Տանգի Նդոմբելե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Տանգի Նդոմբելե (ֆր.՝ Tanguy Ndombele, դեկտեմբերի 28, 1996(1996-12-28)[1], Լոնժյումո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տոտտենհեմ Հոտսպուրի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Տանգի Նդոմբելե
Tanguy Ndombele
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Tanguy Ndombele Alvaro
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1996(1996-12-28)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լոնժյումո
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր
Համար 28
Պատանեկան կարիերա
2002-2005 Ֆրանսիա Էպինայ Սենար
2005-2009 Ֆրանսիա Էպինայ Ատլետիկո
2009-2011 Ֆրանսիա Լինաս Մոնտիլյերի
2011-2014 Ֆրանսիա Գենգան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Ֆրանսիա Ամյեն B 22 (1)
2016-2018 Ֆրանսիա Ամյեն 33 (2)
2017-2018   Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 32 (0)
2018-2019 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 34 (1)
2019-ներկա Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 0 (0)
Ազգային հավաքական
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 11 (0)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ամյեն խմբագրել

Նդոմբելեն Գենգանի ակադեմիայի սան է։ 2014 թվականին նա միացավ Ամյենին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինման մտնելով Տուրի դեմ խաղում[4][5]։ 2017 թվականի մարտի 10-ին Նդոմբելեն 2 գոլային փոխանցում տվեց Բուր-ան-Բրեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[6]։ Մարտի 31-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Կլերմոն Ֆուտի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 48-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի մայիսի 5-ին՝ Սոշոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[8][9]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 5-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[10]։ Ամյենի կազմում Նդոմբելեն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Օլիմպիկ Լիոն խմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ին Նդոմբելեն սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն[11][12]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ապոլոնի դեմ խաղում[13]։ Լիոնի կազմում առաջնություն իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի Վիլյառեալի դեմ խաղում[16][17]։ Սեպտեմբերի 13-ին Նդոմբելեն երկարաձգեց իր պայմանագիրը Լիոնի հետ մինչև 2023 թվականը[18][19]։ Սեպտեմբերի 23-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[20]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով Նդոմբելեն անցկացրեց դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Ամյենի դեմ խաղում[21]։ 2019 թվականի մայիսի 24-ին ֆրանսիացին գոլ խփեց Նիմ Օլիմպիկի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ 2018-19 մրցաշրջանում նա ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի[23] և Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականներում[24][25]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Նդոմբելեն անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Տոտենհեմ Հոտսպուր խմբագրել

2019 թվականի հուլիսի 2-ին Նդոմբելեն 6 տարվա պայմանագիր կնքեց Տոտենհեմ Հոտսպուրի հետ[26][27][28]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 55 միլիոն ֆունտ ստերլինգ[29][30], և կպարտավորվի վճարել ևս 8 միլիոն բոնուսների դեպքում[31][32]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նդոմբելեն ունի Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արմատներ և հնարավորություն ուներ հանդես գալու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի հավաքականի կազմում[33]։ Նա ներկայացրել է Ֆրանսիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Իր դեբյուտը Մ21 հավաքականում նշեց սեպտեմբերի 5-ին՝ Ղազախստանի դեմ խաղում[34][35]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Նդոմբելեն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Իսլանդիայի, Գերմանիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[36][37][38]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 11-ին՝ փոխարինելով Պոլ Պոգբային Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[39][40]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 20-ին՝ Ուրուգվայի դեմ խաղում[41]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 20-ի դրությամբ[42]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ամյեն 2016–17 Լիգա 2 30 2 0 0 1 0 31 2
2017–18 Լիգա 1 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 33 2 0 0 0 0 1 0 34 2
Օլիմպիկ Լիոն 2017–18 Լիգա 1 32 0 4 0 10 1 1 0 47 1
2018–19 34 1 5 0 8 2 2 0 49 3
Ընդհանուր 66 1 9 0 18 3 3 0 96 4
Տոտենհեմ Հոտսպուր 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 99 3 9 0 18 3 4 0 130 6

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 20-ի դրությամբ[42]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
2019 2 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - T. NDombèlé - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Clermont Foot Auvergne 63 - SC Amiens, Aug 9, 2016 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  4. «SC Amiens - Tours FC, Sep 9, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  5. «SC Amiens vs. Tours - Football Match Summary - September 9, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  6. «SC Amiens - Bourg-en-Bresse Péronnas 01, Mar 10, 2017 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  7. «SC Amiens - Clermont Foot Auvergne 63, Mar 31, 2017 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  8. «Sochaux vs. Amiens SC - 5 May 2017 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. «Sochaux vs. SC Amiens - Football Match Report - May 5, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  10. «Paris Saint-Germain - SC Amiens, Aug 5, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  11. «OFFICIAL - Lyon sign NDOMBELE and hand Sergi DARDER out to Espanyol».(չաշխատող հղում)
  12. Rédaction. «Tanguy Ndombélé signe à Lyon». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  13. «Apollon Limassol - Olympique Lyon, Sep 14, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  14. «Paris Saint-Germain vs. Lyon - Football Match Report - September 17, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  15. «LIVE Paris Saint-Germain - Olympique Lyonnais - Ligue 1 - 17 September 2017». Eurosport. 2017 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  16. «Ligue1.com - OL, OM fire as Nice get hat-tricked». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  17. UEFA.com. «UEFA Europa League - Lyon-Villarreal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  18. «Ligue 1 Transfer News: Tanguy Ndombele signs new Olympique Lyon contract | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  19. «Lyon midfielder Tanguy Ndombele signs new deal». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  20. «Olympique Lyon - Olympique Marseille, Sep 23, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  21. «SC Amiens - Olympique Lyon, Dec 19, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  22. «Nîmes Olympique - Olympique Lyon, May 24, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  23. 23,0 23,1 UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  24. 24,0 24,1 «MBAPPÉ WINS AWARDS DOUBLE». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  25. «Trophées UNFP 2019 : Le palmarès complet». www.lfp.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  26. «Ndombele joins from Lyon». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  27. Dean, Sam (2019 թ․ հուլիսի 2). «Tottenham complete signing of Tanguy Ndombele in club-record deal after France midfielder undergoes medical». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  28. «Tottenham announce record signing of Lyon midfielder Tanguy Ndombele». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  29. Hytner, David (2019 թ․ հուլիսի 2). «Tanguy Ndombele signs six-year Tottenham deal to seal £55m move». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  30. 161385360554578 (2019 թ․ հուլիսի 2). «Tottenham confirm signing of Tanguy Ndombele from Lyon in club-record deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  31. «Tanguy Ndombele: Tottenham sign France midfielder from Lyon» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  32. «Tottenham sign Tanguy Ndombele for £63m from Lyon». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  33. «Ligue 2 française : des RD-Congolais de souche titulaires en clubs en première journée | adiac-congo.com : toute l'actualité du Bassin du Congo». www.adiac-congo.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  34. UEFA.com. «Under-21 - France-Kazakhstan». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  35. «France U21 vs. Kazakhstan U21 - 5 September 2017 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  36. «Mamadou Sakho and Kurt Zouma Make Shock Return to France Squad for Clashes With Iceland and Germany». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  37. «Ndombele gets first France call-up as Sakho returns to Bleus». Dhaka Tribune. 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  38. «Dimitri Payet called into France squad». Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  39. «France - Iceland, Oct 11, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  40. «FRANCE RECOVER TO DRAW WITH ICELAND». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  41. «France - Uruguay, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  42. 42,0 42,1 «Tanguy NDombèlé». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել