Գերլի Պադար (էստ․՝ Gerli Padar, նոյեմբերի 6, 1979(1979-11-06)[1][2], Հալյալա, Հալյալա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա), էստոնացի փոփ-երգչուհի, որը ներկայացրել է Էստոնիան Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։

Գերլի Պադար
Ծնվել էնոյեմբերի 6, 1979(1979-11-06)[1][2] (44 տարեկան)
Հալյալա, Հալյալա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Երկիր Էստոնիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Gerli Padar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գերլի Պադարը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 6-ին Հալյալայում (Էստոնիա)։ 2011 թվականին թողարկել է սոլո ալբոմ։

2007 թվականին «Patners in Crime»[3] երգով Էստոնիան ներկայացրել է Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ Կիսաեզրափակիչ փուլում, հավաքելով 33 միավոր, զբաղեցրել է 22-րդ տեղը[4] և չի անցել եզրափակիչ։

2018 թվականին Գերլի Պադարը Էլիիս Պյառնայի հետ մասնակցել է Eesti Laul 2018-ին՝ կատարելով «Taevas» երգը (որը կիսաեզրափակչում ներկայացվել է անգլերենով՝ «Sky» վերնագրով), որը եզրափակչում զբաղեցրել է վերջին տեղը[5]։

Եղբայրը երգիչ Տանել Պադարն է, ով Դեյվ Բենտոնի հետ «Everybody»[6] երգով հաղթել է Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Gerli Padar - Partners In Crime (Estonia) Live 2007 Eurovision Song Contest
  4. Egon Tinno. «Eurolaul 2007». Eurovisioon.ee. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Räppi, poppi ja klassikat: Eesti Laul 2018 poolfinalistid on selgunud!». menu.err.ee. Eesti Laul. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Aruba-born Dave Benton Joins with Tanel Padar for Top 2001 Eurovision Honors, Caribia Digest
  7. «Эстония — первая на Евровидении!!!». Бублик (ռուսերեն). 989707109. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Где наш 2001 год? Как Эстония участвовала в "Евровидении"». Baltnews (ռուսերեն). 2019 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերլի Պադար» հոդվածին։