Տաղանդավոր միստր Ռիփլին (վեպ)

«Տաղանդավոր պարոն Ռիփլին»(անգլ.՝ The Talented Mr. Ripley), ամերիկացի գրող Պատրիսիա Հայսմիթի նուար վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1955 թվականին և բազմիցս էկրանավորվել է։ Թոմ Ռիփլիի արկածների առաջին շարքն է։ Վեպը ստացել է Էդգար Ալան Պոյի անվան մրցանակը` ԱՄՆ-ի Դետեկտիվ Գրողների Ասոցիացիայից։ Ներառված է «բոլոր ժամանակների 100 լավագույն դետեկտիվ վեպեր»-ի ցանկում։

Տաղանդավոր միստր Ռիփլին
անգլ.՝ The Talented Mr. Ripley
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական թրիլեր, թրիլեր և քրեական
Ձևվեպ
ՀեղինակՊատրիսիա Հայսմիթ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՆյու Յորք, Հռոմ, Վենետիկ և Սան Ռեմո
ԿերպարներԹոմ Ռիփլի
ՀրատարակչությունG. P. Putnam's Sons
Հրատարակվել է1955
ՇարքԹոմ Ռիփլի
ՀաջորդՄիսթր Ռիփլին հողի տակ

Սյուժե խմբագրել

1950-ականների վերջ։ Թոմ Ռիփլի` երիտասարդ է, ով փորձում է հաջողության հասնել կյանքում։ Նա աղքատ է, չունի պատշաճ աշխատանք և, հետևաբար, չի արհամարհում մասնակցությունը տարբեր փոքր խաբեությունների։ Շուտով հայտնի ֆինանսիստ Հերբերտ Գրինլեֆը Թոմին հրավիրում է ընթրիքի և պարզվում է նա առաջադրանք ունի Թոմի համար։ Բանը նրանում է, որ պարոն Գրինլեֆը Թոմին սխալմամբ իր որդու` Դիկի ընկերն է համարել, ում հետ Ռիփլին հազիվ ծանոթ էր։

Պարոն Գրինլիֆը և նրա մահացող կինը անհանգստացած են Դիքիի ընտանեկան բիզնեսով զբաղվելու ցանկության պակասից։ Փոխարենը, նա իր ընկերուհի Մարջի հետ ապրում է Եվրոպայում և ծախսում է ծնողների փողերը։ Պարոն Գրինլեֆը Թոմին խնդրում է մեկնել Եվրոպա, գտնել Դիկին և համոզել, որ նա վերադառնա տուն։

Անմիջապես երիտասարդի գլխում պլան է հասունանում. Նա սկսում է գումար շորթել պարոն Գրինլեֆից՝ ապրելով Դիկիի տանը և զվարճանալով նրա և Մարջի հետ։ Այնուհետև նա որոշում է, որ ինքը չի ցանկանում հրաժարվել այդպիսի շքեղ կյանքից։ Թոմը Դիքին սպանելու հիանալի ծրագիր է մշակում։ Երիտասարդի մահից հետո Թոմը կզբաղեցնի նրա տեղը, քանի որ նրանք բավականին նման են, և Եվրոպայում քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք ունի իրական Ռիչարդ Գրինլեֆը։

Եվ այսպես, երբ Թոմը իրականացնում է իր պլանը, խնդիր է առաջանում. Որքան ժամանակ կկարողանա նորաստեղծ Դիկը թաքնվել իր ընկերներից և հարազատներից, այդ թվում ՝ Մարջից, որը անհանգստացած է իր սիրեկանի հանկարծակի անհետացման կապակցությամբ։

Հարմարեցումներ խմբագրել

  • 1960 թվականին նկարահանվել է «Պայծառ արևի տակ» ֆիլմը։ Ռեժիսոր `Ռենե Կլեման, դերերում` Ալեն Դելոն(Ռիփլի) և Մորիս Ռոնե (Գրինլեֆ)։ Իր սցենարով ֆիլմը գործնականում ոչնչով չի տարբերվում բնօրինակ վեպից։
  • 1999 թվականին Էնթոնի Մինգելան նկարահանել է «Տաղանդավոր միսթր Ռիփլի» ֆիլմը, Թոմի դերում` Մեթ Դեյմոն։
  • 2009 թվականին BBC Radio 4 ընկերությունը ստեղծել է ռադիոբեմադրություն։ Յեն Հարթը մարմնավորել է Թոմին, Սթիվեն Հոգանը խաղում էր Դիկիի դերը, իսկ Բարբարա Բարնսը` Մարջի դերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել