Սարգիս Բաղդասարյան

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Բաղդասարյան (այլ կիրառումներ)

Սարգիս Իվանի Բաղդասարյան (սեպտեմբերի 5, 1923(1923-09-05)[1][2], Բանաձոր, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 19, 2001(2001-06-19), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978)։ ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայրենական մեծ պատերազմի, մասնակից[3]։

Սարգիս Բաղդասարյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1923(1923-09-05)[1][2]
ԾննդավայրԲանաձոր, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունիսի 19, 2001(2001-06-19) (77 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1952)[1]
Ստեղծագործություն(ներ)Հունան Ավետիսյանի հուշարձան, Հակոբ Պարոնյանի հուշարձան, Մենք ենք, մեր սարերը, Դավիթ Բեկի հուշարձան, Ստեփան Շահումյանի կիսանդրի, Ավետիք Իսահակյանի հուշարձան և Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱշոտ Բաղդասարյան
Սարգիս Բաղդասարյան Վիքիդարանում
 Sargis Baghdasaryan Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Սարգիս Բաղդասարյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 5-ին, Հադրութի շրջանի Բանազուր գյուղում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր և պատանին սովորել է Պուշկինի անվան դպրոցում և Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ- դպրոցականների պալատի քանդակագործական խմբակում։ Մասնակցել է «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին, շահել առաջնությունը։

1942 թվականին սովորել է Բաքվի № 1 հրետանային ուսումնարանում, որն ավարտել է լեյտենանտի կոչումով և ուղարկվել Հյուսիս-կովկասյան ռազմաճակատ։ Մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո մեկնել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է երկրորդ անգամ, ստացել՝ կոնտուզիա։ Բուժվելուց հետո անդամագրվել է հայ թամանցիներին և որպես հրետանային մարտկոցի հրամանատար քաջաբար է դրսևորել իրեն Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի համար ծավալված թեժ մարտերին։ Բաղդասարյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի և Պատվո նշան շքանշաններով, ինչպես նաև՝ բազմաթիվ մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով[3]։

1946 թվականին Բաղդասարյանը զորացրվել է և նույն տարում էլ ընդունվել և 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում, 1980 թվականից՝ պրոֆեսոր։ 1985 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով։ Ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։

Ստեղծագործություններ Խմբագրել

Գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի Ազգային Պատկերասրահում[4]։

Պարգևներ Խմբագրել

  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1978
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Պատվո նշան շքանշան

Պատկերասրահ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Սարգիս Բաղդասարյան, Ալբոմ, Երևան, 1974։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 253.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 253