Տանել Պադար
Տանել Պադար (էստ․՝ Tanel Padar, 27 հոկտեմբերի, 1980, Հալյալա, Ռակվեռեի շրջան, Էստոնական ԽՍՀ), էստոնացի ռոք-երաժիշտ և փոփ-երգիչ, Դեյվ Բենտոնի հետ դուետով հաղթել է Կոպենհագենում կայացած Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում։
Տանել Պադար | |
---|---|
![]() Տանել Պադար, 2007 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Tanel Padar |
Ծնվել է | հունվարի 31, 1980 (45 տարեկան) Հալյալա, Ռակվեռեի շրջան, Էստոնական ԽՍՀ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ |
Գործիքներ | սաքսոֆոն, կլարնետ, կիթառ |
Գործունեություն | 1999–այժմ |
Կապված | Vanilla Ninja[1], Դեյվ Բենտոն, 2XL |
Պարգևներ | |
![]() |
Կարիերա
խմբագրելՍովորել է սաքսոֆոն և կլարնետ նվագել, երգել է եկեղեցական և մանկական, ինչպես նաև տղաների երգչախմբում, սիրել է ժողովրդական երաժշտություն և սպորտային պարեր։
«Speed free» համույթի հիմնադիրն է, որի առաջին սկավառակը՝ «Woman Knows», թողարկվել է 2001 թվականի մայիսին։ Համույթի բոլոր երգերը գրել է Պադարն ինքը։
Դեյվ Բենտոնի հետ Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում հաղթելուց հետո դարձել է Էստոնիայի ամենահայտնի ռոք-երգիչներից մեկը։ Մրցույթում Բենտոնն ու Պադարը կատարել են «Everybody» երգը, ելույթին մասնակցել է նաև «2XL» խումբը։
2003 թվականին ստեղծել է «The Sun» համույթը, որը 2006 թվականին Էստոնիայում ստացել է 5 մրցանակ 15 կատեգորիաներից, այդ թվում նաև «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն համույթ» մրցանակները։
Eesti otsib superstaari երրորդ շրջանի հաղորդավաներից մեկն է։
Ընտանիք
խմբագրել2003 թվականի մայիսի 16-ին ամուսնացել է նախկին մոդել Կատարինա Կալդայի հետ, որը նախորդ ամուսնությունից ուներ որդի՝ Անդրեյը։ 2006 թվականի ապրիլին զույգը բաժանվել է, իսկ 2007 թվականի հուլիսի 12-ին ձևակերպել են ամուսնալուծությունը։
Պադարի ավագ քույրն էստոնացի հայտնի երգչուհի Գերլի Պադարն է, որը եղբորից շուտ է հայտնի դարձել։ Գերլի Պադարը Էստոնիան ներկայացրել է Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։
Սկավառակագրություն
խմբագրել- The Greatest Hits (2005)
- Veidi valjem kui vaikus (Լռությունից մի քիչ բարձր) (2005)
- 100 % Rock’n'roll (2006)
- The Sun Live 2006 (2007)
- Veidi valjem kui vaikus II (Լռությունից մի քիչ բարձր II) (2007)
- Here Comes The Sun (2008)
- Unisex (2008)
- Ring (2010)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տանել Պադար կատեգորիայում։ |
- Tanel Padar Internet Movie Database կայքում