktivistka a politička Táňa Fischerová. Bylo jí 72 let»։ Lidovky։ 25 December 2019։ Վերցված է 29 December 2019 
  12. «Lásku k divadlu si Jan Fischer odnesl s sebou z Terezína» (Czech)։ Ministerstvo kultury (originally Mladá fronta DNES)։ 29 September 2011։ Արխիվացված է օրիգինալից 17 December 2012-ին։ Վերցված է 2 January 2013 
  13. «Táňa Fischerová - profil kandidáta» (Czech)։ Czech Television։ Վերցված է 2 January 2013 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Štráfeldová Milena (7 December 2012)։ «Prezidentská kandidátka Táňa Fischerová: volební medailon» (Czech)։ Czech Radio։ Վերցված է 2 January 2013 
  15. «Táňa Fischerová: Moje dítě je mi nejbližší»։ Mladá fronta DNES (Czech)։ OnaDnes (iDnes)։ 20 December 2006։ Վերցված է 2 January 2013 
  16. «Fischerová Táňa - životopis» (Czech)։ tanafischerova.cz։ Արխիվացված է օրիգինալից 24 March 2019-ին։ Վերցված է 3 January 2013 
  17. «Táňa Fischerová» (Czech)։ novinky.cz։ Արխիվացված է օրիգինալից 2 April 2019-ին։ Վերցված է 2 January 2013 
  18. Lazarová Daniela (20 December 2012)։ «Táňa Fischerová – an idealist offering a vision of a better world»։ Czech Radio։ Վերցված է 3 January 2013 
  19. «Na Hrad nepatří Fischer, ale Fischerová, řekli zelení. Sbírají podpisy»։ iDNES.cz։ 27 September 2012։ Վերցված է 15 February 2017 
  20. «Nejvíce uznaných podpisů má Zeman, nejméně jich vyřadili Roithové» (Czech)։ novinky.cz։ 23 November 2012։ Վերցված է 3 January 2013 
  21. «Volba prezidenta republiky konaná ve dnech 11.01. – 12.01.2013» (Czech)։ volby.cz։ Վերցված է 13 January 2013 
  22. 22,0 22,1 «Táťána Fischerová, kandidátka na prezidentku»։ ČTK (Czech)։ České noviny։ 6 November 2012։ Վերցված է 2 January 2013