Տայաս Բրաունինգ

ֆուտբոլիստ

Տայաս Չարլզ Բրաունինգ (անգլ.՝ Tyias Charles Browning, մայիսի 27, 1994(1994-05-27)[1][2][3][…], Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), չինական ծագմամբ անգլիացի ֆուտբոլիստ, «Էվերթոն» ակումբի պաշտպան։

Տայաս Բրաունինգ
Tyias Browning
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն և  Չինաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1994(1994-05-27)[1][2][3][…] (29 տարեկան)
Ծննդավայր Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էվերթոն
Համար 27
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-մ.հ. Անգլիա Էվերթոն 7 (0)
2014  Անգլիա Ուիգան Ատլետիկ 2 (0)
Ազգային հավաքական
2010 Անգլիա Անգլիա (մինչև 17) 4 (0)
2013 Անգլիա Անգլիա (մինչև 19) 4 (0)
2014-2015 Անգլիա Անգլիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հավաքականում խմբագրել

Տալյաս Բրաունինգ - «Էվերթոնի» ֆուտբոլային ակումբի սաներից է, որում ընդգրկվել է 2004 թվականին։ Ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքել է 2011 թվականի հուլիսին[4]։

Առաջին անգամ Պրեմիեր Լիգայի խաղին մասնակցելու հայտացուցակում նա ընդգրկվեց 2012 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ «Էվերթոն» ընդունեց «Չելսիին», բայց հանդիպման ընթացքում դաշտ դուրս չեկավ։ 2013 թվականի հուլիսին նա երկու տարով նոր պայմանագիր ստորագրեց «Էվերթոնի» հետ[5]։

2014 թվականի հունվարի 10-ին Բրաունինգը մեկ ամսով տեղափոխվեց «Ուիգան Ատլետիկ»[6]։ Արդեն հաջորդ օրը նա նշեց իր նորանուտը ակումբի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Բորնմութի» դեմ հաղթական խաղի ընդմիջման ժամանակ (3:0)։ «Ուիգանի» կազմումԲրաունինգն անցկացրել է ընդամենը երկու խաղ, ինչից հետո վերադարձել է «Էվերթոն»։

«Էվերթոնի» հիմնական կազմում Բրաունինգի դեբյուտը տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ նա փոխարինման դուրս եկավ մերսիսայդի դերբիի խաղում ընդդեմ «Լիվերպուլի»։

Կարիերան հավաքականում խմբագրել

2010 թվականին Բրաունինգը մասնակցել է Անգլիայի մինչև 17 տարեկանների պատենական հավաքականի չորս խաղերին։ 2013 թվականի մարտին նա ընդգրկվել է մինչև 19 տարեկանների, իսկ 2014 թվականին՝ երիտասարդական հավաքականում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավարնեչ Եվրագավատներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուիգան Ատլետիկ 2013/14 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 0 0 2 0
Էվերթոն 2014/15 2 0 0 0 1 0 0 0 3 0
2015/16 5 0 1 0 0 0 0 0 6 0
2016/17 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 7 0 1 0 1 0 0 0 9 0
Ընդհանուր կարիերայում 9 0 1 0 1 0 0 0 11 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Youngsters Handed Pro Deals» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». 2011 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  5. Urbani, Rob (2013 թ․ հուլիսի 26). «New Deal For Browning» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  6. Urbani, Rob (2014 թ․ հունվարի 10). «Browning Loaned To Latics» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայաս Բրաունինգ» հոդվածին։